Օդիսե Պասկալի (ալբ․՝ Odhise Paskali}, դեկտեմբերի 22, 1903(1903-12-22), Պերմետ - սեպտեմբերի 13, 1985(1985-09-13), Տիրանա, Ալբանիա), ալբանացի քանդակագործ։ Ալբանիայի ժողովրդական արտիստ (Skulptor Popullit

Օդիսե Պասկալի
Ծնվել էդեկտեմբերի 22, 1903(1903-12-22)
ԾննդավայրՊերմետ
Մահացել էսեպտեմբերի 13, 1985(1985-09-13) (81 տարեկան)
Վախճանի վայրըՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունԹուրինի համալսարան
Ստեղծագործություն(ներ)Սկանդերբեգի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
 Odhise Paskali Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օդիսե Պասկալին ծնվել է 1903 թվականին Հունաստանի Կոզանի քաղաքում։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Իտալիա, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Տարվել է պլաստիկ արվեստով, 1924 թվականին Թուրինի ցուցահանդեսում «Սովածը» քանդակի և «Աղջկա դիմանկարը» գործերի համար արժանացել է մրցանակի։ 1925 թվականին Իտալիայի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու խնդրանքով դիմել է Ալբանիայի նախագահ Ահմեդ Զոգուին։ Զոգուն ընձեռել է նրան այդ հնարավորությունը, և Պասկալին սովորել է Թուրինում Էդուարդ Ռուբինոյի մոտ։ 1927 թվականին ավարտել է ուսումը։ Ավելի ուշ Թուրինի համալսարանից ստացել է գրականության և փիլիսոփայության գիտական աստիճան։ Թուրինում ուսանելու տարիներին հիմնել է «Ալբանացի ուսանողների միություն» (Studenti shqiptar) և Թուրինի ալբանացի ուսանողների ամսագիրը։ 1930-ական թվականներին եղել է «Արվեստի բարեկամների» միավորման նախաձեռնողներից մեկը։ Կազմակերպությունն զբաղվել է Ալբանիայի քաղաքներում ազգային արվեստի ցուցահանդեսների կազմակերպմամբ։ 1931 թվականի մայիսին նա դարձել է ալբանական արվեստի ցուցադրման կազմակերպիչներից և Տիրանայում գեղարվեստի առաջին դպրոցի հիմնադրողներից[1]։

1934 թվականից ապրել է Տիրանայում։ 1947-1953 թվականներին դասավանդել է Տիրանայի գեղարվեստի դպրոցում։ 1951 թվականին Ալբանիայի մշակույթի գործիչների պատվիրակության հետ այցելել է ԽՍՀմ։ 1960 թվականին եղել է Տիրանայի ազգային պատկերասրահի տնօրենը։

Ստեղծագործություններ խմբագրել

Պասկալին կերտել է 600 քանդակներ ու հուշարձաններ։ Հայրենիք վերադառնալուց հետո նրա ստեղծած առաջին գործը Բեթհովենի կիսանդրին էր։ Ամենահայտնի աշխատանքն է Սկանդերբեգի հուշարձանը Տիրանայում։ 1932 թվականից սկսել է կերտել իր առաջին մոնումենտալ գործերը՝ «Ազգային վրիժառուների հուշարձանը» (Luftëtari Kombëtar, գտնվում է Կորչայում), «Դրոշակակիրները» (Flamurtari 1932 թ., Վլորա)։ Կերտել է նաև Նայիմ Ֆրաշերիի, Աբդուլ Ֆրաշերիի, Ահմեդ Զոգուի, Էնվեր Խոջայի, Իոսիֆ Ստալինի, Իսա Բոլետինիի, Թեոֆան Նոլիի և այլոց հուշարձաններն ու կիսանդրիները։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Նայիմ Ֆրաշերի անվան I աստիճանի շքանշանով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիսե Պասկալի» հոդվածին։