«Օդեսա» (ռուս.՝ «Одесса»), 2019 թվականի ռուսական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Տոդորովսկին[1][2][3][4]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնիդ Յարմոլնիկը, Իրինա Ռոզանովան և Եվգենի Ցիգանովը։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 5-ին։ Հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2020 թվականի մայիսի 1-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով։

Օդեսա
ռուս.՝ Одесса
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա և դրամա
Թվական2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Տոդորովսկի
ՊրոդյուսերԼեոնիդ Յարմոլնիկ և Վալերի Տոդորովսկի
Սցենարի հեղինակՄաքսիմ Բելոզոր
ԴերակատարներԻրինա Ռոզանովա, Եվգենի Ցիգանով, Լեոնիդ Յարմոլնիկ, Քսենյա Ռապոպորտ, Եվգենիա Բրիկ և Veronika Ustimova?
ՕպերատորՌոման Վասյանով
ԵրաժշտությունԱննա Դրուբիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Լենֆիլմ
Տևողություն130 րոպե
Բյուջե300 000 000 ₽
Շահույթ1 311 351 $

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1970-ականների սկզբին Օդեսայում, որը փակվել է խոլերայի համաճարակի պատճառով։ Գրիգորի Իոսիֆովիչ (Լեոնիդ Յարմոլնիկ) և Ռաիսա Իրովնա (Իրինա Ռոզանովա) Դավիդովների տանը, որտեղ տոնական սեզոնին արդեն հյուրընկալվել են իրենց երկու չափահաս դուստրերը՝ Լորան (Քսենյա Ռապոպորտ) և Միրան (Եվգենիա Բրիկ) իրենց ամուսինների հետ, հյուրընկալվում է Մոսկվայում բնակվող նրանց փեսան՝ լրագրող-միջազգայնագետ Բորիսն իր ութամյա որդու՝ Վալերիկի հետ (կինը պետք է երկու օր հետո միանա ընտանիքին)։ Սակայն հենց նրանց ժամանման օրը քաղաքում կարանտին են հայտարարում, և քաղաքը փակում են։ Սեղանի շուրջ զրույցից պարզվում է, որ Միրան ամուսնու հետ վաճառում է բնակարանը, որպեսզի մեկնի Իսրայել։ Դա հանգեցնում է ընտանիքում մրցակցության (այսպես, Բորիսն իր հերթին պատրաստվում է մեկնել Գերմանիա)։

Հետագա ֆաբուլան զարգանում է Բորիս (Բորյա) և 15-ամյա Իրինայի միջև պլատոնական «սիրավեպի» շուրջ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Իրինա Ռոզանովա Ռաիսա Իրովնա Ռաիսա Իրովնա
Եվգենի Ցիգանով Բորիս Բորիս
Լեոնիդ Յարմոլնիկ Գրիգորի Իոսիֆովիչ Գրիգորի Իոսիֆովիչ
Քսենյա Ռապոպորտ Լորա Լորա
Եվգենիա Բրիկ Միրա Միրա
Ստեպան Սերեդա Վալերիկ Վալերիկ
Վերոնիկա Ուստիմովա Իրկա Իրկա
Սերգեյ Սոսնովսկի Ժորա Ժորա Իրկայի պապը
Սերգեյ Մուրավյով Վոլոդյա Վոլոդյա Մորայի ամուսինը
Վլադիմիր Կոշևոյ Արիկ Արիկ Միրայի ամուսինը
Ալյոնա Բարկովա Վերա Վերա
Միխայիլ Շամիգուլով Սավչենկո Սավչենկո գնդապետ
Նատալյա Օմելչենկո հեռուստահաղորդավար
Ստանիսլավ Էվենտով Ժորա միջնեկ Ժորա միջնեկ Ժորկայի ու Իրկայի հայրը
Նիկիտա Տաբունշչիկ Ժորիկ կրտսեր Ժորիկ կրտսեր Իրկայի եղբայրը
Դիանա Մանուկյան Ժենյա Ժենյա Լորայի ու Վոլոդյայի դուստրը

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որտեղ դեկորատորները վերարտադրել են Օդեսայի բակ՝ պատշգամբներով ու ծածկապատշգամբներով։ Ռեկվիզիտի մի մասը հատուկ բերվել է Օդեսայից։ Քաղաքային փողոցները նկարահանվել են Տագանրոգում և Դոնի Ռոստովում, իսկ ծովային տեսարանները՝ Սոչիում։

Ֆիլմի բյուջեն կազմել է 300 մլն ռուբլի։ Ֆիլմն արժանացել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությանը[5]։

Ֆիլմում որոշ հերոսներ երկար խոսքեր են ասում իդիշ լեզվով, որոնք գնում են առանց կադրից դուրս թարգմանության. ամենաերկար խոսքն ասում է Իրինա Ռոզանովայի հերոսուհին։

Մրցանակներ խմբագրել

  • «Նիկա» կինոմրցանակ 2019 թվականին․
    • ֆիլմի լավագույն երաժշտության համար – Աննա Դրուբիչ
    • տղամարդու լավագույն դերակատարման համարԼեոնիդ Յարմոլնիկ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С начала года подано более 100 заявок на съёмки кинокартин в столице Արխիվացված 2022-02-12 Wayback Machine // Информационный центр Правительства Москвы, 30.08.2018
  2. Маргарита Булгакова В московскую кинокомиссию подано более 100 заявок на съёмки Արխիվացված 2018-08-30 Wayback Machine // Вечерняя Москва, 29.08.2018
  3. Сусанна Альперина Чтоб вы так жили Արխիվացված 2018-12-06 Wayback Machine // Российская газета — Федеральный выпуск № 191 (7654)
  4. «Князь Владимир» снова вышел в море Արխիվացված 2019-10-19 Wayback Machine // Sochi24.tv, 21.08.2018
  5. «Одесса» Արխիվացված 2019-09-06 Wayback Machine // «Вокруг кино»
  6. «Победители XXXIV НИКИ!». kino-nika.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել