«Օտար երկիր» (անգլ.՝ Strangerland), ռեժիսոր Քիմ Ֆարանտի դրամատիկ թրիլլերը, սցենարի հեղինակներ` Մայքլ Կինիրոնս և Ֆիոնա Սերես։ Գլխավոր դերերում նկարահանվել են`Նիկոլ Քիդմանը և Հյուգո Ուիվինգը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնում 2015 թվականի հունվարի 23-ին[2]։

Օտար երկիր
անգլ.՝ Strangerland
Երկիր Ավստրալիա
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորKim Farrant?
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Հյուգո Ուիվինգ[1], Ջոզեֆ Ֆայնս[1] և Sean Keenan?[1]
ԵրաժշտությունKeefus Ciancia?
ՄոնտաժՎերոնիկա Ջենեթ
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրՍիդնեյ
Տևողություն112 րոպե

Սյուժե խմբագրել

Քեթրին ու Մեթյու Փարքերները փորձում են հարմարվել Նատգարի քաղաքում նոր կյանքին, նրանք վարում են մեկուսացված ապրելակերպ։ Մի մեծ ավազի փոթորիկից առաջ նրանց երկու անչափահաս երեխաները՝ Լիլին և Թոմը անհետանում են։ Որոնողական գործողությունը ղեկավարում է ոստիկան Դևիդ Ռեյը։ Աճող կասկածներն ու լուրերը տեղացիներին Պարկերների դեմ են տրամադրում` նրանց կյանքը վերածելով դժոխքի։

Դերերում խմբագրել

  • Նիկոլ Քիդման- Քեթրին Պարկեր[3]
  • Ջոզեֆ Փայնս - Մեթյու Պարկեր
  • Հուգո Ուիվինգ-Դևիդ Ռայ[3]
  • Մեդիսոն Բրաուն - Լիլի Պարկեր
  • Լիզա Ֆլենագան - Կորին
  • Նիկոլաս Համիլթոն - Թոմի
  • Մարտին Դինգլ Ուոլ - Նիլ Մակֆերսոն
  • Բենեդիկտ Հարդի - Նիկ
  • Շոն Քինան - Սթիվ Ռոբերտսոն
  • Մեյն Ուայաթ-Բյորտի

Նկարահանում խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 20-ին ֆիլմում նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Գայ Փիրսը և Ուգո Ուավնինգը։ Ֆինանսավորմամբ զբաղվել է «Screen Australia» ընկերությունը։ Մակդարա Քելերը և Նաոմի Ուենկը հանդես են եկել որպես ֆիլմի պրոդյուսերներ։ Ֆիլմում նաև նկարահանվել են` Լիզա Ֆլանագանը, Մայն Ուայթը և Նիկոլաս Համիլթոնը[4][5]։ 2014 թվականիի մարտի 13-ին Ջոզեֆ Ֆայնսը փոխարինել է Գայ Փիրսին։ 2014 թվականի մարտի 27-ին Մեդիսոն Բրաունը դեր է ստացել ֆիլմում[6]։ Մարտի 27-ին հայտնի է դարձել, որ նկարահանումները կսկսվեն Սիդնեյում մարտի վերջին շաբաթվա ընթացքում։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Կանովինդրա շրջանում և Բրոկին Հիլ քաղաքում և շարունակվել են մինչև 2014 թվականի մարտի 31-ը[7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Strangerland». Sundance Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 Bulbeck, Pip (2013 թ․ հոկտեմբերի 20). «Nicole Kidman, Guy Pearce and Hugo Weaving to Star In Australian Feature 'Strangerland'». The Hollywood Reporter. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  4. Bulbeck, Pip (2014 թ․ մարտի 27). «Nicole Kidman's 'Strangerland' Begins Shooting in Australia». The Hollywood Reporter. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  5. Fleming Jr, Mike (2014 թ․ մարտի 13). «Joseph Fiennes Replacing Guy Pearce In 'Strangerland'». deadline.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  6. Kroll, Justin (2014 թ․ մարտի 27). «Maddison Brown to Co-Star With Nicole Kidman in 'Strangerland'». variety.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Shooting Starts On 'Strangerland'». filmink.com.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  8. Sams, Christine (2014 թ․ մարտի 31). «Nicole Kidman firing up rural hearts with filming of Strangerland in Canowindra». dailytelegraph.com.au. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  9. Van Boom, Daniel (2014 թ․ մարտի 31). «Nicole Kidman swaps Hollywood for a tiny Australian township to shoot indie thriller Strangerland». dailymail.co.uk. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.