Օտտո Դիլս (գերմ.՝ Otto Diels, հունվարի 23, 1876(1876-01-23)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանիա[4] - մարտի 7, 1954(1954-03-07)[1][2][3][…], Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի օրգանիկ-քիմիկոս։ Ավարտել է Բեռլինի համալսարանը (1899)։ Բեռլինի (1906 թվականից) և Քիլի (1916 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1927 թվականին մշակել է առանց ածխածնային կմախքը փոփոխելու օրգանական միացությունների դեհիդրման եղանակ՝ օգտագործելով սելենը։ Դեհիդրել է խոլէսթերինը և այլ ստերիններ։ 1928 թվականին Կ․ Աչդերի հետ հայտնաբերել է դիենային սինթեզը և այդ եղանակով ստացել բազմաթիվ օրգանական միացություններ, որի համար 1950 թվականին (Կ․ Ալդերի հետ) արժանացել է նոբելյան մրցանակի։

Օտտո Դիլս
Otto Diels
Ծնվել էհունվարի 23, 1876(1876-01-23)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էմարտի 7, 1954(1954-03-07)[1][2][3][…] (78 տարեկան)
Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քրիստիան-Ալբերտի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՀերման Էմիլ Ֆիշեր
Եղել է գիտական ղեկավարKarl Wilhelm Rosenmund? և Կուրտ Ալդեր
Պարգևներ
ՀայրHermann Diels?
 Otto Diels Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Դիլս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 387