Օրդուբադի ձոր, Օրդուբադու ձոր, ձոր, ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, ՆԻՀ Օրդուբադի շրջանում։ Եռանկյունաձև 2-8 կմ լայնության, մինչև Արաքս գետը հասնող ձորահովիտ է, որի միջով հոսում է Օրդուբադի գետը։ Այստեղ նախկինում տարածվում էր Օրդուբադի ոստիկանական շրջանը Օրդուբադ կենտրոնով և Կարճևան, հին հայկական Հանդամեջ, Գանձակ (այժմ՝ Գանձա), Անապատ գյուղերով։ Տաք կլմայով և պտղատու այգիներով ձորահովիտ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 497 — 916 էջ։