Մեհմեթ Օզան Դոլունայ (թուրքերեն՝ Ozan Dolunay, մայիսի 2, 1991(1991-05-02), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Նկարահանվել է թուրքական մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում Փոքրիկ հմայիչ խաբեբաները, Բարձրաշխարհիկ հասարակություն, Դպրոցի պարեկ, Դաժան Ստամբուլ հեռուստասերիալներում։

Օզան Դոլունայ
Ծնվել էմայիսի 2, 1991(1991-05-02) (33 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Դոլունայը ծնվել է 1990 թվականի մայիսի 2-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Ավարտելով Էնքեի և Քլիվլենդ Հեյթս ավագ դպրոցները՝ ընդունվել է Ստամբուլի Քոչ համալսարանի մեխանիկական ինժեներիայի բաժին։ Ուսանողական տարիներին Craft Acting Workshops-ում անցել է դերասանական կուրսեր և նկարահանվել իր առաջին Փոքրիկ հմայիչ խաբեբաներ հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV-ով[1]։ Պրոֆեսիոնալ բեմում իր առաջին փորձը եղել է «Killology» ներկայացումը։ Թատերական ներկայացման մեջ իր մամնավորած դերի համար՝ Օզան Դոլունայը «Լավագույն երիտասարդ տաղանդ» անվանակարգում ներկայացվել է Աֆիֆե Ջալե և Յուսթյուն Աքմեն մրցանակների, որից վերջինը հաղթել է[2]։ Հեռուստասերիալներում իր դերասանական կարիերան շարունակել է «Խաղ փչացնողը» հեռուստասերիալում, որտեղ երկրորդական դեր է մարմնավորել։ Իր առաջին գլխավոր դերը խաղացել է հայտնի Բարձրաշխարհիկ հասարակություն հեռուստասերիալում, որի ավարտից անմիջապես հետո նկարահանվել է «Դպրոցի պարեկ» երիտասարդական հեռուստասերիալում։ Դաժան Ստամբուլ հեռուստասերիալում մարմնավորել է գլխավոր կերպարի՝ Ջենք Քարաչայի դերը, որը հեռուստասերիալի մեկնարկից մեկի ամիս շարունակ եղել է սոցիալական մեդիայի թուրքական հարթակում ամենաքննարկված կերպարը[3][4][5][6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ (TV)
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 Փոքրիկ հմայիչ խաբեբաներ Բարըշ Երկրորդական դեր
2016 Խաղ փչացնողը Ռյուզգյար
2016 Բարձրաշխարհիկ հասարակություն Մերթ Չալհան Գլխավոր դեր
2016-2017 Երբեմն կյանքը հիասքանչ է Օզան Թաշքըրան
2018 Դպրոցի պարեկ Յըղըթ Դողրուսյոզ
2019-2020 Դաժան Ստամբուլ Ջենք Քարաչայ
2020 Զանգահարեք իմ մենեջերին ինքն իր դերը Հրավիրված դերասան
2020 Եվ ուրախության և տխրության ժամանակ Սարփ Քարասու Գլխավոր դեր
2021 Հյուր Գիրայ
Թվային
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2021 Մեր մեջի սահմանը Սինան Էլչի Գլխավոր դեր

Թատրոն խմբագրել

Թատրոն
Տարի Անվանում Դեր
2018–2019 Killology Դավեյ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2018 Աֆիֆե Ջալե 22-րդ մրցանակ Լավագույն երիտասարդ տաղանդ Killology Առաջադրված
2018 Յուսթյուն Աքմեն մրցանակ Տարվա խոստումնալից դերասան Killology Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ozan Dolunay kimdir? Ozan Dolunay nereli ve kaç yaşında?». Sözcü. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  2. «Darısı Başımıza oyuncuları kimdir?». Show TV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Bahar Şahin ve Ozan Dolunay kimdir? Bahar Şahin ile Ozan Dolunay aşk mı yaşıyor?». Habertürk. 2020 թ․ հունիսի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Ozan Dolunay kaç yaşında, nereli? Ozan Dolunay kimdir?». Akşam. 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «March's most talked about characters have been revealed!». 2020 թ․ ապրիլի 4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «April's most talked about characters have been revealed!». 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. «June's most talked about characters have been revealed!». 2020 թ․ հուլիսի 5. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել