Աթոր оляпка (Cinclus cinclus), աթորների ընտանիքի պատկանող թռչուն։

Աթոր
Cinclus cinclus

Արտաքին կառուցվածք խմբագրել

Աթորի գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը, պոչը՝ մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ սպիտակ, որովայնը՝ սպիտակ կամ բաց մոխրագույն։ Աթորի քաշը՝ 60-70 գ, թևի երկարությունը՝ 79-98 մմ։

Կենսակերպ խմբագրել

Հայաստանում նստակյաց թռչուն է։ Աթորը հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Աթորը թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։

Բնադրում խմբագրել

Աթորը բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտակ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը՝ կեր հայթայթելու համար։

Տարածվածություն խմբագրել

Աթորը տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 37.