Օորտի ամպ, ենթադրական գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը հանդիսանում է երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր։ Դիտարկումներով Օորտի ամպի գոյությունը չի ապացուցված, սակայն կան շատ անուղղակի փաստեր, որոնք բացահայտում են նրա գոյությունը։

Պատկերը ցույց է տալիս Օորտի ամպի ենթադրյալ տեսքը

Արեգակից մինչև Օորտի ամպը ընկած ենթադրյալ հեռավորությունը կազմում է 50.000 մինչև 100.000 ա. մ.[1]  - մոտ մեկ լուսային տարի. Դա կազմում է մինչև Կենտավրոսի Պրոքսիմա (Արեգակին ամենամոտ աստղը) ընկած հեռավորության մոտ քառորդ մասը։ Կոյպերի գոտին և ցրված սկավառակը, երկու այլ հայտնի տրանսնեպտունային մարմինների տարածքները, հազարավոր անգամներ փոքր են Օորտի ամպից։ Օորտի ամպի արտաքին սահմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի ձգողության ուժի սահմանը[2] - Հիլլի գունդը, որը հաշվարկվել է մոտ 2,0 լուսային տարի Արեգակնային համակարգի համար։

Ինչպես ենթադրվում է Օորտի ամպը բաղկացած է երկու առանձին մասերից՝ արտաքին գնդաձև Օորտի ամպ և ներքին սկավառակաձև Օորտի ամպ։ Օորտի ամպի մարմինները մեծ մասամբ կազմված են ջրային, ամոնիակային և մեթանային սառույցներից։ Աստղագետները գտնում են, որ Օորտի ամպի մարմինները առաջացել են Արեգակի մոտ և հետագայում ցրվել են հեռավոր տիեզերք գազային հսկա մոլորակների ձգողականության ազդեցության հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման նախնական շրջաններում[1].

Չնայած այն բանին, որ Օորտի ամպի հավաստի դիտարկումենրի մասին չկան տեղեկություններ, աստղագետները գտնում են, որ այն հանդիսանում է Արեգակնային համակարգ ներխուժող բոլոր երկարաժամկետ գիսաստղերի և Հալլեյան տիպի գիսաստղերի, ինչպես նաև կենտավրոսներից և շատ Յուպիտերի ընտանիքի գիսաստղների աղբյուր[3]։ Օորտի ամպի արտաքին սահմանը ընդամենը համարվում է Արեգակնային համակարգի մոտավոր սահման, և այսպիսով, այն հեշտությամբ կարող է ընկնել ինչպես մոտ գտնվող աստղերի ձգողության ազդեցության տակ, այնպես էլ Գալակտիկայի ազդեցության տակ։ Այդ ուժերը երբեմն ստիպում են գիսաստղներին ուղղվել Արեգակնային համակարգի կենտրոնական մաս[1]։ Ելնելով նրանց ուղեծրերից, կարճաժամկետ գիսաստղերը կարող առաջանալ նաև ցրված սկավառակում, իսկ նրանցից որոշներն էլ Օորտի ամպում[1][3]։ Չնայած այն հանգամանքին, որ Կոյպերի գոտին և ավելի հեռու ընկած ցրված սկավառակը բազմաթիվ անգամ դիտվել և չափվել են, Օորտի ամպի մարմիններ, այս պահին կարող են ենթադրաբար համարվել միայն չորս մարմիններ՝ Սեդնան, (148209) 2000 CR105, (2006) SQ372 և (2008) KV42[4][5].

Վարկածներ խմբագրել

Առաջին անգամ այսպիսի ամպի գոյության մասին գաղափարը առաջ է քաշվել էստոնացի աստղագետ Էռնստ Էպիկի կողմից 1932 թվականին[6]։ Անկախ սրանից 1950-ականներին, այսպիսի գաղափար է առաջ քաշվել նիդերլանդացի աստղաֆիզիկոս Յան Օորտի կողմից, որպես հետևյալ պարադոքսի լուծում[7]` Արեգակնային համակարգի պատմության մեջ գիսաստղերի ուղեծրերը հաստատուն չեն, նրանց շարժման վերլուծությունը հուշում է, որ նրանք վերջին հաշվով պետք է կամ բախվեն Արեգակի հետ, կամ մոլորակներից մեկի, կամ պետք է դուրս մղվեն Արեգակնային համակարգից մոլորակների հետ փոխազդման պատճառով։ Բացի այդ, քանի որ նրանք կազմված են ցնդող նյութերից, այս նյութերը անընդհատ ցնդում են գիսաստղի ամեն մոտեցման ժամանակ Արեգակին, կամ նրանց վրա գոյանում է պաշտպանիչ շերտ։ Այսպիսով, Օորտի կարծիքով, գիսաստղերը, հավանաբար չեն առաջացել իրենց ասյօրյա ուղեծրերի վրա, և հավանաբար անց են կացրել իրենց գոյության հիմնական մասը արտաքին ամպում[7][8][9]։

Գոյություն ունեն երկու դասի գիաստղեր` կարճ և երկար պարբերությամբ գիսաստղերերը։ Կարճ պարբերությամբ գիսաստղերը ունեն համեմատաբար մոտ ուղեծրեր, 200 տարուց պակաս պտույտի պարբերությամբ և փոքր թեքումով խավարածրի հարթության նկատմամբ։ երկար պարբերությամբ գիսաստղերը ունեն բավականին ձգված ուղեծրեր, հազարավոր աստղագիտական միավորների կարգի, և հայտնվում են բոլոր թեքումներից[9]։ Օորտը նշել է, որ գոյություն ունի երկար պարբերությամբ գիսաստղերի ապոհելիների բաշխման պիկ (Արեգակից առավել հեռու ընկած ուղեծրի կետերը)՝ մոտ 20000 ա. մ., որը ենթադրում է, այդ հեռավորության վրա գիսաստղերի ամպ գնդաձև, իզոտրոպ բաշխումով[9]։ Համեմատաբար հազվագյուտ գիսաստղերը, որոնք ունեն ավելի փոքր քան 10000 ա. մ. ուղեծրեր, հավանաբար, անցել են մեկ կամ ավելի անգամներ Արեգակնային համակարգի միջով, և այդ պատճառով ունեն այսպիսի ուղեծրեր (մոլորակների ձգողության ուժերի ազդեցության տակ)[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Alessandro Morbidelli. (02.03.2008). «Origin and dynamical evolution of comets and their reservoirs» (PDF) (անգլերեն). arxiv. Վերցված է 2009 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Oort Cloud» (անգլերեն). NASA Solar System Exploration. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 V. V. Emelyanenko, D. J. Asher, M. E. Bailey. (2007). «The fundamental role of the Oort cloud in determining the flux of comets through the planetary system». Monthly Notices of the Royal Astronomical Society.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) DOI:10.1111/j.1365-2966.2007.12269.x(անգլ.)
  4. Alessandro Morbidelli, Harold Levison. (2004). «Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects (2000) CR105 and (2003) VB12 (Sedna)». The Astronomical Journal. DOI:10.1086/424617(անգլ.)
  5. «International Team of Astronomers Finds Missing Link». NRC Herzberg Institute of Astrophysics. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.(անգլ.)
  6. Էռնստ Էպիկ (1932). «Note on Stellar Perturbations of Nearby Parabolic Orbits». 67. Proceedings of the American Academy of Arts and Sciences: 169–182. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. 7,0 7,1 Յան Օորտ (1950). «The structure of the cloud of comets surrounding the Solar System and a hypothesis concerning its origin» (PDF). 11. Bull. Astron. Inst. Neth: 91–110. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(անգլ.)
  8. David C. Jewitt. (2002). «From Kuiper Belt Object to Cometary Nucleus: The Missing Ultrared Matter». 123. The Astronomical Journal: 1039–1049. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում) (անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Harold F. Levison, Luke Donnes. (2007). «Comet Populations and Cometary Dynamics». In Edited by Lucy Ann Adams McFadden, Lucy-Ann Adams, Paul Robert Weissman, Torrence V. Johnson (ed.). Encyclopedia of the Solar System (2nd ed ed.). Amsterdam; Boston: Academic Press. էջեր 575-588. ISBN 0120885891. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն); |editor= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել