Օսկար Գարսիա Խունյենտ
Օսկար Գարսիա Խունյենթ (իսպ.՝ Óscar García Junyent, ապրիլի 26, 1973[1][2], Սաբադել, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), առավել հայտնի է որպես Օսկար, իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։
Օսկար Գարսիա Խունյենտ իսպ.՝ Óscar García Junyent | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 26, 1973[1][2] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Սաբադել, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ[3] | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խաղային կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Լինելով կատլոնական Սաբադելի բնիկ՝ Օսկարը «Բարսելոնա» ակումբի սան է։ Մինչև 1994 թվականը հանդես է եկել պատանեկան թիմի և «Բարսելաոնա Բ» ակումբի կազմում։ 1993 թվականի փետրվարի 17-ին Օսկարը նորամուտն է նշել Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դեմ խաղում (6:0)։ 1993 թվականի մայիսի 9-ին նորամուտն է նշել «Կադիս» ակումբի դեմ խաղում (4:1)։ «Բարսելոնա»-ում իր առաջին երկու մրցաշրջաններում Գարսիան անցկացրել է հինգ խաղ և թիմի հետ հաղթել է երկու առաջնություններում։
1994 թվականի ամռանը Օսկարը վարձակալության է ուղարկվել «Աբասետե» ակումբ։ Նա կարողացել է դառնալ թիմի հիմնական խաղացող և օգնել է թիմին հասնել մինչև Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Վերադառնալով «Բարսելոնա»՝ Օսկարը վերամիավորվել է իր եղբոր՝ Ռոժեի հետ և 1995/96 թվականի մրցաշրջանում 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ Հետագա տարիներին հանդիպումների թիվը նվազել է, և 1999 թվականին Օսկարը լքել է հայրենի թիմը։
Գարսիան պայմանագիր է ստորագրել «Վալենսիա ՖԱ» հետ, որտեղ անցկացրել է մեկ տարի։ 1999/20 թվականի մրցաշրջանում օգնել է թիմին հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2000 թվականին Օսկարը տեղափոխվել է «Էսպանյոլ» ակումբ, որտեղ նորից դարձել է իր եղբոր Ռոժերի թիմակիցը։ 2001 թվականի հունվարի 7-ին Գարսիան տեղափոխվել է հիվանդանոց՝ Նումանսիայի դեմ խաղում լեզուն կուլ տալուց հետո[4]։ 2002 թվականի հուլիսին նա պետք է տեղափոխվեր «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբ, սակայն սակայն տրանսֆերը խափանվել է մեկշաբաթյա դիտումից հետո[5]։ 2004 թվականին Օսկարը տեղափոխվել է «Լերիդա» ակումբ, իսկ մեկ տարի անց ավարտել է կարիերան։
Միջազգային խմբագրել
Օսկարն անցել է Իսպանիայի բոլոր պատանեկան հավաքականների միջով և 24 հանդիպում անցկացրել երիտասարդական հավաքականում՝ դառնալով նրա պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ 12 գոլով։ Նա մասնակցել է 1991 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ, 1994 թվականին (երրորդ տեղ) և 1996 թվականին (երկրորդ տեղ) Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։ Օլիմպիական հավաքականի կազմում Օսկարը հանդես է եկել 1996 թվականի Օլիմպիական խաղերում, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ և խփել երկու գնդակ։
Օսկարը նաև անցկացրել է 6 ընկերական հանդիպում Կատալոնիայի հավաքականի կազմում՝ խփելով 5 գնդակ։
Մարզային կարիերա խմբագրել
2010 թվականի օգոստոսին Օսկարը դարձել է «Բարսելոնա» պատանեկան ակումբի գլխավոր մարզիչ (մինչև 19 տարեկան)[6]։
2012 թվականի մայիսին Օսկարը ստորագրել է երկամյա պայմանագիր «Մակաբի» ակումբի հետ[7]։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով Օսկարը թիմին տարել է չեմպիոնության[8], որից հետո լքել է ակումբը։
2013 թվականի հունիսի 26-ին Գարսիան գլխավորել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբը[9]։ 2014 թվականի մայիսի 12-ին՝ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում «Դերբի Քաունթի» կրած պարտության հաջորդ օրը, ակումբն ընդունել է Օսկարի հրաժարականը[10]։
2014 թվականի հունիսի 2-ին Գարսիան վերադարձել է «Մակաբի» ակումբ, սակայն օգոստոսի 26-ին հեռացել է ակումբից անխորտակելի ժայռ գործողության պատճառով[11]։ Երեք ամիս հետո նա փոխանակվել է Սանինե Ջոզեպեի հետ որպես «Ուոթֆորդ» ակումբի գլխավոր մարզիչ[12], սակայն մեկ ամիս անց լքել է ակումբը առողջության պատճառով[13]։
2017 թվականի հունիսին Օսկարը դարձել է ֆրանսիական «Սենտ Էտիեն» ակումբի գլխավոր մարզիչ[14], ստորագրել է երկամյա պայմանագիր[15]։ «Սենտ Էտիեն» ակումբի տնային դերբիում «Լիոնից» 0:5 հաշվով կրած պարտությունից հետո ակումբը խզել է պայմանագիրը Օսկարի հետ[16][17]։
2018 թվականի հունվարի 5-ին «Օլիմպիկոս» ակումբը հայտարարել է Օսկարի որպես թիմի գլխավոր մարզչի նշանակման մասին[18][19]։ Ապրիլի 3-ին Գարսիան լքել է ակումբը։
Անձնական կյանք խմբագրել
Օսկարի եղբայրները՝ Ռոժերն ու Հենիսը ևս ֆուտբոլիստներ են եղել։
Ձեռքբերումներ խմբագրել
Որպես խաղացող խմբագրել
- Իսպանիայի չեմպիոն՝ 1992/93, 1993/94, 1997/98, 1998/99
- Իսպանիայի գավաթի դափնեկիր՝ 1996/97,1997/98
- Գավաթակիրների գավաթի դափնեկիր՝ 1996/97
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի դափնեկիր՝ 1997
- Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր՝ 1999
Որպես մարզիչ խմբագրել
- Իսրայելի չեմպիոն՝ 2012/13
- Ավստրիայի չեմպիոն՝ 2015/16, 2016/17
- Ավստրիայի գավաթի դափնեկիր՝ 2015/16, 2016/17
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Roma continue record start». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Óscar García no ficha por el West Ham». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Luis Enrique continua i Òscar Garcia s'estrena». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «גארסיה חתם לשנתיים במכבי: הגעתי למועדון פאר». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Òscar Garcia: debut y campeón». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «García appointed head coach». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Brighton & Hove Albion head coach Oscar Garcia resigns». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Oscar Garcia steps down as MTA head coach». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Ex-Brighton & Hove Albion boss Oscar Garcia appointed as Watford's new head coach». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Official: Hornets confirm head coach change
- ↑ «Oscar Garcia nouvel entraîneur». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Oscar Garcia named St Etienne coach on two-year contract». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Saint-Etienne manager Oscar Garcia replaced by Julien Sable». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Oscar Garcia et Saint-Etienne, c'est bel et bien fini». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Oscar Garcia is the new coach of Olympiacos!». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Soccer-Olympiakos Piraeus appoint Spaniard Oscar Garcia as head coach». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Գարսիա Խունյենտ» հոդվածին։ |