Օլգա Նիկոլաևնա Նովոկշչենովա (ռուս.՝ Ольга Николаевна Новокщенова, նոյեմբերի 29, 1974(1974-11-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (գեղալող), Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)։

Օլգա Նովոկշչենովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ольга Николаевна Новокщенова
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 29, 1974(1974-11-29) (49 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
176 սանտիմետր[1]
Քաշ՝60 կիլոգրամ[1]

Կենսագրություն խմբագրել

Օլգա Նովոկշչենովան ծնվել է 1974 թվականի նոյեմերի 29-ին Մոսկվայում։ 1996 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Պ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը։

Մարզական կարիերա խմբագրել

Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել 1992 թվականին։ 2000 և 2004 թվականների դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն գեղալողի խմբային վարժություններում։ Մասնակցել է 1996 թվականի Օլիմպիական խաղերին (4-րդ տեղ)։ Ճանաչվել է աշխարհի չեմպիոն 1997, 1998, 2000 թվականներին։ 1997 և 1999 թվականներին դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։ 1995 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ 1993, 1995, 1997, 1999 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ խմբակային վարժություններում, 2004 թվականին՝ զույգով և խմբային վարժություններում։ 1998 թվականին դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող խմբային վարժություններում։ Ելույթ է ունեցել Մոսկվայի քաղաքային ֆիզիկական կուլտուրայի Մոսկոմսպորտի ասոցիացիայի («ՄԳՖՍՈ») կազմում։

Օլգա Նովոկշչենովան իր մարզական կարիերան ավարտել է 2004 թվականին։

Առաջին մարզիչները եղել են Օ. Վասիլչենկոն, Է.Պոդոլսկայան։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Պատվո շքանշան (4 նոյեմբերի, 2005) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2004 թվականի Աթենքի XXVIII Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (19 ապրիլի, 2001 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2000 թվականի Սիդնեյի XXVII Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր նվաճումների համար[3]։
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել