Օրթաքյոյ մզկիթ (թուրքերեն՝ Ortaköy Camii), պաշտոնապես՝ Büyük Mecidiye Camii՝ Մեծ Մեջիդիյե մզկիթ, սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք կառուցված մզկիթ Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։ Գտնվում է Օրթաքյոյի հրապարակի մոտ։ Մզկիթը Ստամբուլի և Բոսֆորի տեսարժան վայրերից մեկն է։

Օրթաքյոյ մզկիթ
թուրքերեն՝ Büyük Mecidiye Camii
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲեշիքթաշ
ՏեղագրությունMecidiye?
Հիմնվել է1856
Կառուցման սկիզբ1853
Կառուցման ավարտ1856
ՊատվիրողԱբդուլ Մեջիդ
Անվանված էԱբդուլ Մեջիդ և Օրթաքյոյ
Ճարտարապետություն
ՃարտարապետԿարապետ Բալյան, Նիկողայոս Բալյան
ՈճՆեոբարոկո ոճ
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ
Օրթաքյոյ մզկիթը և Բոսֆորի կամուրջը

Պատմություն խմբագրել

Մինչ Օրթաքյոյի մզկիթը կառուցումը, դրա տեղանքում եղել է մեկ այլ մզկիթ, որը կառուցվել էր մեզ վեզիր Իբրահիմ փաշայի խորթ որդու կողմից։ Մզկիթը կառուցվել էր 1721 թվականին, սակայն ավերվել է Պատրոն Հալիլի ապստամբության ժամանակ։ Օրթաքյոյի մզկիթը, որը տեղակայված է նախորդ մզկիթի տեղում, կառուցվել է օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով 1853- 1856 թվականներին։ Մզկիթի ճարտարապետները եղել են հայազգի ճարտարապետներ Կարապետ Ամիրա Բալյանը և Նիկողոս Բալյանը։ Վերջիններս համարվում են նաև Դոլմաբահչե պալատի և Դոլմաբահչե մզկիթի ճարտարապետները[1]։

Առանձնահատկություններ խմբագրել

Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնք կառուցված են սպիտակ մարմարյա սալաքարերից, որոնցից յուրաքանչյուրը ունի առանձին պատշգամբ։ Ինչպես մնացած բոլոր մզկիթները, որոնք կառուցվել են Աբդուլ Մեջիդի օրոք Օրթաքյոյի մզկիթն էլ բաղկացած է երկու մասից՝ հարեմից և սուլթանի անձնական կեցավայրից։ Այս միագմբեթ մզկիթը ներքին հատվածը պատված է վարդագույն խճանկարներով։ Բարձր և լայն պատուհաններից ներթափանցում է արևային լույսը և խճանկարի գույները արտացոլում են Բոսֆորի ջրերի երանգները։ Աղոթարանը կառուցված է մարմարից և ավելացված է խճանկարներով, իսկ ամբիոնի մարմարը իր հերթին պատված է ծիրանաքարով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alan, p.62
  2. Leeann Murphy. Moon Istanbul & the Turkish Coast: Including Cappadocia. Avalon Travel. ISBN 9781612386140. {{cite book}}: External link in |ref= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրթաքյոյ մզկիթ» հոդվածին։