Փարմակոֆոբիա (հուն․՝ φάρμακον՝ դեղ φόβος ՝ վախ), սևռուն վախ դեղամիջոց ընդունելու նկատմամբ[1]։ Առաջանում է ցանկացած դեղամիջոց ընդունելիս վախի ձևով՝ անկախ դեղաբանական պրոֆիլից։

Ֆարմակոֆոբիա
Տեսակֆոբիա

Առաջացման պատճառներ խմբագրել

  • Դեղամիջոցների նկատմամբ բացահայտ ալերգիա[2],
  • դեղերով թունավորվելու փորձառություն,
  • ֆարմակոֆոբիայով տառապող հեղինակությունների վարքագծին հետևելը։

Հիվանդի փաստարկներ ֆարմակաֆոբիայից հրաժարվելու դեպքում խմբագրել

Ինչպես ցանկացած այլ ֆոբիայի դեպքում[3], այս դեպքում ևս վախը իռացիոնալ է և հաճախ ոչ մի կերպ չի հիմնավորվում հիվանդի կողմից կամ շատ թույլ է հիմնավորվում։ Սակայն հաճախ հանդիպող «բացատրությունների» մեջ գերիշխում է քիմիական ծագման նյութերի նկատմամբ անբարյացակամությունը՝ որպես բնության մեջ օտար նյութերի նկատմամբ, որի հետևանքն է ցանկացած տեսակի բնական պատրաստուկների բուժման նկատմամբ կապվածությունը։ Դրանցից շատերը իրականում դեղամիջոցներ են, սակայն դրանց արդյունավետությունը և թերապևտիկ դիապազոնը շատ դեպքերում սահմանափակ է։ Բացի այդ, ֆարմակոֆոբների շրջանում տարածված են դատողությունները մարդու օրգանիզմի՝ ռեգեներացման նկատմամբ անսահմանափակ ունակության մասին։

Ախտորոշում խմբագրել

Ֆոբիայի վախի սրացման դեպքում, որը կարող է առաջացնել որոշակի հանգամանքներ (օրինակ՝ այց դեղատուն), կարող են ի հայտ գալ հոգեբանական և միզիոլոգիական խանգարումներ, ինչպես ընդհանուր թուլություն, գլխապտույտ, արյան հոսքը դեպի դեմքը, բարձր քրտնարտադրություն, սրտխառնոց։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ նաև ոչ ադեկվատ վարքագիծ, առիթմիա, արյան ճնշման տատանումներ և ուշագնացություն։ Նման խանգարումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է վերացնել գրգռիչ գործոնները, հիվանդին ցուցաբերել առաջին բուժօգնություն և խորհուրդ տալ դիմել բժշկի։

Բուժում խմբագրել

Ֆարմակոֆոբիայի բուժմամբ պետք է զբաղվի որակավորված հոգեթերապևտը։ Դեղամիջոցներ օգտագործելու անհնարինության պատճառով բուժման հիմնական մեթոդներն են կոգնիտիվ-վարքային թերապիան, ռելաքսացիայի տարբեր մեթոդներն ու սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան (կամ իմպլոզային թերապիա)։ Սովորաբար բուժումը շարունակվում է 7-10 օր։

Ֆարմակոֆոբիան պոտենցիալ վտանգավոր է առողջության համար, քանի որ այդ հիվանդությունն ուղեկցվում է վեգետատիվ խանգարումներով, որոնք կարող են հանգեցնել լուրջ սոմատիկ բարդությունների[4]։

Ծանոթագրություններ խմբագրել