Ֆելիքս Շաքարյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Պողոսի Շաքարյան (մարտի 14, 1939, Օձուն, Լոռու մարզ - դեկտեմբերի 29, 2015, Երևան[1]), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1971

Ֆելիքս Շաքարյան
Ծնվել է1939 մարտի 14
ԾննդավայրՕձուն, Լոռու մարզ
Վախճանվել էդեկտեմբերի 29, 2015(2015-12-29) (տարիքը 76)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ստեղծագործական շրջան1968 - 2015
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Ֆելիքս Շաքարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Շաքարյանը ծնվել է 1939 թվականին, Օձուն գյուղում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1975 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1968-1973 թթ. եղել է հանրապետական ռադիոյի թղթակիցը Թումանյանի և Նոյեմբերյանի շրջաններում։ Աշխատել է Ալավերդի քաղաքի քաղսովետում, «Գիտելիք» ընկերությունում, «Լոռի» շրջանային թերթում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ 1957 թվականից տպագրվել է մամուլում։ 1971 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 1991 թվականին հիմնադրել է «Գրական Լոռի» պարբերականը, որը գործել է մինչ 1997 թվականը։

Շաքարյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն։ Գրքերից են՝ «Իմ կանաչ պատուհանը» (1968), «Վարդազարն իջավ լեռներից» (1975), «Պարզկա գիշեր» (1982), «Լեռների թիկունքում» (1987), «Օջախի տերը» (1989), «Հանգույց» (2002), «49 թվական» (2004)[2][3]։

Երկեր խմբագրել

  • Օտարը (վեպ), Երևան, 2014։
  • 53 թվականից հետո (վեպ), Երևան, 2010։
  • Մարդ մնալու դժվարությունը (վեպ, պատմվածքներ), Երևան, 20..։
  • 49 թվականը (վեպ), Երևան, 2005։
  • Հանգույց (վեպ), Երևան, 2002։

Մամուլ խմբագրել

  • Նա մնաց սարերում, «Գարուն», 1967, № 6։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2014
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009
  • «Հայ դպրություն» ՀԿ-ի «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2008։
  • «53 թվականից հետո» գիրքն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի
  • ՀԳՄ Գրիգոր Զոհրապ մրցանակ, 1991
  • «Պիոներ կանչ» թերթի մրցանակ, 1957

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել