Օլիգարխ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա[1]։ Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» (The old oligarch) աշխատությունում[2]։ Սա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։

Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին[փա՞ստ], որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։ Այս երևույթը առավել վառ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Oxford» օնլայն բառարան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 հուլիսի 25-ին.
  2. ««The old Oligarch» արձակ ստեղծագործություն». Վերցված է 2011 թվականի հուլիսի 29-ին.
  3. ««Oxford dictionary» բացատրական բառարանում «Օլիգարխ» բառի բացատրությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թվականի օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիգարխ» հոդվածին։