Օրեստիա (հին հունարեն՝ Ὀρέστεια), հույն ողբերգակ Էսքիլոսի պահպանված միակ եռագրությունն է։ Օրեստիան կազմված է Ագամեմնոն, Քոեփորներ և Եվմենիդներ դրամաներից։ Օրեստիայի կազմի մեջ է եղել նաև Պրոթևս սատիրական դրաման, որը սակայն մեզ չի հասել։ Ողջ քառերգությունը բեմադրվել է մ.թ.ա. 458 թ.՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության և առաջին մրցանակի։ Եռագրությունը բնագրից թարգմանվել է հայերեն Արամ Թոփչյանի կողմից, հրատարակվել է 1990 թ, վերահրատարակվել՝ 1991 թ.։

Տեսարան «Օրեստիայի» հիմքում ընկած հին հունական առասպելից (Օրեստեսը, Էլեկտրան և Հերմեսը Ագամեմնոնի շիրիմին)

Նկարագրություն խմբագրել

Օտարությունից իր ընկերոջ հետ տուն դարձած Օրեստեսը այցելում է հոր շիրիմին և հնոց սովորությամբ իր մազափունջն է նվիրաբերումհայրական շիրիմին։ Հայտնվում է էլեկտրիան, որ այդ մազափնջով ճանաչում է եղբորը։ Իրար ընդունած քույր ու եղբայր օգնություն են խնդրում հոր շիրիմից՝ իրականացնելու համար Ապոլլոն աստծո պատգամը, այն է՝ սպանել մորը։ Անծանոթի տեսքով մորն հանդիպած և չճանաչված Օրեստեսը։ Կանչվում է Էգիսթոսը, և սպանվում են էգիսթոսն ու ապա նաև Կլիտեմնեստրան։ Մեղքի զգացում կա նրանում, և նա արդարանում է, սակայն հայտնվում են վրիժառու ոգիները, և սարսափահար էրինիսներից՝ Օրեստեսը փախչում է Ապոլլոն աստծո սրբավայր։ Օրեստեսն Ապոլլոնի տաճարում է՝ շրջապատված քնած էրինիսներով։ Ապոլոնը Օրեստեսին ուղարկում է Աթենք՝ և դատվելու՝ ուղեկից կարգելով Հերմեսին, իսկ քնած էրինիսներին նրա ետևից է ուղղորդում Կլիտեմնեստրայի ուրվականը։ Աթենկում դատավարության ընթացքում, հավասար են բաշխվում քվեները, բայց քանի որ նրա կողմից էր Աթենաս աստված ուհին, ապա Օրեստեսն արդարացվում է։

Աղբյուրներ խմբագրել

  • Ողբերգություններ / Էսքիլոս; Թարգմ. հուն., ծանոթագր. և առաջաբանի հեղ.՝ Ա. Թոփչյան; Գրախոս.՝ Ս. Կրկյաշարյան; Խմբ.՝ Ս. Խաչատրյան. - Երևան։ Նաիրի, 1991. - 333 էջ։