Օձնի
Օձնի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատ գետի աջափնյա արգավանդ հարթավայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Օձնի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Ոզնի, Օզնի, Օզնին, Օծնի, Օձին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25700 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը VII դարում հիմնադրվել է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի օրոք (717-728)։
1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ թուրքերն ավերել են Ս. Երրորդություն եկեղեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը հիմնահատակ ավերվել է։ Հայ բնակչությունը մասսամբ կոտորվել է տեղում, իսկ ողջ մնացածները բռնությամբ տեղահանվել են։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 98 տուն՝ 870 հայ և 60 տուն թուրք, 1909 թվականին՝ 190 տուն հայ և 35 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՕձնին ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի։ Եկեղեցում պահպանվում էր մի խաչքար, որն ըստ ավանդության կանգնեցրել էր Թադևոս առաքյալը։
Գյուղի մոտ է գտնվում Ս. Հովհաննես վանքը։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից 1860-ական թվականներին գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 80-100 աշակերտ։
Գրչություն
խմբագրելՄիջնադարում եղել է գյուղաքաղաք և հանդիսացել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 473
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն