Օնիկ Ստեփանյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օնիկ Ստեփանյան (Օնիկ Հովհաննեսի Ստեփանյան) (հուլիսի 27, 1871, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1930, Երևան, ԽՍՀՄ), հայ դերասան։
Օնիկ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1871 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | ապրիլի 27, 1930 (58 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Մասնագիտություն | դերասան |
IMDb | ID 1627912 |
ԿինոՊոիսկ | ID 595332 |
Կենսագրություն խմբագրել
Օնիկ Ստեփանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նախնական կրթությունն ստացել է Հին Նախիջևանի ծխական դպրոցում, ապա Թիֆլիսի Արհեստավորաց դպրոցում։ 1891 թ.-ից հանդես է եկել հայկական թատերախմբերում՝ հյուրախաղերի գնացել Սիրանույշի, Աբելյանի հետ՝ համատեղելով դերասանական կրթությունն ու գործունեությունը[1]։ Հայկական թատերախմբի հետ հանդես է եկել Իրանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո աշխատել է Ամո Խարազյանի թատերախմբում, ապա Առաջին պետական թատրոնում (1922)։
Խաղացած դերերը թատրոնում խմբագրել
- Սիմոն՝ Հ. Հեյերմանսի «Հույսի» կործանումը»
- Կրեոն՝ Սոփոկլեսի «Անտիգոնե»
- Անտոնիո՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
- Աշիլ՝ Մ. Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
- Օսիպ՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
- Էլիզբարով ՝ Ա.Շրվանզադեի «Պատվի համար»
- Օսգեն՝ Հ. Պարոնյանի «Բաղդասար ախպար»
- Կարլ Մոոր՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
- Օտար բեկ՝ Ա. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
Խաղացած դերերը կինոյում խմբագրել
- 1926 - Շոր և Շորշոր - քյոխվա
Գրականություն Օնիկ Ստեփանյանի մասին խմբագրել
- Գր.Ավետյան, Վ.Միրզոյան, Դերասան Ստեփանյան, «Խորհրդային Հայաստան», 1930 թ.
Արտաքին հղումներ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.