Ֆարերյան կղզիներ, կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում` Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի միջև։ Ֆարերյան կղզիները հանդիսանում են ինքնավար շրջան Դանիայի կազմում։ 1848 թվականից սկսած ինքնավար կերպով լուծվում են բոլոր պետական հարցերը (ինչպես Գրենլանդիայում)։ Ֆարերյան կզզիները բաղկացած է 18 խոշոր կղզիներից, որոնցից 17-ը բնակեցված են, ինչպես և մանր կղզիներից և մեծ ու փոքր ժայռերից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 1,4 հզ. կմ, բնակչությունը՝ 50,1 հազար (2013 թվական)։ Մայրաքաղաքը Տորսհավն նավահանգիստն է, գտնվում է Ստրեյմյոյ կղզու վրա, ունի 23 հզ բնակիչ։ Բնակչության թվով մյուս խոշոր բնակավայրը Կլաքսվիկն է` 5,2 հզ. բնակչությամբ։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, մակերեսը կազմում է 373,5 կմ2։ Վարչականորոն Ֆարերյան կղզիները բաժանվում են 34 մունիցիպալիտետի։ Կան 120 քաղաքներ և գյուղեր։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, որտեղ ապրում են կղզիների բնակչության գրեթե կեսը։ Մեծությամբ 2-րդ կղզին Էստորոյն է ՝ 286,3 կմ2 տարածքով։ Վագար կղզու վրա գործում է օդանավակայան։

Ֆարերյան կղզիներ
Føroyar (ֆար.)
Færøerne (դան.)
դրոշ
Դրոշ
զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Føroyar Ein Tjóð
Ազգային օրհներգ՝ Tú alfagra land mítt
Դու, իմ չքնաղ երկիր
դիրքը
դիրքը
ՄայրաքաղաքՏորսհավն
Պետական լեզուներ ֆարյորերեն, դանիերեն[1]
Կառավարում խորհրդարանական ժողովրդավարական սահմանափակ միապետություն
 -  Ֆարերյան կղզիների միապետ Frederik X
 -  Գերագույն հանձնակատար Դան Մ. Կնուդսեն
 -  Վարչապետ Կայ Լեո Յոհանսեն
ինքնավարություն Դանիայի Թագավորության սահմաններում 
 -  Միացում Նորվեգիայի հետ 1035 թ. 
 -  Զիջել է Դանիայի 1814 թ. հունվարի 14 
 -  ինքնավարություն 1948 թ. ապրիլի 1 
Տարածք
 -  Ընդհանուր 1,399 կմ² 
 -  Ջրային (%) 0.5
Բնակչություն
 -  2011 հուլիս նախահաշիվը 49,267[2]  (աշխարհի 206-րդ)
 -  2007 մարդահամարը 48,760 
 -  Խտություն 35 /կմ² 
91 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $1.642.000.000 
 -  Մեկ շնչի հաշվով $33,700 
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $2.450.000.000 
 -  Մեկ շնչի հաշվով $50,300 
Արժույթ Դանիական կրոնա, Ֆարերյան կրոնա (DKK)
Ժամային գոտի (ՀԿԺ+0)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .fo
Հեռախոսային կոդ +298

Պատմություն խմբագրել

Ֆարերյան կղզիները կամ ավելի կարճ Ֆարերները որպես պետություն ձևավորվել է 10-րդ դարում, և բնակեցված է եղել բացառապես վիկինգ ժողովրդներով։ 1003 թվականին Անգլիայի և Ուելսի թագավոր Էդվարդը գրավում է Ֆարերյան կղզիները դարձնելով Անգլիայի տիրույթ։ 1035 թվականին Վուլվիչում կնքվում է պայմանագիր, որով Ֆարերյան կղզիները, Գրելանդիան և Շվեդիան անցնում են վիկինգ ժողովրդներին։ Այս անգամ Ֆարերները բաժին է հասնում անկախացած Նորվեգիային։

Հետագայում խախտվում է Վուլվիչի պայմանագիրը՝ Շվեդիան իրեն հռչակում է անկախ պետություն, Գրելանդիա կղզին անցնում է Դանիային։ Այս փոփոխությունները առիթ էին ստեղծում Ֆարերներում ազգային ազատագրական պայքարի բռնկման։ Մեծ ջանքների շնորհիվ միայն Ֆարերյան կղզիները 14-րդ դարում հռչակվում են ինքնավար մարզ։ Իրադարձությունները ավելի են թեժանում, երբ Դանիան գրավվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, Շվեդիան, Հոլանդիայի հյուսիսը և գաղութացնում Իսլանդիա կղզին։ Փաստորեն Ֆարերյան կղզիները ևս անցնում են Դանիայի տիրապետության տակ։ Նորվեգիան կարճ ժամանակում հետ է գրավում Օսլոն, սակայն Ֆարերները մնում է Դանիային։ Սա պատերազմի առիթ է դառնում և Նորվեգիայի լուսացորյալ միապետներից Բրաունը կոչ է անում Դանիային հետ վերադարձնել Ֆարերյան կղզիները և որպես տույժ տալ նաև Գրելանդիան։ Դանիական կառավարությունը չի արդարացնում Նորվեգիայի սպասելիքները և Հաագայում պատերազմի են բռնկվում դանիացիները և վիկինգ նորվեգները։ Հաագայում Դանիան փայլուն խաղթանակ է տանում։ Հաագայի ճակատամարտը այս երկու ժողովուրդների մեջ բռնկված վերջին պատերազմն էր։ Հետագայում Նորվեգիան միանում է Դանիային ստեղծելով Դանիայի և Նորվեգիայի Թագավորությունը (Հյուսիսային Թագավորություն)։ 19-րդ դարում՝ 1814 թվականին, մասնատվում է Հյուսիսային Թագավորությունը, իսկ Ֆարերյան կղզիները մնում է որպես Դանիայի տիրույթ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistical Facts about the Faroe Islands, Վարչապետի գրասենյակ, 2011 հուլիսի 13 (անգլ.)
  2. CIA - The World Factbook, 2011 հուլիսի 13 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել