Օ (ֆիլմ)
«Օ» (անգլ.՝ O), 2001 թվականի ամերիկյան դրամա, Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության ժամանակակից էկրանավորում։ Ֆիլմն ամերիկյան կինովարձույթում վաստակել է 16 միլիոն դոլար[2][3]։
Օ անգլ.՝ O | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար, ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Հիմք | Օթելլո |
Թվական | 2001 և հունվարի 24, 2002[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բլեյք Նելսոն |
Սցենարի հեղինակ | Բրեդ Կաայա |
Դերակատարներ | Մեքայ Ֆայֆեր, Ջոշ Հարթնեթ, Էնդրյու Քիգան, Ջուլիա Սթայլզ, Ռեյն Ֆենիքս, Էլդեն Հենսոն, Մարտին Շին, Ջոն Հերդ և Էնթոնի Ջոնսոն |
Օպերատոր | Ռասել Լի Ֆայն |
Երաժշտություն | Ջեֆ Դաննա |
Տևողություն | 95 րոպե |
IMDb | ID 0184791 |
Պաշտոնական կայքէջ |
Դիպաշար խմբագրել
Օդին Ջեյմսը՝ բասկետբոլային թիմի լավագույն խաղացողը, քոլեջում վայելում է արժանի ժողովրդականություն։ Նա հանդիպում է դեկանի դստեր՝ Դեզի Բրաբլի հետ և ունի հաջող ապագայի բոլոր հնարավորությունները։ Բայց գտնվում է մի մարդ, որին հանգիստ չի տալիս ուրիշի բարեկեցությունը․ դա Օդինի թիմակից Հյուգո Գոուլդինգն է։ Հիվանդ ինքնասիրությունը Հյուգոյին մղում է իրականացնել չար մտադրություններ, որոնք ունակ են ոչնչացնելու ոչ միայն սերը, այլև հակառակորդի ամբողջ կյանքը...
Դերերում խմբագրել
Բնավորություն | Կատարող | Նախատիպ |
---|---|---|
Օդին Ջեյմս | Մեքայ Ֆայֆեր | Օթելլո |
Հյուգո Գոուլդինգ | Ջոշ Հարթնեթ | Յագո |
Դեզի Բրաբլ | Ջուլիա Սթայլզ | Դեզդեմոնա |
Ռոջեր Քալհուն | Էլդեն Հենսոն | Ռոդրիգո |
Մայքլ Կասիո | Էնդրյու Քիգան | Կասիո |
Էմիլի | Ռեյն Ֆենիքս | Էմիլիա |
մարզիչ | Մարտին Շին | Վենետիկի դուքս |
Բոբ Բրեյբլ | Ջոն Հըրդ | Բրաբանտիո |
Դելլ | Էնթոնի Ջոնսոն | |
Կոնյակ | Ռեյչել Շումատե | Բիանկա |
Արտադրություն խմբագրել
Սցենարիստ Բրեդ Կաայան ոգեշնչվել է «Օթելլո» ողբերգությունից, «արվարձանային դպրոցների կրակոցների բռնկումից, որոնք ցնցել էին երկիրը 1980-ական թվականներին», և հիմնականում սպիտակամորթների համար նախատեսված մասնավոր դպրոց հաճախող սևամորթ դեռահասի իր անձնական փորձից[4]։ Թիմ Բլեյք Նելսոնը սցենարի տեքստին հանդիպել էր Թերենս Մալիքի «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և նրան առաջարկել են նրա ռեժիսորական դեբյուտի՝ «Աստծո աչքը» ֆիլմի հիման վրա նկարահանել այդ սցենարը[4]։
Նկարահանումները սկսվել են Չարլսթոնում (Հարավային Կարոլինա)՝ 1999 թվականի սկզբին[5] և ավարտվել նույն տարվա մարտին[6]։ Miramax-ի ստորաբաժանում Dimension Films-ը ձեռք է բերել ֆիլմը հիմնական նկարահանումներից երկու օր առաջ[7]։
Ցուցադրություն խմբագրել
Ֆիլմի թողարկումն ի սկզբանե նախատեսված էր 1999 թվականի հոկտեմբերի 17-ին, սակայն ցուցադրությունը հետաձգվել է այդ տարվա ապրիլին «Կոլումբայն» ավագ դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո[6]։ Հետաձգումը, հավանաբար, պայմանավորված էր ավագ դպրոցում սեքսի և բռնության թեմաներով, ինչպես ենթադրել էր նրա ռեժիսորը[6]։ Մեկ այլ տեսությունն այն է, որ այն հետ է կանչվել մինչև 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները[5][8][9]։ Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկեր Miramax-ը, սակայն ստուդիան այն հանձնեց Lions Gate-ին այն բանից հետո, երբ «O»-ի պրոդյուսերները դատի տվեցին պայմանագրի խախտման համար[6][10]։
Ֆիլմը վերջնականապես թողարկվել է կինոթատրոններում 2001 թվականի օգոստոսի 31-ին[4]։
Քննադատություն խմբագրել
Ֆիլմը ստացել է չափավոր դրական արձագանքներ։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 64% վարկանիշ՝ 6,1/10 միջին գնահատականով 124 կարծիքի հիման վրա։ Կայքի կոնսենսուսում ասվում է. «Թեպետ դեռահասների բռնության ուսումնասիրության հարցում ունենալով լավ նպատակներ և լինելով լուրջ, «Օ»-ն անհամաչափ փորձ է, որն այնքան էլ հաջողակ չէ»[11]։
Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 53 միջին գնահատական, որը հիմնված է 26 կարծիքի վրա, ինչը նշանակում է «խառը կամ միջին կարծիքներ»[12]։
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
«Օ»-ն, ի դեմս Մեքայ Ֆայֆերի, առաջադրվել է «Black Reel» մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում[9]։ Թիմ Բլեյք Նելսոնն արժանացել է նաև Սիեթլի միջազգային կինոփառատոնի Golden Space Needle մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր[13]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.kinokalender.com/film3330_o.html
- ↑ «O (2001)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Lions Gate Entertainment Corp., Form S-2/A». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Long wait is finally over for Tim Blake Nelson's 'O'». Seattle Post-Intelligencer. 2001 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 5,0 5,1 Traister, Rebecca (2000 թ․ նոյեմբերի 13). «The Story of O , Weinstein Style: High-School Othello is Held up». The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Caro, Mark (2001 թ․ օգոստոսի 26). «Story of 'O' is a controversial tale». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Nelson, Tim Blake (2001 թ․ օգոստոսի 26). «FILM; There's a Price You Pay for Getting Too Real: Delay». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Ebert, Roger (2001 թ․ օգոստոսի 31). «O movie review & film summary (2001)». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 9,0 9,1 Jimenez Murguía, Salvador, ed. (2018). The Encyclopedia of Racism in American Films. Rowman & Littlefield. էջ 430. ISBN 9781442269064. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Caro, Mark (2001 թ․ օգոստոսի 26). «Story of 'O' is a controversial tale». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «O (2001)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «O Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Golden Space Needle History 2000-2009». Seattle International Film Festival (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.