Օլլի Ալեքսանդեր (անգլ.՝ Oliver Alexander Thornton, հուլիսի 15, 1990(1990-07-15), Harrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երգիչ, դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր։ Օլլին Years & Years փոփ խմբի երգիչ է, մասնագիտացված է Էլէկտրոնիկ և փոփ ժանրերում։

Օլլի Ալեքսանդեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1990(1990-07-15) (33 տարեկան)
ԾննդավայրHarrogate, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունHereford College of Arts?
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան
ԱնդամությունYears & Years
 Olly Alexander Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլլին ծնվել է 1990 թվականի հուլիսի 15-ին Անգլիայում։ Ծնողները ամուսնալուծվել են երբ նա 13 տարեկան էր։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Օլլի մայրը՝ Վիկի Տորնտոն, Կոլֆորդ քաղաքի երաժշտական փառատոնի հիմնադիրներից մեկն է։ Օլլին Ալեքսանդերը նախնական կրթությունը ստացել է Կոլֆորդ քաղաքի Սենտ Ջոն դպրոցում, իսկ հետագայում սովորել է Մոնմուտում։ Ավարտելուց հետո սովորել է Հերֆորդ համալսարանի արվեստի բաժնում[2]։ Օլլին Years & Years փոփ խմբի անդամ է։ Բացի Օլլի Ալեքսանդերից, խմբում կան այլ մարդիկ՝ բասիստ Մայք Գոլդորթի և սինթեզահար Էմրե Թյուրքմեն։ Բացի այս ամենի, Օլլին նկարվել է նաև ֆիլմերում, Բեն Ուիշոույի հետ միասին խաղացել թատրոններում, ով նույնպես նկարվել է Years & Years խմբի Real երգի տեսահոլովակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակը անուն Դեր
2008 «Սամերհիլլ» դպրոցը Summerhill Նեդ
2009 Պայծառ աստղ Bright Star Թոմ Կիտս
2009 Տանջվողը Tormented Ջեյսոն Բենկս
2009 Մուտք դեպի դատարկություն Enter the Void Վիկտոր
2009 Փոշի Dust Էլիաս
2010 Հուլիվեր ճանապարհորդությունը Gulliver’s Travels Արքայազն Ավգուստ
2010 Ուտեստը և գդալը The Dish & the Spoon Բոյ
2012 Լավ եղանակ հարսանիքի համար Cheerful Weather for the Wedding Թոմ
2012 Մեծ ակնկալիքներ Great Expectations Հերբերտ Պոկետ
2013 Ուիկ էնդտ փարիզում Le Week-End Մայքլ
2014 Աստված, օգնիր աղջկան God Help the Girl Ջեյմս
2014 Բունտարարի ակումբը The Riot Club Թոբի Մեյթլենդ
2015 Զվարճալի նապաստակ Funny Bunny Թիթի

Հեռուստասերիալ խմբագրել

Տարի Անվանում Դեր Դրվագ
2009 Լյուիս Հեյդեն Վիշարտ «Allegory of Love»
2011 Տեսիլքներ Հարկ
2013 Մոլոկոսները Ջեյկոբ «Skins Pure»
2014 Սարսափ հեքիաթներ Ֆոնտոն «Resurrection» и «Demimonde»

Անձնական կյանք խմբագրել

Օլլին գեյ է[3]։ Որոշ ժամանակ հանդիպում էր Clean Bandit էլէկտրո-խմբի ջութակահար Նիլ Միլանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.standard.co.uk/culture/music/hot-kids-on-the-block-years-years-interview-10013172.html
  2. «Olly Alexander from Years & Years». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Fronted by out gay singer Olly Alexander, Years & Years have gripped the electronica music scene with a sound that is at once familiar and fresh
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ալեքսանդեր» հոդվածին։