Օսկարի 93-րդ մրցանակաբաշխություն

Օսկարի 93-րդ մրցանակաբաշխությունը, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողությունը՝ 2021 թվականի առաջին երկու ամիսներին կպարգևատրի 2020 թվականի լավագույն ֆիլմերին։ Ակադեմիայի 6-րդ մրցանակաբաշխությունից հետո առաջին անգամ արարողությունը կընդգրկի երկու տարբեր օրացուցային տարիների ընթացքում թողարկված ֆիլմերը[1]։ Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ապրիլի 25-ին, Հոլիվուդի Լոս Անջելես քաղաքի Դոլբի թատրոնում[2]։ Սկզբնապես արարողությունը նախատեսված էր անցկացնել 2021 թ. Փետրվարի 28-ին[3] բայց այն երկու ամսով հետ է մղվել՝ COVID-19 համավարակի պատճառով[4]։

93-րդ Օսկար
ԱմսաթիվԱպրիլի 25, 2021
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կաղապար:Infobox film awards/link
NetworkABC, Առաջին ալիք

Տեղեկություն արարողության մասին խմբագրել

COVID-19 համավարակը և դրա ազդեցությունը կինոարդյունաբերության վրա` ներառյալ կինոարտադրության դադարեցումները, կինոթատրոնների համապետական փակումը` առևտրի և հասարակական հավաքույթների համար սահմանափակումների պատճառով. այս ամենը ազդել է Ակադեմիայի որոշման վրա։ Մասնավորապես, Ակադեմիայի կանոնակարգով պահանջվում է, որ ֆիլմերը առնվազն մեկ շաբաթ թատերական թողարկում ստանան Լոս Անջելեսում, որպեսզի նրանք իրավասու լինեն հավակնելու։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը փոխեց իր չափանիշները` ըստ դրա պրոդյուսերները և ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 30-ը[5]։ Ինչ վերաբերում է «Օսկարին», Ակադեմիան հայտարարեց, որ «ընթացքի մեջ է գնահատելու այս անորոշ լանդշաֆտի բոլոր ասպեկտները և ինչ փոփոխություններ կարող են անհրաժեշտ լինել»[6]։

AMPAS-ը հետաձգել է իր կառավարման խորհրդի նիստը մինչև ապրիլի 28-ը[7][8]։ Հանդիպման ընթացքում Ակադեմիան քվեարկեց փոփոխել իր 93-րդ միջոցառման չափանիշները։ Որոշում է կայացվել թույլատրել COVID-19 համաճարակի պատճառով միայն առցանց ցուցադրված և ԱՄՆ-ի կինոթատրոնային վարձույթում հայտնվել չկարողացած նկարները մրցութային ընտրություն անցնել։ Ստեղծողները ֆիլմը դիտելու համար կինոակադեմիայի անդամներին պետք է տրամադրեն այն առցանց թողարկումից հետո 60 օրվա ընթացքում[9]։ Յոթօրյա թատերական թողարկման նախորդ պահանջը կվերականգնվի այն բանից հետո, երբ կինոթատրոնները վերսկսեն աշխատանքը[10][11][12]։

Կան նաև մի քանի փոփոխություններ, որոնք կապված չեն կորոնավիրուսի հետ։ Այս տարվանից սկսած երկու անվանակարգ՝ «Լավագույն ձայնի մոնտաժ» (sound editing) և «Լավագույն հնչունավորում» (sound mixing) միավորվել են «Լավագույն ձայնը» անվանակարգում։

Բացի այդ, «Լավագույն երաժշտություն» անվանակարգին մասնակցելու համար ֆիլմն անհրաժեշտ է ունենալ օրիգինալ երաժշտության առնվազն 60%-ը, իսկ սիքվելներն ու ֆրանշիզաները՝ առնվազն 80%-ը։

Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում նախնական փուլում կարող են քվեարկել Կինոակադեմիայի բոլոր անդամները։ Պատմության մեջ առաջին անգամ երկրների առաջադրված ֆիլմերը հասանելի կլինեն Կինոակադեմիայի հատուկ բացառիկ հարթակում։ Ընդ որում, Կինոակադեմիայի անդամները պետք է ֆիլմերի որոշակի նվազագույն քանակություն դիտեն, որպեսզի նրանց ձայնը հաշվի առնվի։

Հուլիսի 15-ին որոշում կայացվեց «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը հետաձգել երկու ամսով և փետրվարի 28-ի փոխարեն անցկացնել այն ապրիլի 25-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Oscars Pushed Back to April 25, Eligibility Window Extended». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  2. 2,0 2,1 ««Օսկար» 93-րդ մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխվեց». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  3. «Oscars change streaming rules amid battle for future of cinemas». BBC News. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Oscars 2021 ceremony postponed for two months». BBC News. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  5. «Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  6. Hammond, Pete (2020 թ․ մարտի 26). «Golden Globes Alter Eligibility Rules For Theatrical Releases In Light Of Coronavirus Crisis; Others Including Oscar Expected To Follow». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  7. Hammond, Pete (2020 թ․ ապրիլի 7). «Oscars: Academy Delays April Board Meeting; Key Fall Film Festivals Hope To Keep Lights On For Movie Awards Season». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  8. Desta, Yohana. «Will Coronavirus Complicate the Oscars Too?». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Համաճարակի պատճառով կինոթատրոնային վարձույթ չթողարկված ֆիլմերը կկարողանան մասնակցել Օսկարի և Ոսկե Գլոբուսի մրցավազքին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  10. Hammond, Pete (2020 թ․ ապրիլի 28). «Oscars Keeping Show Date But Make Big News As Academy Lightens Eligibility Rules, Combines Sound Categories, Ends DVD Screeners and More». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  11. Sharf, Zack (2020 թ․ ապրիլի 28). «Oscars Will Allow VOD Releases to Qualify While Major Theaters Are Closed». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  12. Malkin, Marc. «Oscars Will Consider Films That Didn't Play in Theaters as Part of New Academy Rules». Variety. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել