Օուեն Ուիլանս Ռիչարդսոն
Օուեն Ուիլանս Ռիչարդսոն (անգլ.՝ Owen Willans Richardson, ապրիլի 26, 1879[1][2][3][…], Դյուսբերի, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 15, 1959[4][1][2][…], Ալթոն, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1913)։
1900 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1900-1906 թվականներին աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում։ 1906-1913 թվականներին՝ Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր։ 1914 թվականից աշխատել է Լոնդոնի համալսարանում (1914-1924 թվականներին՝ պրոֆեսոր, 1924-1944 թվականներին՝ ֆիզիկական հետազոտությունների ղեկավար, 1944 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են հիմնականում ջերմաէլեկտրոնային էմիսիային։ 1901 թվականին գտել է ջերմաէլեկտրոնային էմիսիայի հոսանքի խտության կախումը մետաղի մակերևույթի ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ֆոտոէլեկտրական երևույթի, քիմիական ազդակների ներգործությամբ էլեկտրոնների էմիսիայի ուսումնասիրությամբ, մագնիսականության, քվանտային տեսության, սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի հարցերով։ 1928 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ричардсон Оуэн Уилланс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 1928 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուեն Ուիլանս Ռիչարդսոն» հոդվածին։ |