Օլգա Օնոյկո (ռուս.՝ Ольга Викторовна Онойко, հուլիսի 21, 1984(1984-07-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆանտաստ գրող։ «Դեբյուտ» (2007) և երիտասարդ գրողին` Գիտական ֆանտաստիկայի Եվրոպական համայնքի խրախուսական (2009) մրցանակների դափնեկիր։

Օլգա Օնոյկո
ռուս.՝ Ольга Викторовна Онойко
Ծնվել էհուլիսի 21, 1984(1984-07-21) (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ժանրերֆանտաստիկա
Կայքolga-onoyko.ru

Կենսագրություն խմբագրել

Օլգա Օնոյկան ծնվել է 1984 թվականի հուլիսի 21-ին, Մոսկվայում։ 2007 թվականին ավարտել է Մ. Մ. Իպոլիտով Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտը, «երաժշտագիտություն» մասնագիտությամբ[1]։ Աշխատել է որպես երաժշտա-տեսաբանական դիսցիպլինի դասավանդող։

Իր դեբյուտը նշել է 2005 թվականին «Լենիզդատ» հրատարակչությունում «Գերակշռող ռասան» վեպով` Օլեգ Սերյոգին կեղծանվան տակ։ 2007 թվականին նույն հրատարակչությունում դուրս է գալիս վեպի շարունակությունը` «Վայրի նավահանգիստ» վերնագրով[1]։

2007 թվականին Օլգա Օնոյկոյի երրորդ` «Վիրաբուժական միջամտում» վեպն ստացել է «Դեբյուտ» մրցանակը` «Ֆանտաստիկա» անվանակարգում[2]։ Սա և սրանից հետո գրված գրքերը լույս են տեսել իրական ազգանվամբ։

2009 թվականին Օլգա Օնոյկոն Եվրոպայի գիտական ֆանտաստիկայի համայնքի կողմից (ESFS Encouragement Award) ստացել է խրախուսական մրցանակ` երիտասարդ հեղինակին։ Մրցանակի համար գրողին առաջադրել է Ուկրաինայի պատվիրակությունը[3]։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • 2005 թվական` «Գերակշռող ռասան»
  • 2007 թվական` «Վայրի նավահանգիստ»
  • 2007 թվական` «Վիրաբուժական միջամտում»
  • 2009 թվական` «Շնորհազուրկ երեխաները»
  • 2012 թվական` «Անունների ծով»

Վիպակներ խմբագրել

  • 2010 թվական` «Օդաչուն և աղջիկը»
  • 2014 թվական` «Մեռելագուշակը»
  • 2018 թվական` «Խրոնո վարդը»

Պատմվածքներ խմբագրել

  • 2007 թվական` «Տունը պարապուտի ետևում»
  • 2008 թվական` «Կենսակերպ»
  • 2009 թվական` «Կատարողը»
  • 2012 թվական` «Մոսկվայի հյուսիսը»

Մրցանակներ խմբագրել

  • 2007 թվական` «Դեբյուտ» մրցանակ «Ֆանտաստիկա անվանակարգում»` «Վիրաբուժական միջամտում» վեպի համար[2]
  • 2009 թվական` ESFS Encouragement Award` Եվրոպայի գիտական ֆանտաստիկայի համայնքի մրցանակ[3]
  • 2011 թվական` «Ֆանտաստների օրեր Կիևում» ֆանտաստների փառատոնի մրցանակ` «Լավագույն Վիպակ» անվանակարգում` «Օդաչուն և աղջիկը» վիպակի համար[4]
  • 2013 թվական` «Ստրաննիկ» մրցանակ` «Լավագույն սյուժե» անվանակարգում` «Անունների ծով» վեպի համար[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Онойко Ольга — сайт «Фантасты.ру»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 Независимая литературная премия «Дебют»
  3. 3,0 3,1 «Eurocon 2009 — esfs.info». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. «Состоялись Дни Фантастики в Киеве 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  5. Премия «Странник» 2013

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել