Օր առանց երեկոյի
«Օր առանց երեկոյի» (լատիշ․՝ Diena bez vakara, ռուս.՝ «День без вечера»), 1962 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարիս Ռուձիտիսը Միերվալդիս Բիրզեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարիս Ռուձիտիս |
Դերակատարներ | Վիյա Արտմանե և Valdemārs Zandbergs? |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Թողարկվել է 1963 թվականի ապրիլի 30-ին[1]։
Սյուժե խմբագրել
Տուբերկուլյոզային առողջարանում աշխատանքներ են տարվում նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ։ Գլխավոր բժիշկ Էգլեն ճառագայթվել է ռադիացիոն նյութերի հետ շփման ժամանակ։ Նրա կարծիքով՝ պետք է օգնեն այն նմուշները, որոնք ստացվել են փորձի ժամանակ։
Մեծ բարեկամությունը կապում է Էգլեին քանդակագործ Մուրաշկայի հետ։ Ծանր պահերին նա հանգստություն է գտնում իրեն հոգեհարազատ մարդու հետ զրուցելիս։
Մոսկվայից պրոֆեսոր Դուբնովի՝ Էգլեի վաղեմի ընկերոջ ժամանումը ապաքինման հույս է ներշնչում, սակայն իրականացված վիրահատությունն ակնկալվող արդյունքը չի տալիս։ Մահվանից առաջ Էգլեն հասցնում է իր գիտական աշխատանքների նյութերը փոխանցել գործընկերոջը։ Հույս կա, որ դրանք կօգնեն պայքարել նման հիվանդությունների դեմ մոտ ապագայում։
Դերերում խմբագրել
- Վիյա Արտմանե – Կայրե
- Լիդիա Ֆրեյմանե – Գարշա, բուժքույր
- Վալդեմար Զանդբերգ – բժիշկ Բերսոն
- Ալֆրեդ Վիդենիեկս – Էգլե
- Վելտա Լինե – Հերտա Էգլե
- Արթուր Կալեյս – Մուրաշկա
- Կառլիս Սեբրիս – տնօրեն
- Հարի Ավենս – Վագուլիս
- Վալենտինս Սկուլմե – Վեդինգս
- Լիդիա Պուպուրե – Լազդա
Նկարանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր ՝ Մարիս Ռուձիտիս
- Սցենարի հեղինակ՝ Միերվալդիս Բիրզե
- Օպերատոր՝ Միկս Զվիրբուլիս
- Բեմադրող նկարիչ՝ Լայմդոնիս Գրասմանիս[2]
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
- Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Советские художественные фильмы. Аннотированный каталог. Т. IV (1958—1963). — М.: Искусство, 1968.
- ↑ «Օր առանց երեկոյի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Գրականություն խմբագրել
- «Медицинская газета» 1.02.1963
- «Советская Латвия» 4.11.1962
- «Искусство кино» 1963 №6
- «Советский экран» 1963 №9