Օրիորդը (նկար)

Տիգրան Փոլատի նկարազարդումներից

Օրիորդը, Տիգրան Փոլատի նկարազարդումներից, ծաղրի է ենթարկվում մեծամիտ, ինքնահավան կինը, որի կյանքը տխուր վախճան է ունենում։

Օրիորդը
տեսակգեղանկար
նկարիչՏիգրան Փոլատ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաինքնահավան կնոջ կյանքի տխուր վախճան
Ծանոթագրություններ

Մտահղացում խմբագրել

Մտահղացման շարժառիթը հանդիսացել է համանուն առակը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես մի օրիորդ տարիներով մերժում է փեսացուներին՝ մեկին անվանելով հիմար, մյուսին՝ անազնիվ, երորրդին, թե քիթն է տգեղ, և այսպես տարիներն անցնում են, ինքը պառավում է, կնճռոտվում է, և ի վերջո, ստիպված է լինում ընտրել անկիրթ, անճոռնի, կեղտոտ երեսով մեկին։ Փոլտը սյուժե է ընտրել առակի առավել արտահայտիչ մասը, երբ օրիորդը մի հանդիսության ժամանակ ինքնահավան հպարտությամբ նստած է թիկնաթոռին, նրան են ներկայացել առաջարկություն անելու բարետես, կոկիկ հագնված մի քանի երիտասարդ փեսացուներ՝ սպասելով նրա պատասխանին, մինչդեռ նա, արհամարհանքով երեսը շուռ տված,նրանց արհամարհում է։

Նկարագրություն խմբագրել

Հիանալի է ըմբռնված օրիորդի կերպարը՝ սեթևեթ, անհեռատես իր նկարագրի, իր էության հատկանիշներով։ Նա գեղեցիկ է, բարձրահասակ, գրավիչ տեսքով, բայց քմահաճ է, մեծամիտ, չհավան, համառ ու խիստ։ Բարեկեցիկ, անհոգ կյանքով ապրած, ներկայի հաջողություններով ոգևորված, ապագայի վառ հույսերով լի՝ նա իրեն զգում է անկախ ու ազատ։ Անգամ նրա կեցվածքը՝ գլխի հպարտ դիրքը, ոտքը ոտքին գցած, թևերն անփութորեն բազկաթոռի հենակներին դրած՝ հաստատում են նրա լիակատար անտարբերությունը փեսացուների հանդեպ։ Հակառակ օրիորդի սառն, անտարբեր, արհամարհական վերաբերմունքի՝ փեսացուները ներկայացված են ժպտերես, մտերիմ արտահայտությամբ, հույսերով լի, սպասողական վիճակում։ Փոլատը ստեղծել է հոգեբանական ապրումներով լուռ երկխոսություն՝ հարստացնելով առակի բովանդակությունը։

Պատկերի մշակման տեխնիկա խմբագրել

Պատկերը մշակված է մյուս առակների պատկերազարդումներից տարբեր եղանակով, ավելի շատ գեղանկարչությանը հատուկ երանգային հարաբերություններով, առանց սևի ու սպիտակի հակադրումների, առանց ուրվագծերի, բոլոր մասերի ավարտվածությամբ, կամերային գրաֆիկայի սկզբունքով։ Փոլատը զարմանալի դիտողականությամբ ու հոգեբանի խորաթափանցությամբ է ճանաչել մարդկանց իր բոլոր խառնվածքով, իրենց ամենամտերիմ ապրումների, սքողված վերաբերմունքէի արտահայտությամբ [1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն