«Ֆաննին և Ալեքսանդրը» (շվեդ.՝ Fanny och Alexander), Ինգմար Բերգմանի ֆիլմերից մեկն է, որը ստացել է չորս «Օսկար» և մեկ «Սեզար»։ Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (312 րոպե) և կրճատ կինոտարբերակ (188 րոպե)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին։ Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից։

Ֆաննին և Ալեքսանդրը
շվեդ.՝ Fanny och Alexander
Երկիր Ֆրանսիա[1][2][3]
 Գերմանիա[1][3]
 Շվեդիա[1][2][3]
Ժանրդրամա[4][5][6]
Թվականդեկտեմբերի 17, 1982[7], հունիսի 17, 1983[8] և հոկտեմբերի 8, 1983[9]
Լեզուշվեդերեն[6]
ՌեժիսորԻնգմար Բերգման[5][6][10][…]
ՊրոդյուսերՅորն Դոննեռ
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներԲյորե Ահլստեդտ[11][12][13], Աննա Բերգման[11], Քունն Վալգրեն[11][12], Քրիստինա Աֆոլֆսոն[11][13], Էրլանդ Յուզեֆսոն[11], Մատս Բերգման[11], Յարլ Կուլլե[11], Լենա Օլին[11], Հերիետ Անդերսոն[11], Ալան Էդվալ[11][12], Էվա Ֆրյոլինգ[11][12], Յան Մալմսլյո[11], Կրիստինա Շոլլին[11], Կերստին Տիդելիուս[11], Մարիաննե Ամինոֆֆ[11], Մոնա Մալմ[11], Պերնիլլա Աուգուստ[11][10], Պերնիլլա Ուոլգրեն[11], Ստինա Էկբլադ[11], Սվեա Հոլստ[11], Siv Ericks?[11], Ինգա Ալենիուս[11], Գյոստլա Պրյուզելիուս[11], Հանս Ստրաատ[11], Կառլ Բիլկվիստ[11], Ակսել Դյուբերգ[11], Օլլե Հիլդինգ[11], Պետեր Ստորմարե[11], Գերդ Անդերսոն[11], Գուննար Բյորնստրանդ[11][10], Հայնց Հոլֆ[11], Էրնստ Գյունտեր[11], Մարի-Հելեն Բրեյլա[14], Կաբի Լարետեյ[14], Ջորջ Արիգին[14], Պեր Մաթսոն[14], Մեջլիս Գրանլունդ[14], Մարիաննա Կարլբեկ[14], Պերնիլա Ալվին[14], Լարս-Օու Կարլբերգ[14], Գաս Դալստրիմ[14], Սունե Մանգս[14], Մարիտ Օլսոն[14], Եվա ֆոն Հաննո[14], Մոնա Անդերսոն[14], Մարիաննա Նիլսեն[14], Ուգո Հասլո[14] և Ուգո Հասլո
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունԴանիել Բել
ՄոնտաժՍիլվիա Ինգեմարսոն
Պատմվածքի վայրՈւփսալա
ԿինոընկերությունGaumont
Տևողություն188 րոպե
Բյուջե6 000 000 $
Շահույթ6 795 771 $[15] և 6 783 304 $[15]
 Fanny and Alexander Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1907-ից մինչև 1910 թվականները։

Առաջին մասը կոչվում է «Ծնունդ Էկդալների ընտանիքում»։ Այստեղ մենք ծանոթանում ենք Էկդալների բազմանդամ ընտանիքին, երբ նրանք հավաքված են մեծ սեղանի շուրջ տոնի առթիվ։ Այդ ժամանակ կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ հերոսներին և նրանց բնավորություններին։

Երկրորդ մասը կոչվում է «Մահ և թաղում»։ Այն պատմում է Օսկար Էկդալի մահվան մասին «Համլետ» պիեսի փորձի ժամանակ։ Այդ օրվանից Ֆաննին և Ալեքսանդրը որբանում են հորից։

Երրորդ մասը կոչվում է «Տեղափոխություն». Էմիլին՝ երեխաների մայրը, ընդունում է եպիսկոպոս Էդվարդ Վերգերուսի ամուսնության առաջարկը, և նա երեխաների հետ տեղափոխվում է եպիսկոպոսական տուն, որտեղ տիրում էին դաժանությունը և հնազանդությունը։

Չորրորդ մասը կոչվում է «Ամառային իրադարձություն»։ Կյանքը եպիսկոպոսի տանը դառնում է անտանելի։ Երեխաները, հատկապես Ալեքսանդրը, գրեթե միշտ պատժվում էին։ Տանջանքին չդիմանալով՝ Էմիլին ցանկանում է բաժանվել Վերգերուսից, բայց օրենքը եպիսկոպոսի կողմն էր։ Եվ, ցավոք, նա չի կարողանում իրագործել իր ցանկոթյունը։ Այդ ժամանակ Էմիլին հղի էր։

