Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձ (այլ կիրառումներ)

Օձ (լատին․՝ Serpens), էկվատորիալ համաստեղություն։ Երկնքում զբաղեցնում է 636,9 մակերես։ Պարունակում է անզեն աչքով տեսանելի 106 աստղ։ Տեսանելիության լավագույն պայմանները հունիսին են։ Տարբերվում է նրանով, որ սա միակ համաստեղությունն է, որը կազմված է երկու իար չմիացած մասերից, որոնք բաժանվում են Օձակիր համաստեղությամբ՝ «Օձի գլուխը» գտնվում է ավելի հյուսիս-արևմուտք, «Օձի պոչը»՝ ավելի արևելք։

Օձ
Համաստեղություն
Լատիներեն անվանումSerpens
ՀապավումSer
ԽորհրդանիշՕձ
Կազմված էSerpens Caput? և Serpens Cauda?
Մակերես637 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղՈւնուկելհայա (α Ser)— 2,63m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Օձի գլուխը՝

Օձի պոչը՝

Տեսանելի է +74° և −64°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Օձի գլուխ» աստերիզմը խմբագրել

Համաստեղության «Օձի գլուխ» կոչվող մասում գտնվում է համանուն Օձի գլուխ աստերիզմը՝ երեք ոչ պայծառ աստղերից կազմված եռանկյունը (Օձի β, κ և γ)։ Այս աստերիզմը կազմում է համաստեղության ընդհանուր տեսքի կարևոր բաղադրիչը։

Ուշագրավ օբյեկտներ խմբագրել

  • Սեյֆերտի սեքստետը փոխազդող գալակտիկաների յուրօրինակ խումբ։
  • М5 գնդային կուտակումը։
  • Օձի θ (Օձի թետտա, կամ Ալիա) զույգ, որը կազմված է երկու դեղնավուն աստղերից, որոնք երևում են ոչ մեծ աստղադիտակով։
  • Արծվի միգամածությունը (ըստ Մեսյեի կատալոգի М 16) խոշոր չափի միգամածություն, որում առանձնանում են որոշ բնորոշ մարմիններ։ Դրանցից են գազային սյուները (դրանց անվանում են «Արարման սյուներ») աստղառաջացման գոտում։ Դրանք սառը միջասղային ջրածնից ու փոշու սյուներ են, որոնցում ևս նոր աստղեր են առաջանում։

Պատմություն խմբագրել

Դեռևս հին ժամանակներում այս համաստեղությունը հայտնի էր որպես առանձին համաստեղություն և անգամ ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում։ Պարզ է, որ այդ դեպքում ի նկատի ունեին ժամանակակից համաստեղության միայն մի մասը, հենց Օձի գլուխը։ Հետագայում այս համաստեղությունը սկսել է ընկալվել որպես Օձակիրի մի մասը։ Միջազգային աստղագիտական միությունը միայն 1922 թվականին է որոշում այն ներկայացնել որպես առանձին համաստեղություն։

Արտաքին հղումներ խմբագրել