Ֆարիտ Նագիմով
Ֆարիտ Սագիտջանովիչ Նահիմով (Ֆարիդ Նահիմ) (ռուս.՝ Фарит Сагитжанович Нагимов (Фарид Нагим), սեպտեմբերի 1, 1970, Բուրաննոե, Սոլ-Իլեցկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, դրամատուրգ, խմբագիր, մանկավարժ։ Մարզային գրականության Ակսակովյան մրցանակի դափնեկիր, «Русский Декамерон» մրցանակի դափնեկիր (2003), Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից մշակույթի խորհրդի «Новация» մրցանակ և Մոսկվա քաղաքի «Акция» մրցանակ, Մոսկվայի Լրագրողների միության «Экспо» մրցանակ (Բրաունշվայգ, Գերմանիա), «Дружба народов», «Креатив» ամսագրերի մրցանակ։ Բելկինի և «Антибукер» մրցանակների եզրափակչի մասնակից։ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական վարպետության ամբիոնի դոցենտ։
Ֆարիտ Նագիմով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Բուրաննոե, Սոլ-Իլեցկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ, խմբագիր, մանկավարժ, գրող, reviewer, խմբագիր և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կենսագրություն խմբագրել
Ֆարիտ Նագիմովը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին, Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկի շրջանի Բուրաննոյե գյուղում։ Դպրոցում ուսումն ավարտելուց հետո Նագիմովը զորակոչվել է ծառայության Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Զինվորական ծառայություն է անցել ՆԳՆ ստորաբաժանումներում, իսկ զորացրվելուց հետո սկսել է աշխատել Օրենբուրգի ապարատների գործարանում[1]։ 1987 թվականին ապագա գրողը հանդիպել է մարզային գրական միավորման ղեկավար Գենադի Խոմուտովին, որը զգալի դեր է խաղացել նրա գրական կողմնորոշման հարցում։ Նագիմովն ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և 1996 թվականին հաջողությամբ ավարտել այն։
1996 թվականի հոկտեմբերին ընդունվել է Ռուսաստանի գրողների միության շարքերը։ Նրա աշխատանքները տպագրվել են «Литературная Россия», «Комсомольское племя», «Литературная учёба», «Оренбургская неделя» մարզային և կենտրոնական թերթերում, «Уральские нивы» ամսագրում, «Гостиный двор» ալմանախում, «Եվ երիտասարդությունը երգով, կվերադառնա», «Հինգը մեկ հարկի տակ», «Ընկերներ, հիանալի է մեր միությունը», «Ծնողների օրը» և այլ ժողովածուներում։ Հանդիսանում է «Tanger» (2011) և «Երկրային հագուստ» (2012) վեպերի հեղինակը։ Գրում է ռուսերեն, ակտիվորեն զբաղվում դրամատիկական գործունեությամբ, նրա գրական աշխատանքները լավ հայտնի են եվրոպացի արտասահմանյան ընթերցողներին։ Նագիմովի ներկայացումները բեմադրվել են Շվեյցարիայի, Գերմանիայի և Լեհաստանի թատրոններում։ Համարվում է «Ռուսական բանահյուսությունը համաշխարհային մշակութային համատեքստում» միջազգային վեհաժողովի մասնակից[2][3]։ Անդամակցում է Մոսկվայի Գրողների միության ՊԵՆ ակումբին[4]։ «Дружба народов» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է[5]։
Աշխատում է իր հիմնական աշխատավայրում՝ որպես գրախոս, արձակի բաժնի խմբագիր, «Дружба народов» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, Դոստոևսկու հիմնադրամի կազմակերպչական քարտուղար։ Դասավանդում է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական վարպետության ամբիոնում[6]։
Բնակվում է Մոսկվայում։
Մատենագիտություն խմբագրել
Գրական ստեղծագործություններ
- Фарид Нагим, повесть «Витюша» — журнал «Октябрь»;
- Фарид Нагим, повесть «Теория падений» — журнал «Дружба народов»;
- Фарид Нагим, повесть «Мальчики под шаром» — журнал «Октябрь»;
- Фарид Нагим, повесть «Мужчины рождества» — журнал «Дружба народов»;
- Фарид Нагим, роман «Земные одежды»;
- Фарид Нагим, роман «Танжер»;
- Фарид Нагим, пьеса «Фонарик» — журнал «Современная драматургия»;
- Фарид Нагим, пьеса «Крик слона» — сборник СТД;
- Фарид Нагим, повесть «Под платанами» — журнал «Дружба народов».
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից մշակութային խորհրդի «Новация» մրցանակի դափնեկիր,
- «Русский Декамерон» մրցանակի դափնեկիր (2003),
- «Дружба народов» ամսագրի մրցանակի դափնեկիր,
- «Москва-Пенне» միջազգային մրցանակի դափնեկիր,
- Մոսկվայի ժուռնալիստների միության «Креатив» մրցանակի դափնեկիր,
- Բելկինի անվան մրցանակի եզրափակչի մասնակից (2009),
- «Антибукер» մրցանակի եզրափակչի մասնակից,
- Միացյալ Նահանգների Վատերֆորդ քաղաքի պատվավոր քաղաքացի։
Գրականություն խմբագրել
- Нагимов Фарид // Литературное Оренбуржье : биобиблиогр. словарь / А. Г. Прокофьева, В. Ю. Прокофьева, О. В. Федосова ; Г. Ф. Хомутов. — Оренбург: Оренбургская книга, 2006. — С.143.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Нагимов Фарид». oodb.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Нагимов Фарит Сагиджанович - Персоны - Литературная карта Оренбургской области». project.orenlib.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Альманах Гостиный Двор - Нагим Фарид». orenlit.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Фарит Сагитжанович Нагимов — Русский ПЕН-центр». penrussia.org. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Биография и книги автора Нагим Фарид». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Нагимов Фарит Сагитжанович | Литературный институт имени А.М. Горького». litinstitut.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.