Ֆելիքս Առուստամյան

հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Ֆելիքս Հայկի Առուստամյան (հուլիսի 4, 1950(1950-07-04), Ողոհի, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող։ ՀՀ վաստակավոր լրագրող (2017)[1]։

Ֆելիքս Առուստամյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1950(1950-07-04) (73 տարեկան)
ԾննդավայրՈղոհի, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Առուստամյանը ծնվել է 1950 թվականի Նախիջևանի Ալահի գյուղում։ Նրա նախնիները 1915 թվականին գաղթել են Կարինից և հաստատվել Նախիջևանում։ 1958-1966 թվականներին սովորել է Մանուկ Աբեղյանի անվան դպրոցում։ 1966 թվականին ընդունվել է Երևանի կապի տեխնիկում։ Դեռևս դպրոցական տարիներից, ինչպես նաև տեխնիկումում սովորելուն զուգընթաց հաճախել է պիոներների պալատի ֆոտո-կինո խմբակ (ղեկավար՝ Վոլոդյա Խարազյան)։ 1969 թվականին տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի միջքաղաքային հեռախոսակայանում, թղթակցել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» մարզական թերթին։ 1973 թվականից աշխատանքի է անցել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում որպես հաստիքային լուսանկարիչ, Հայաստանի անկախությունից հետո, 1991 թվականին, աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնում, 2002 թվականից՝ «Արմենպրես» գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնի պատասխանատու-խմբագիրն է։ Աշխատակցում է սփյուռքահայ մի շարք լրատվամիջոցների[2][3][4]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ վաստակավոր լրագրող (2017)[1]
  • ՀՀ ազգային ժողովի նախագահից անվանական ժամացույց
  • ՀՀ Կառավարության շնորհակալագրեր

Գրականություն խմբագրել

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՀՀ Նախագահն «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում - Armenpress | History». history.armenpress.am (armenian). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, ՖԵԼԻՔՍ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. One, Studio. «Ֆոտոլրագրության մեջ արգելքներ չկան. Ֆելիքս Առուստամյան». www.slaq.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  4. «ՀՀ Նախագահը Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում - Լուրեր Հայաստանից - Թերթ.am». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.