Օսիպ Մանդելշտամ

ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)

Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամ (ռուս.՝ Осип Эмильевич Мандельштам, հունվարի 2 (14), 1891[1], Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - դեկտեմբերի 27, 1938(1938-12-27)[2][3][5][…], Վլադպերպունկտ, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ։

Օսիպ Մանդելշտամ
ռուս.՝ Осип Эмильевич Мандельштам
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Эмильевич Мандельштам
Ծնվել էհունվարի 2 (14), 1891[1]
ԾննդավայրՎարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2][3][4][…]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1938(1938-12-27)[2][3][5][…] (47 տարեկան)
Վախճանի վայրՎլադպերպունկտ, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրական քննադատ, ակնարկագիր և հեղինակ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[6][7][8],  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայդելբերգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գրական ուղղություններակմեիզմ[2][9]
Ուշագրավ աշխատանքներՔար և Ժամանակի աղմուկը
ԱմուսինՆադեժդա Մանդելշտամ
Изображение автографа
 Osip Mandelstam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես սիմվոլիստ, 1912-ին միացել ակմեիստներին։ Եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ՝ նվիրված Հայաստանին և հայությանը։

Ձերբակալվել է, դարձել անհատի պաշտամունքի զոհ։ Հետմահու արդարացվել է։ Ռուսական բանաստեղծության մեծագույն ներկայացուցիչներից է։ Նրա կինն էր Նադեժդա Մանդելշտամը[10]։

Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները և արձակը հայերեն է թարգմանել Հրաչյա Բեյլերյանը[11]։

Հիշատակ խմբագրել

  • 1992 թվականի փետրվարի մեկին, Մանդելշտամի հարյուրամյակի առթիվ, Փարիզում՝ Սորբոնի համալսարանի շենքի պատին փակցվեց հուշատախտակ. Քանդակագործ՝ Բորիս Լեժեն
  • 1998 թվականին Վլադիվոստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ՝ Վալերի Նենաժիվին
  • 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան՝ նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ՝ Վյաչեսլավ Բուխաև
  • 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ՝ Լազար Գադաև
  • 2008 թվականի նոյեմբերի քսանութին Մոսկվայի կենտրոնում՝ Զաբելինի և Ստարոսադսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
  • 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան՝ նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
  • 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
  • 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական ցուցադրություն՝ նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
  • Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսիպ Մանդելշտամ» հոդվածին։