Օկտյաբրսկայա հրապարակ (Եկատերինբուրգ)

հրապարակ Եկատերինբուրգում

Օկտյաբրսկայա հրապարակ (ռուս.՝ Октябрьская площадь), հրապարակ Եկատերինբուրգի կենտրոնում՝ կառավարության շենքի և Սվերդլովսկի մարզի օրենսդիր մարմնի շենքի առջև։ Երբեմն կոչվում է նաև Թատերական հրապարակ՝ Սվերդլովսկի ակադեմիական դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվելու պատճառով։

ռուս.՝ Октябрьская площадь
Օկտյաբրսկայա հրապարակ
Հրապարակի տեսքը թռչնի բարձրությունից
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Անվանվել էՀոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հրապարակը ստեղծվել է 1970-ական թվականներին Աշխատող երիտասարդության առափնյայի (նախկինում՝ Տիմոֆեևսկայա առափնյա), Բորիս Ելցինի անվան փողոցի (նախկինում՝ Ֆետիսովսկայա և հունվարի 9) և Անտոն Բալեկի փողոցի (Բոլշայա Սեժայա) հին բնակելի շենքերի քանդման արդյունքում, որոնք 18-րդ դարում գտնվում էին Վերին աքսորյալ ազատաբնակների ավանում։ Հրապարակին սահմանակից են՝ հյուսիսից՝ Եկատերինբուրգի դրամատիկական թատրոնի շենքը, արևմուտքից` կառավարական շենքը, հարավ-արևմուտքից` Ուրալի ֆեդերալ շրջանի վարչական շենքը, հարավից` 2-րդ շրջանային հիվանդանոցի շենքը[1]։

Հրապարակի կենտրոնում է գտնվում 1980-ական թվականների վերջին կառուցված «Գունդ» ցայտաղբյուրը։ Ճարտարապետի Վիտալի Լոսկուտովի նախագծի համաձայն՝ 40 տոննանոց գունդը խորհրդանշում է մաքուր մոլորակ, որը մաքրվում է ջրի ճնշման տակ[2]։

Շենքեր և շինություններ խմբագրել

Տրանսպորտ խմբագրել

Հիմնական հասարակական տրանսպորտ խմբագրել

Հրապարակի հարևանությամբ է գտնվում «Դրամաթատրոն» հասարակական տրանսպորտի կանգառը։

Ավտոբուս՝ № 21, 32
Երթուղային տաքսի՝ № 024, 034, 045

Մոտակա մետրոյի կայարան խմբագրել

Հրապարակի հարավային սահմանի հարավում 550 մետր հեռավորության վրա է գտնվում «1905 թվականի հրապարակ» մետրոյի կայարանը։

Գրականություն խմբագրել

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует
  • Рабинович Р. И., Низамутдинова Т. М. Улицы Свердловска. — 5-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1988. — 224 с. — 100 000 000 экз. — ISBN 5-7529-0009-3
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4

Ծանոթագրություններ խմբագրել