Օկա (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկա (այլ կիրառումներ)
Օկա (ռուս.՝ Ока), գետ Ռուսաստանում (Օրյոլի մարզ, Տուլայի մարզ, Կալուգայի մարզ, Մոսկվայի մարզ, Ռյազանի մարզ, Վլադիմիրի մարզ և Նիժնի Նովգորոդի մարզ)։
Աշխարհագրություն խմբագրել
Օկա գետը սկիզբ է առնում Միջին ռուսական բարձրավայրից և թափվում է Վոլգա։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 226 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Օրյոլ, Բելյով, Կալուգա, Ալեքսին, Տարուսա, Սերպուխով, Ստուպինո, Կաշիրա, Կոլոմնա, Ռյազան, Կասիմով, Մուրոմ, Պավլովո, Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդ քաղաքները։
Հիդրոգրաֆիա խմբագրել
Օկա գետի երկարությունը կազմում է 1498,6 կմ, ավազանի մակերեսը՝ 245000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 1300 մ³։
Վտակներ խմբագրել
Օկա գետի վտակներն են ձախից՝ Կլյազմա, Ունժա, Գուս, Պրա, Ուշնա, Մոսկվա, Ուգրա, Ժիզդրա, Լոպասնյա, Նարա, Պրոտվա, աջից՝ Տյոշա, Վելետմա, Մոկշա, Պետ, Տիրնիցա, Պարա, Պրոնյա, Վոժա, Օսյոտր, Զուշա, Ուպա գետերը։
Տես նաև խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկա (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 533)։ |