Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ

Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ
Լատիներեն անվանում
Procerus scabrosus fallettianus


Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ (լատին․՝ Procerus scabrosus fallettianus), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ձգված ուռուցիկ մարմնով, 47-60 մմ երկարությամբ խոշոր բզեզ է։ Մարմնի վերին մասը սովորաբար լինում է մետաղական փայլով՝ կապույտ, կապտականաչ, կապտամանուշակագույն, հազվադեպ գրեթե սև՝ կապույտ փայլով, իսկ մարմնի ստորին մասը սև է։ Վերնաթևերը կոպիտ խիտ թմբիկներում են[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ադրբեջանի հարակից տարածքներում և Հայաստանում՝ Սյունիքի մարզում (Գորիս, Խնձորեսկ, Կապան, Տանձավեր, Շիշկերտ, Քաջարան, Լիճք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ծովի մակարդակից 1100-2200 մ բարձրություններում՝ անտառներում և հետանտառային էկոհամակարգերում և այգիներում, հանդիպում են տարվա ողջ ընթացքում՝ գարնանից մինչև աշուն (տաք եղանակին)։ Օրվա ընթացքում ակտիվությունը կախված է տարվա ժամանակից․ հով եղանակին ակտիվ են ցերեկը, շոգ եղանակին՝ մթնշաղին և գիշերը։ Բզեզները և թրթուրները սնվում են խխունջներով և կողինջներով[1]։

Պահպանություն խմբագրել

Փոքր արեալով հազվագյուտ ենթատեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը կայուն ոչ բարձր է և պայմանավորված կլիմայական պայմաններով՝ տարբեր տարիներին դիտվում են աննշան տատանումներ։

Վտանգ է հանդիսանում մասնավորապես ապօրինի անտառահատումներով պայմանավորված անտառային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.