Օզուրգեթ (Օզուրգեթի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օզուրգեթ (այլ կիրառումներ)

Օզուրգեթ (վրաց.՝ ოზურგეთი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում։

Գյուղ
Օզուրգեթ
վրաց.՝ ოზურგეთი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԳուրիայի մարզ
ՇրջանՕզուրգեթի շրջան
ԲԾՄ80 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1388 մարդ (2014)
Խտություն154,2 մարդ/կմ²
Ազգային կազմվրացիներ
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Օզուրգեթ (Օզուրգեթի շրջան) (Վրաստան)##
Օզուրգեթ (Օզուրգեթի շրջան) (Վրաստան)
Օզուրգեթ (Օզուրգեթի շրջան) (Գուրիայի մարզ)##
Օզուրգեթ (Օզուրգեթի շրջան) (Գուրիայի մարզ)

Դիրք խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 2 կմ։

Անվանում խմբագրել

1930-ական թվականներին գյուղը կոչվել է Մախարաձե՝ ի պատիվ Ֆիլիպ Մախարաձեի։ 1989 թվականին գյուղը կոչվեց Օզուրգեթ։ Գյուղի կենտրոնում է գտնվում մշակույթի տունը, որի առջև եղել է Ստալինի հուշարձանը։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմել է 1388 մարդ։ Բնակչության 99,1% -ը վրացիներ են, կան նաև հայեր[1]

Այս գյուղում է ծնվել վրացի հասարակական գործիչ Մաքսիմ Շարաձեն։

Տրանսպորտ խմբագրել

Գյուղը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.