«Օրվա կինը» (ռուս.՝ «Женщина дня»), 1989 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Բարանովն ու Բախիտ Կիլիբաևը[1]։

Օրվա կինը
ռուս.՝ Женщина дня
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորAleksandr Baranov? և Bakhyt Kilibayev?
ԿինոընկերությունՂազախֆիլմ
IMDbID 0310391

Սյուժե խմբագրել

Ալեքսանդրան երիտասարդ և գեղեցիկ աղջիկ է, որը, սակայն, ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել կյանքում՝ ոչ ուսման և աշխատանքի վայրի, ոչ ընկերական շրջապատի, ոչ էլ անձնական կյանքի հարցում։ Նա հանդիպում է լուսանկարչի հետ, ում սիրում է, բայց նա ամուսնացած է, և ամուսնալուծության համար դիմելու նրա բոլոր խոստումները մնում են խոստումներ։

Մի երեկո նրա բնակարան է մտնում մի երիտասարդ տղա, որը թաքնվում է ավազակներից։ Նա վիրավոր է, և Ալեքսանդրան թույլ է տալիս նրան մի քանի օր ապրել իր մոտ։ Ալեքսանդրան հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Նա ցանկանում է ամեն ինչ իմանալ տղայի մասին, ինչը, ի վերջո, հանգեցնում է նրան, որ աղջիկը դառնում է նրա մահվան ակամա մեղավորը։

Դերերում խմբագրել

  • Ալիկա Սմեխովա – Ալեքսանդրա
  • Վադիմ Եֆիմով – Ալեքսանդր
  • Ալեքսեյ Ռոզենբերգ – Անդրեյ Վոլոխով
  • Դրվագներում՝ Օլգա Շրամկո, Սվետլանա Տիպեևա, Վալենտինա Ռեշետնիկովա, Լարիսա Օսիպովա, Լեոնիդ Տերեշին և այլք։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ՝ Ալեքսանդր Բարանով, Բախիտ Կիլիբաև
  • Սցենարի հեղինակներ՝ Տատյանա Անցիֆերովա, Ալեքսանդր Բարանով, Բախիտ Կիլիբաև
  • Օպերատոր՝ Գեորգի Գիդտ
  • Կոմպոզիտոր՝ Ելենա Դեդինսկայա
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռոզենբերգ, Ալիմ Սաբիտով, Տատյանա Վոևոդինա[2]

Երգեր խմբագրել

Ֆիլմում հչում են հետևյալ երգերը.

  • «Я зову вчерашний дождь…», կատ.՝ Տատյանա Անցիֆերովա, երաժշտ. հեղինակ՝ Ելենա Դեդինսկայա, տեքստի հեղինակ՝ Կարեն Կավալերյան
  • «Пароль дождя», կատ.՝ Լյուդմիլա Բարիկինա, երաժշտ. հեղինակ՝ Ելենա Դեդինսկայա, տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Մարկևիչ

Ֆիլմի մասին խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել Է Ալմաթիում։ Ֆիլմի վերջին դրվագը նկարահանվել է Կալինինի փողոցում՝ թիվ 89 տան կամարում, որը գտնվում է հենց Կենտրոնական գաստրոնոմիայի դիմաց (ներկայում՝ «Ստոլիչնի» սուպերմարկետ)։
  • Ֆիլմը ներառված է «Ղազախական կինոյի ոսկե հավաքածուի» 30 ֆիլմերի ցանկում, որոնք 2004 թվականին թողարկվել են «Ղազախֆիլմ» կինոստուդիայի կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել