Օքտայ Զուլֆիղարով
Օքտայ Ղադիր օղլի Զուլֆիղարով (ադրբ.՝ Oqtay Qədir oğlu Zülfüqarov, մայիսի 31, 1929, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2016, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր և երաժիշտ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2000), «Փառք»ի օրդենի դափնեկիր (2009)[1];
Օքտայ Զուլֆիղարով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Oqtay Zülfüqarov |
Ծնվել է | մայիսի 31, 1929 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 31, 2016 (87 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | II Alley of Honor |
Ժանրեր | Բալետ, օպերետ, մանկական երգեր |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր, թավջութակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ և ֆորտեպիանո |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա և Բաքվի երաժշտական քոլեջ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Օքտայ Զուլֆիղարովը ծնվել է 1929 թվականի մայիսի 31-ին՝ դատավորի ընտանիքում։ Ավարտել է երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։ Սովորել է Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում և Պետական կոնսերվատորիայի թավջութակի դասարանում։ Պրոֆեսոր Կարա Կարաևի ուսանող էր[2]։
Նրա դաշնամուրային եռյակը հաջողությունն է հասել ադրբեջանցի կոմպոզիտորների համագումարում ՝1957 թվականինին, երբ նա երրորդ կուրսի ուսանող էր։ 1958 թվականին ավարտել է կոնսերվատորիան։ Ավարտելուց հետո նա սկսեց երեխաների համար երգեր գրել։
Նա գրել է նաև օպերաները, երաժշտական կատակերգությունները, թավջութակի և ֆլեյտայի համար համերգները, սիմֆոնիկ պոեմները, կանտատաները, չորս սիմֆոնիաները, գործիքային պիեսները և երաժշտությունները թատրոնի և կինոյի համար։
Օքտայ Զուլֆիղարովը մահացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին 87 տարեկան հասակում[3]։