Օրլանդո (Orlando, HWV 31), իտալացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera seria) երեք գործողությամբ։ Գրվել է Երաժշտության թագավորական ակադեմիայի համար։ Իտալերեն լիբրետտոն ադապտացվել է Կարլո Սիգիզմոնդո Կապեչիի «Օրլանդո» ստեղծագործությունից, որն իր հերթին հիմնվում է Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնող Ռոլանդը» (Orlando Furioso) պոեմի վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է Լոնդոնի թագավորական թատրոնում (King's Theatre) 1733 թ. հունվարի 27-ին՝ դիմանալով տասը ներկայացման։ Օպերան համարվում է Հենդելի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում ու ձայնագրվում է։

Օրլանդո
անգլ.՝ Orlando
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրopera seria
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրԼյուդովիկո Արիոստո. «Մոլեգնող Ռոլանդը» պիես
Առաջնախաղի տարեթիվհունվարի 27, 1733
Առաջնախաղի վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Orlando (Händel) Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրլանդո (օպերա)» հոդվածին։