Հինգերորդ մասը կոչվում է «Դևերը»։ Գործնական առաջարկի անունով Էկդալենի ընտանիքի հին ընկեր Իսահակ Յակոբը թաքուն դուրս է բերում երեխաներին եպիսկոպոսի տնից և բնակեցնում իր մոտ։ Որոշ ժամանակ անց Էմիլին Վերգերուսին քնաբեր է տալիս և փախչում նրա տնից։ Այդ ժամանակ եպիսկոպոսի տանը հրդեհ է սկսվում, և Վերգերուսը մահանում է։

Վերջաբանում մենք կրկին տեսնում ենք Էկդալների ընտանիքը, որը նստած է մեծ սեղանի շուրջ և ուրախ կենացներ ասում։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • սցենարիստ - Ինգմար Բերգման
  • պրոդյուսերներ - Յորն Դոննեռ, Ռենցո Ռոսսելինի, Դենիել Տոսկան դյու Պլանտյե
  • օպերատոր - Սվեն Նյուկվիստ
  • մոնտաժ - Սիլվիյա Ինգիմարսոն
  • երաժշտությունը - Դանիել Բել
  • դեկորացիաները - Սյուզան Լիգհեյմ, Աննա Ասպ
  • հագուստի ընտրությունը - Մարիկ Ոս Լունդհ
  • ռեժիսորի օգնականներ - Պետեր Շիլդեթ

Դերասանական անձնակազմ խմբագրել

  • Եվա Ֆրյոլինգ - Էմիլի Էկդալ
  • Բերթիլ Գուվե - Ալեքսանդր Էկդալ
  • Պերնիլա Ալվին - Ֆաննի Էկդալ
  • Գուն Վալգրեն - Հաննա Էկդալ
  • Ալան Էդվալ - Օսկար Էկդալ
  • Բյորե Ալստենդ - Կառլ Էկդալ
  • Յարլ Կուլլե - Գուստաֆ Ադոլֆ Էկդալ
  • Մոնա Մալմ - Ալմա Էկդալ
  • Պերնիլա Աուգուստ - Մայ
  • Քրիստինա Ադոլֆսոն - Սիրի
  • Քրիստինա Ալմգեր - Պուտտե Էկդալ
  • Լենա Օլին - Ռոզա
  • Յան Մալմշյո - եպիսկոպոս Էդվարդ Վերգերուս
  • Մարիաննա Ամինոֆֆ - Բլենդա Վերգերուս
  • Քրիստին Տիդելիուս - Հենրիետա Վերգերուս
  • Հերիետ Անդերսոն - Յուստինա
  • Գուննար Բյորնստրանդ - Ֆիլիպ Լանդեր (թատրոնի դերասան)
  • Էռլանդ Յուզեֆսոն - Իսահակ Յակոբի
  • Մաթս Բերգման - Առոն Ռետցինսկի
  • Ստինա Էկբալդ - Իսմայիլ Ռատզինսկի

Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Նոմինացիաներ խմբագրել

  • 1984 - «Օսկար» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • 1984 - «Օսկար» - լավագույն սցենար - Ինգմար Բերգման
  • 1984 - «BAFTA» - լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
  • 1984 - «BAFTA» - լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 1984 - «Ոսկե Գլոբուս» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման

Տեխնիկական և այլ տվյալներ խմբագրել

Այլ երկրներում այն կայացել է

ԱՄՆում - 17 հունվար 1983
Գերմանիայում - 8 հոկտեմբեր 1983
Ֆինլանդիայում - 21 հունվար 1983
Արգենտինայում - 26 հունվար 1984
Դանիայում - 17 հունվար 1983
Իտալիայում - 31 օգոստոս 1983
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 188 րոպե, ռեժիսորական տարբերակ 312
  • Ձայնը - մոնո
  • Տեսախցիկը - Arriflex 35 BL
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.66։ 1
  • Ֆիլմը նկարվել է 35մմ ժապավենի վրա
  • Տպել է (ընկերությունը) Film-Teknik, Stockholm,   Շվեդիա
  • Տպվել է 35մմ ժապավենի վրա երկարությունը 5155 մետր, իսկ ռեժիսորական տարբերակի երկարությունը 8546 մետր։

Ֆիլմի անունը այլ լեզուներով խմբագրել

Միջազգային անունը - Fanny and Alexander

Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը) խմբագրել

  • Uppsala, Uppsala län, Sweden
  • Europa Studios, Bromma, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
  • Filmhusateljéerna, Filmhuset, Svenska Filminstitutet, Gärdet, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել