Օսկար Հենրիկ Կոլբերգ (լեհ.՝ Oskar Henryk Kolberg, փետրվարի 22, 1814(1814-02-22)[1][2][3][…], Przysucha, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4][5] - հունիսի 3, 1890(1890-06-03)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][6][5]), լեհ մարդաբան, բանահավաք և կոմպոզիտոր։

Օսկար Կոլբերգ
Oskar Henryk Kolberg
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1814(1814-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրPrzysucha, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4][5]
Մահացել էհունիսի 3, 1890(1890-06-03)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][6][5]
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Վարշավայի դքսություն, Լեհական թագավորություն,  Ավստրո-Հունգարիա և  Լեհաստան[5]
ԿրթությունWarsaw Lyceum?
Մասնագիտությունմարդաբան, կոմպոզիտոր, ազգագրագետ և ազգագրագետ
Ծնողներհայր՝ Juliusz Kolberg?[5]
ԱնդամությունPolskie Towarzystwo Tatrzanskie? և Կրակովի գիտական ​​ընկերություն[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Oskar Kolberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վարշավայի համալսարանի գեոդեզիայի պրոֆեսորի ընտանիքում։ 1830 թվականին՝ Վարշավայի լիցեյն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Բեռլինի առևտրի ակադեմիայում, որտեղ էլ Յուզեֆ Էլսների ղեկավարությամբ ստացել է երաժշտական կրթություն։ Լինելով երաժշտության մեծ սիրահար՝ Կոլբերգն իր հմտությունները կատարելագործեց ուսումնասիրելով Շոպենին և Կազիմիր Բրոձինսկուն։

Մի քանի օպերաների և օպերետների հեղինակ է։ Երիտասարդության տարիներին Լիտվա և Բելառուս կատարած առաջին ուղևորության ժամանակ հետաքրքրվել է ժողովրդական մշակույթով, սկսել ձայնագրել ժողովրդական երգերի մեղեդիներ։ Հետագայում դա հանգեցրեց ընդհանրապես ժողովուրդների ուսումնասիրությանը, և մասնավորապես ժողովրդական երգերի և հեքիաթների հավաքմանը։ Կոլբերգը կատարեց մի շարք ուղևորություններ, հավաքեց հսկայական ազգագրական նյութ (միայն ավելի քան 8000 երաժշտական մեղեդիներ)։ Միևնույն ժամանակ, բացի սեփական էքսպեդիցիոն նյութերից, օգտվում էր նաև Լեհաստանի տարբեր շրջանների սիրողականների (ուսուցիչներ, գյուղացիներ, քահանաներ) ազգագրական տեղեկություններից։

Նրա հրատարակված գրեթե բոլոր հատորները կրում են ընդհանուր վերնագիր՝ «Lud, jego zwyczaje, piesni etc.»։ Կոլբերգի կողմից նկարագրված են Սանդոմիրսի (1865), Կույավի (1867), Կրակովի (1871-1875), Պոզնանի (1875-1882), Լյուբլինի (1883-1884), Կալեցի (1885-1886), Ռադոմի (1887-1888), Մազովիա (1885-1887), Պոդոլիա շրջանները, 7-րդ հատորում՝ «Zbior wiadomosci do antropol. kraj»։

 
Օսկար Կոլբերգի գերեզմանի մահարձանը Կրակովի Ռուկովիցկի գերեզմանատանը

Միայն կյանքի վերջում ստացավ Կրակովի գիտությունների ակադեմիայի օգնությունը՝ հավաքված նյութերի հրատարակության համար։ Նրա թղթերում մնացել են չհրատարակված բազմաթիվ ազգագրական նյութեր։

Մինչև 1871 թվականն ապրել է Վարշավայում, հետո Կրակովում, որտեղ էլ մահացել է և թաղվել Ռուկովիցկի գերեզմանատանը։

Մատենագրություն խմբագրել

Կոլբերգի կարևորագույն աշխատանքները 40 հատորանոց "Lud. Jego zwyczaje, sposób życia, mowa, podania, przysłowia, obrzędy, gusła, zabawy, pieśni, muzyka i tańce ", 10 հատորանոց «Obrazy etnograficzny» աշխատություններն են, որի 8 հատորները նվիրված են Ուկրաինային՝ «Рokucie», «Chełmskie» (1890-1891, հ. 1—2) և հետմահու հրատարակված «Przemyskie» (1891) և «Wołyn» (1905)։

 
Lud…
  • Pieśni ludu polskiego — t. 1 Suplement do t.1 — t. 70
  • Sandomierskie — t. 2; Suplement do t.2 — t. 71
  • Kujawy — t. 3, 4; suplement do t.3-4 — t. 72
  • Krakowskie — t. 5 — 8; Suplement do t.5-8 cz. I — t. 73
  • Poznańskie — t. 9 — 15; Suplement do t.9-15 — t. 74
  • Lubelskie — t. 16, 17; Suplement do t.16-17 — t. 75
  • Kieleckie — t. 18, 19; Suplement do t.18-19 — t. 76
  • Radomskie — t. 20, 21; suplement do t.20-21 cz. I — t. 77
  • Łęczyckie t. 22; Suplement do t.22 — t. 78
  • Kaliskie — t. 23; suplement do t.23 — t. 79
  • Mazowsze — t.24 — 28, 41,42, suplement do t.24-28 — t. 80
  • Pokucie — t. 29 — 33, suplement do t.29 — 32 — t. 81
  • Chełmskie cz.II t. 34; suplement do t.33-34 — t. 82
  • Przemyskie t. 35; suplement do t.35 — t. 83
  • Wołyń — t. 36; suplement do t.36 — t. 84
  • Miscellanea — t. 37 — 38
  • Pomorze — t. 39
  • Mazury Pruskie — t. 40
  • Śląsk — t. 43
  • Góry i Podgórze — t. 44, 45
  • Kaliskie i Sieradzkie — t. 46
  • Podole — t. 47
  • Tarnowskie-Rzeszowskie — t. 48
  • Sanockie-Krośnieńskie — t. 49 — 51
  • Białoruś-Polesie t. 52
  • Litwa — t. 53
  • Ruś Karpacka t. 54, 55
  • Ruś Czerwona t. 56, 57
  • Materiały do etnografii Słowian wschodnich — t. 58
  • Materiały do etnografii Słowian zachodnich i południowych cz.I Łużyce t. 59/I
  • Materiały do etnografii Słowian zachodnich i południowych cz.II Czechy, Słowacja — t. 59/II
  • Materiały do etnografii Słowian zachodnich i południowych cz.III Słowiańszczyzna południowa — t. 59/III
  • Przysłowia — t. 60
  • Pisma muzyczne — t. 61-62
  • Studia, rozprawy i artykuły t. 63
  • Korespondencja Oskara Kolberga — t. 64 — 66
  • Pieśni i melodie ludowe w opracowaniu fortepianowym — t. 67
  • Kompozycje wokalno-instrumentalne — t. 68
  • Kompozycje fortepianowe — t. 69
  • Biografia Oskara Kolberga — t. 85
  • Indeksy — t. 86

Հիշատակ խմբագրել

  • Օսկար Կոլբերգի անունը սեականացրել է Պոզնանի գիտա-հետազոտական ինստիտուտը, որն զբաղվում է Լեհաստանի մշակութային ժառանգության պահպանմամբ։
  • 1974 թվականին հաստատվեց Լեհաստանի մշակույթի նախարարության Օսկար Կոլբերգի անվան մրցանակը, որը տրվում է ժողովրդական մշակույթի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Կոլբերգ, Օսկար». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Օ. Կոլբերգի կենսագրությունը Արխիվացված 2013-09-29 Wayback Machine (լեհ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կոլբերգ» հոդվածին։