Օտարերկրյա բանկ, բանկային հաստատություն, որը ճանաչված է որպես այդպիսին՝ համաձայն այն օտարերկրյա պետության օրենսդրության, որի տարածքում գտնվում է[1]։

Պատմություն խմբագրել

Չինաստանում խմբագրել

1981 թվականին Չինաստանում հայտնվել են օտարերկրյա բանկերի առաջին մասնաճյուղերը։ Մինչև 1985 թվականը գործում էր օտարերկրյա բանկերի 17 մասնաճյուղ։ 1990-ականներին արտասահամանյան բանկեր սկսեցին գործել Շանհայում և մի շարք այլ քաղաքներում։ Չինաստանի ազգային բանկը սահմանափակել է այն քաղաքների թիվը, որտեղ կարող են գործել արտասահամանյան բանկեր։ Երկար ժամանակ Չինաստանում արտասահամանյան բանկերը զբաղվում էին արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ստեղծված ձեռնարկությունների սպասարկմամբ։ Նման բանկերում գործարքներն իրականացվում էին օտարերկրյա արտարժույթով։ 1997 օտարերկրյա բանկերին սկսեցին արտոնագրեր տալ, ինչի շնորհիվ դրանք իրավունք ստացան առանձին բանկային գործարքներ իրականացնել յուանով։ Այդ արտոնագրերը ստացած առաջին օտարերկրյա բանկերը գրանցված էին Պուդուն տնտեսական նահանգում։ 2000 թվականի մարտին այդպիսի բանկերի թիվը հասնում էր 24-ի։ 1998 թվականին օտարերկրյա բանկերը իրավունք ստացան իրականացնել յուանով գործարքներ, որոնք գրանցված էին ազատ տնտեսական գոտում։ օտարերկրյա բանկերը ստիպված էին երկար սպասել արտոնագիր ստանալու համար։ Ներկայացուցչություն բացելու համար օտարերկրյա բանկը պետք է Ազգային բանկի հաշվին փոխանցեր 100 միլիոն դոլար[2]։

Բանկային լիցենզիան ստանալուց հետո օտարերկրյա բանկը կարող էր աշխատել միայն արտասահմանյան կամ այն ընկերությունների հետ, որտեղ կար արտասահմանյան կապիտալ։ Յուանով գործարքներ իրականացնելու արտոնագիր ունեցող օտարերկրյա բանկերը կարող էին դրանք իրականացնել միայն իրենց գրանցման տարածքում։ Աստիճանաբար նրանց աշխարհագրական գործունեության տարածքն ընդլայնվեց, և Պուդունի տարածքում գրանցված օտարերկրյա բանկերը կարողացան աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք գտնվում էին Ցզյանսու և Չժեցյան նահանգներում գտնվող ձեռնարկությունների հետ[2]։

Օտարերկրյա բանկի կողմից ներգրավված ավանդների ծավալը չպետք է գերազանցի նրա ընդհանուր չինական ակտիվները։ Այն բանկերը, որոնք ունեն յուանային արտոնագիր, կարող են մեծացնել կապիտալը 30 միլիոն յուանին համարժեք գումարով։ Հետագայում այդ գումարը հասցվել է 100 միլիոն յուանի։ Յուանային գործարքների մասշտաբները մեծացնելու համար օտարերկրյա բանկերը պետք է ընդլայնեն արտասահմանյան արտարժութային գործարքների ծավալը։ 1998 թվականի մարտի վերջին օտարերկրյա 9 բանկի յուանային վարկերի արժեքը կազմում էր 591 միլիոն յուան[2]։

2004 թվականին օտարերկրյա բանկերը կարողանում էին իրականացնել յուանով գործարքներ Չինաստանի 30 քաղաքում[2]։

Բրազիլիայում խմբագրել

Երբ օտարերկրյա բանկերը նոր էին սկսել աշխատել Բրազիլիայում, նրանց համար սահմանված էր տեղական բանկերից երկու անգամ ավելի նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջ։ Բացի այդ, օտարերկրյա բանկերի համար գանձվում էր թիրախային վճար, երբ օտարերկրյա ներդրողը գնում էր բրազիլական բանկ։ 1996 թվականին Բրազիլիայում թույլատրվում էր ձեռք բերել մինչև 100% տեղային ակցիաներ։ Բրազիլիայում բանկերի մեծ մասը բացվել է ներկայացուցչությունների տեսքով։ Նրանք առաջարկում են ներդրումային հնարավորություններ[3]։

Նկարագրություն խմբագրել

Եթե օտարերկրյա բանկն ունի մասնաճյուղ, որը բաց է և գործում է այլ երկրում, ապա այդպիսի բանկը համարվում է ոչ ռեզիդենտ։ Համաձայն Ռուսաստանի կանոնադրության՝ պետության տարածքում օտարերկրյա բանկերի անմիջական մասնաճյուղեր չեն կարող գործել։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի բանկը չի կարող վերահսկել օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գործունեությունը։ Եթե ոչ ռեզիդենտ օտարերկրյա բանկը մասնակցում է ռեզիդենտ բանկի կանոնադրական կապիտալին 100%-ով, ապա ռեզիդենտ բանկը համարվում է օտարերկրյա բանկի դուստր ձեռնարկություն։ Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումները կազմում են 50% և ավելի, այն համարվում է օտարերկրյա ներդրումներով վարկային հաստատություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Банки и банковское дело, 2019, էջ 22
  2. 2,0 2,1 2,2 2,3 Кузнецова В.В. «Иностранные банки в КНР».
  3. «Роль иностранных банков в Бразилии».

Գրականություն խմբագրել

  • Андрей Балабанов, Анастасия Панова, Алексей Смирнов, Юлия Бойкова, Валерия Боровкова, Виктория Боровкова I // Банки и банковское дело. — Москва: Юрайт, 2019. — 422 с. — ISBN 978-5-534-09689-7