Օղի թորողները
Օղի թորողները (ռուս.՝ Самогонщики), խորհրդային կարճամետրաժ կատակերգա-արկածային գեղարվեստական կինոնկար[1], որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից[2]։ Նույն թվականին նկարահանված «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» ֆիլմի հետ միասին, այս կինոնկարն առաջիններից մեկն է, որտեղ նկարահանվել է խարդախ հակահերոսների եռյակը՝ Փորձառուն, Դմբոն և Վախկոտը (Бывалый, Балбес и Трус):
Օղի թորողները ռուս.՝ Самогонщики | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և արկածային ֆիլմ |
Թեմա | illicit distilling? և ինքնաթոր օղի |
Թվական | հունվարի 8, 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Պրոդյուսեր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ և Կոնստանտին Բրովին |
Դերակատարներ | Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին և Վլադիմիր Պիցեկ |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 18 րոպե |
Հաջորդ | «Ы» գործողությունը և Շուրիկի այլ արկածները |
Սյուժեն խմբագրել
Երեք ընկերները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը, անտառում գտնվող ոչ մեծ տնակում օղի են թորում։ Գործն ընթանում է հաջող և աշխատանքն ավարտելուց հետո ընկերները փորձարկում են իրենց արտադրանքը, իսկ հետո որոշում են կատակ անել։ Նրանք նոր թորված օղու մեջ թաթախված շաքարի կտորը նետում են Բարբոս անունով շան առաջ։ Վիրավորված շունը սկսում է շուռ տալ բոլոր շշերն ու տարաները, թորման սարքից հանում է պարուրակը և այն բերանով բռնած փախչում է անտառ։ Եռյակը սկսում է հետապնդել շանը։ Ի վերջո, երբ նրանք հասնում են միլիցիայի բաժնի մոտ, ապա անմիջապես ձերբակալվում են։
Դերասանական կազմ խմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Գեորգի Վիցին | Վախկոտ |
Եվգենի Մորգունով | Փորձառու |
Յուրի Նիկուլին | Դմբո |
Վլադիմիր Պիցեկ | միլիցիոներ |
Նկարահանող խումբ խմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լեոնիդ Գայդայ | սցենարիստ |
Լեոնիդ Գայդայ | ռեժիսոր |
Կոնստանտին Բրովին | օպերատոր |
Նիկիտա Բոգոսլովսկի | կոմպոզիտոր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Самогонщики (1962) – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Samogonshchiki, Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին
Արտաքին հղումներ խմբագրել
- «Օղի թորողները»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Օղի թորողները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Օղի թորողները at kinoros.ru (ռուս.)