Օսիպ Բարվինսկի
Օսիպ Գրիգորևիչ Բարվինսկի (ուկրաիներեն՝ Осип Григорович Барвінський, սեպտեմբերի 29, 1844, Shliakhtyntsi, Տերնոպոլի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 1889, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ուկրաինացի գրող, թարգմանիչ և քահանա։
Օսիպ Բարվինսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1844 |
Ծննդավայր | Shliakhtyntsi, Տերնոպոլի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 8, 1889 (44 տարեկան) |
Վախճանի վայր | Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | First gymnasium, Ternopil? |
Osyp Barvinsky Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Օսիպ Բարվինսկին 1871 թվականին ավարտում է Տերնոպոլի գիմնազիան, իսկ 1871 թվականին Լվովի հոգևոր ճեմարանը։
1871 թվականից Օստրով գյուղում քահանա է եղել, հետո կրկին կահանայական գործունեություն է ծավալել Զբորովի շրջանում՝ Պլեսյանի և Գարբուզով գյուղերում[1] (1878-1889 թվականներ)։
Գրական գործունեություն խմբագրել
Հոգևոր ճեմարանում ուսանելու տարիներին Օսիպ Բարվինսկին իր ստեղծագործությունները տպագրել է լվովյան «Правда», «Дело», «Нива», «Венок» թերթերում[2]։ «Просвита» հրատարակչությունը տպագրել է նրա գրքերը։
Նրա գրչին է պատկանում «Պավել Պոլուբոտոկ, Ուկրաինայի վարչական ատաման» (Լվով, 1887) ողբերգությունը և «Չեռնիգովկա» դրաման[3]։
Անավարտ են մնացել «Տիմոֆեյ Խմելնիցկի» պիեսը, «Իվան Վիգովսկի» եռագրությունը, պատմական «Վասն ճշմարտության և կամքի» վիպակը։
Գրել է նաև «Գավրիլովի խորհուրդ» պոեմը։
Ուկրաիներեն է թարգմանել սերբական ազգային երգերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Барвинский Осип Григорьевич — Биография». pomnipro.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Օսիպ Բարվինսկի».
- ↑ Уривок з 5-ї дії п'єси «Чернігівка» з додатком біографії О. Барвінського опубліковано в журналі «Тернопіль», 1993, № 3
Գրականություն խմբագրել
- Мишка П., Ханас В. Барвинский Осип Григорьевич // Тернопольский энциклопедический словарь. — М.: Издательско-полиграфический комбинат «Збруч», 2004. — Т. 1. — ISBN 966-528-197-6
- Панчук И. Тернопольщина в именах : Справочник. — М.: Учебники и пособия, 2006.
- Мельничук Б. Семья Барвинских // Тернополь вечерний. — 1992, 15 января.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսիպ Բարվինսկի» հոդվածին։ |