«Օտար կրքեր» (լատիշ․՝ Svešās kaislības), 1983 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը լիտվացի գրող Միկոլաս Սլուցկիսի համանուն վիպակի հիման վրա[1] Ռիգայի կինոստուդիայում։

Օտար կրքեր
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներՎիյա Արտմանե
ԵրաժշտությունUldis Stabulnieks?
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին Լատվիայի «Վալդամանի» խուտորում։ Իր հեռավոր բարեկամի մոտ ապաստան գտած որբ Մարիտեն դառնում է տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների ակամա վկան։ Խուտորի հին տերը, որը խելագարվել է, չի կարողանում տնտեսությամբ զբաղվել։ Նրա կինը աչք ունի իր նախկին բատրակ Անտանասի վրա, որը ոչ այնքան վաղուց էր վերադարձել ռազմաճակատից։ Նա ցանկանում է նրան տեսնել իր սիրեկանի դերում և ոչ առանց հիմնավորման հույս ունի, որ իրեն կհովանավորեն Անտանասի ընկերները, որոնք նույնպես նոր են վերադարձել ռազմաճակատից և միանգամից վոլոստի պետեր են դարձել։ Անտանասը առավելագույնս օգտագործում է ստեղծված իրավիճակը և իրեն տեսնում է խուտորի նոր սեփականատեր։ Բայց հաջողությունը երես է թեքում նրանից։ Սկզբում բոլոր կուտակած գումարները նրանից խլում են մի գիշեր խուտոր եկած «անտառային եղբայրները», հետո գալիս է մոր մահացու հիվանդության լուրը և բոլոր դժբախտություններին ավելանում է ևս մեկը․ տանտիրուհու դուստրը, որը հղի է նրանից, աբորտ է անում։ Վշտից հարբած Անտանասը քնում է գոմում, որտեղ քնած ժամանակ նրան սպանում է խելահեղ Վալդմանիսը։

Դերերում խմբագրել

  • Վիյա ԱրտմանեԱննա
  • Ալգիրդաս Պաուլավիչյուս – Անտանաս
  • Զանե Յանչևսկա – Մարիտե
  • Վիզմա Օզոլինա – Աուսմա
  • Լեոնիդ Օբոլենսկի – Վալդմանիս
  • Յանիս Պաուկշտելո – Էզերինշ
  • Բոլեսլավ Ռուժ – գնչու
  • Էուգենիա Շուլգայտե – Անտանասի մայրը
  • Անդրիս Մորկանս – Իմանտս
  • Պաուլ Բուտկևիչ – «Որմզդեղն»

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Յանիս Ստրեյչ
  • Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Կոմպոզիտոր՝ Ուլդիս Ստաբուլնիեկս
  • Բեմադրող նկարիչ՝ Գունարս Բալոդիս
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Слуцкис Миколас – Большая Советская Энциклопедия

Արտաքին հղումներ խմբագրել