Օլեգ Սերգեևիչ Զագորոդնի (ուկրաիներեն՝ Олег Сергійович Загородній, հոկտեմբերի 27, 1987(1987-10-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ուկրաինացի դերասան։ Գոգոլ կենտրոնի առաջատար դերասան[1]։

Օլեգ Զագորոդնի
Ծնվել էհոկտեմբերի 27, 1987(1987-10-27) (36 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունթատրոնի դերասան, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 27-ին Կիևում։

2005 թվականին ընդունվել է Կիևի Ի.Կ. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի Միխայիլ Ռեզնիկովիչի կուրս, որն ավարտել է 2010 թվականին[2]։

2010 թվականից Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասան։

2015 թվականին հրավիրվել է Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատերական կենտրոնի կազմ։

2010 թվականից նկարահանվում է նաև ֆիլմերում։ Իր առաջնախաղն ունեցել է «Չարքեր» և «1942» ֆիլմերում։

2021 թվականին էկրան է բարձրացել էստոնացի ռեժիսոր Պեետեր Ռեբանի «Փյունիկ» ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Զագորոդնին[3]։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1970-ական թվականներին՝ Սառը պատերազմի ակտիվ ժամանակաշրջանում։ Այն պատմում է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի լեյտենանտ Ռոման Մատվեևի (Օլեգ Զագորոդնի) և շարքային Սերգեյ Սերեբրեննիկովի (Թոմ Փրայոր) սիրային հարաբերությունների մասին։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 43-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Ռուսական հետք» ծրագրի շրջանակներում[4]։ Ռուսական լրատվամիջոցներում ֆիլմը տարբեր քննարկումների ու բանավեճերի պատճառ է դարձել[5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2010 1942 պարտիզան
2010 Չարքեր մաժորի որդին
2011 Մուխտարի վերադարձը (7-րդ եթերաշրջան) Բալաբանով
2012 Մրցախաղ աջ պաշտպան
2012-2020 Կանացի բժիշկ Իգոր
2012 Ջամայկա Տոլիկ
2012 Եղբայրը եղբոր համար 2 փիարշիկ
2012 Պիրոգ Սեմյոն
2013 Մարդագայլը փախուստի մեջ Դիմա Կոլեսնիկով
2015 Թագավորներն ամեն ինչ կարող են հրաձիգ
2016 Մարտական խափանում Կիրիլ Կորսակով
2016 Վարձու ճակատագիր Նիկիտա
2017 Նա, ով չի քնում Խավիեր
2017 Տնային տնտես Արթուր Սոկոլով, կինոաստղ
2017 Ծիածան երկնակամարում Վադիմ
2019 Զոյա Վասյա
2020 Անհետացող հետքեր Անդրեյ Ռոմանենկո
2021 Փյունիկ Ռոման Մատվեև
2021 Պատանդուհի Ալեքսեյ Ավերին
2021 Կարող ես ինձ հավատալ Մաքսիմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Загородний Олег». gogolcenter.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  2. «Олег Загородний: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  3. «FIREBIRD». firebirdmovie.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  4. «ЖАР ПТИЦА :: Каталог фильмов :: Московский Международный кинофестиваль». www.moscowfilmfestival.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  5. Андрей Титов, Елена Соломина | ERR (2021 թ․ հոկտեմբերի 28). «Создатели "Жар-птицы": это фильм о любви, не о политике». ERR (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  6. Константин ГЛЫБА (2021 թ․ ապրիլի 27). «Советский офицер ВВС влюбился в рядового: Это еще одна бомба ММКФ — кажется, над Никитой Михалковым решили часто шутить». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել