Օղակավոր տատրակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օղակավոր տատրակ (լատին․՝ Streptopelia decaocto), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Հայաստանում հայտնաբերվել է 1991 թվականին, 1994-1995 թվականներին գրանցվել որպես բնադրող տեսակ։
Օղակավոր տատրակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Streptopelia decaocto
(Frivaldszky, 1838)
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը 31-33 սմ է, թևերի բացվածքը՝ 47-55 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, արտաքին թևի թափահարող փետուրները՝ սևավուն, ներքևից՝ վարդագույն երանգով։ Ներքնապոչը սպիտակ է, հիմքը՝ սև։ Արուի դիմային մասը վարդագույն երանգով է, էգինը՝ դեղնավուն։ Վզի հետնամասում կա սև օձիք։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի օձիքը բացակայում է։
Բազմացում և զարգացում խմբագրել
Դնում է 32 սմ տրամագծով, սպիտակ 2 ձու։
Կենսակերպ խմբագրել
Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Բնակվում է քաղաքամերձ տարածքներում։ Սնվում է սերմերով։ Բույնը նոսր հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին կամ շենքերի քիվերին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակավոր տատրակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակավոր տատրակ» հոդվածին։ |