Օդանավերի տեխնիկական սպասարկում

Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրենից ներկայացնում է ինքնաթիռների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում, որը պետք է իրականացնեն ավիաընկերությունները կամ տեխսպասարկման ընկերությունները որոշակի ժամանակահատված կամ որոշակի թռիչքային ժամաքանակ անցնելուց հետո։ Տեխնիկական վիճակի ստուգումները լինում են մի քանի տեսակի՝ Transit check, Daily Check, Weekly check, A-check, B-check, C-check и D-check։ A-check և B-check ստուգումները ամենապարզ (թեթև) ստուգումներն են, իսկ С և D-check ստուգումները հանդիսանում են առավել ծանր տիպի տեխնիկական սպասարկման ձևեր։ Օդանավերի որոշ տեսակների համար տեխնիկական սպասարկման մեջ մտնող աշխատանքների ցանկը մշակվում է արտադրող գործարանի կողմից՝ ավիացիոն իշխանությունների և շահագործողների ներկայացուցիչների հետ միասին։ Առավել ժամանակակից օդանավերի համար միասնական կանոնակարգ չկա և շահագործողները պարտավոր են իրենք մշակել տեխնիկական սպասարկման ծրագիր կոնկրետ օդանավի համար՝ ելնելով շահագործման ներքին կանոնակարգերից, գործարանի առաջարկություններից և ավիացիոն իշխանությունների կարգադրություններից։ Տեխնիկական սպասարկման ձևերի կազմակերպմամբ այս դեպքում պետք է զբաղվի շահագործողը՝ կախված նրանից, թե տեխնիկական սպասարկման ինչ քաղաքականություն է նա վարում։ Օրինակ եթե ինքնաթիռը ցերեկը թռչում է, իսկ գիշերը պարապուրդի է մատնված, ապա ավելի նպատակահարմար է տեխնիկական սպասարկում իրականացնել գիշերը։ Քանի որ բազմաթիվ գործարաններ հրաժարվել են տեխնիկական սպասարկման ձևերի տառային համարակալումից, ապա շահագործողները կարող են իրենց ցանկությամբ անվանում տալ սպասարկման ձևերին, օրինակ՝ LMV - line maintenance visit, բայց որպես կանոն շատերն օգտագործում են ընդհանուր ընդունված համարակալումը։

Transit check խմբագրել

Transit check (Տրանզիտային ստուգում) - իրենից ներկայացնում է ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ամենապարզ ձևը։ Իրականացվում է օդանավի յուրաքանչյուր թռիչքից առաջ։

Daily Check խմբագրել

Daily Check (Ամենօրյա տեխնիկական սպասարկում) - իրենից ներկայացնում է օդանավի տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգում և պետք է իրականացվի յուրաքանչյուր 24 ժամը մեկ, բայց որոշ դեպքերում կարող է իրականացվել 36 ժամը մեկ։ Սովորաբար իրականացվում է գիշերը։

Weekly Check խմբագրել

Weekly Check (Ամենշաբաթյա տեխնիկական սպասարկում)- իրականացվում է մոտավորապես շաբաթը մեկ անգամ։ Կարող է իրականացվել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Շինության (անգարի) պարտադիր առկայություն չի պահանջում։ Որպես կանոն իրականացվում է 3-4 ժամում։

A-check խմբագրել

A-check (Ա-չեք) — այս ստուգումն իրականացվում է մոտավորապես ամիսը մեկ անգամ կամ 500 ժամ թռիչքից հետո։ Ենթաձևերն են՝ А1, А2, А4, А8։ Որքան մեծ է թիվը, այնքան մեծ է աշխատանքների ծավալը։ A-check ստուգումը, որպես կանոն, իրականացվում է գիշերը օդանավակայանի անգարում։ Այս ստուգման բովանդակությունը կախված է ինքնաթիռի տեսակից, ցիկլերի քանակից (թռիչքի և վայրէջքների քանակը կոչվում է "ցիկլ") կամ վերջին ստուգման օրվանից հետո թռիչքի ժամանակից։ Ստուգումը կարող է հետաձգվել ավիաընկերության կողմից՝ կախված իրավիճակից։

B-check խմբագրել

B-check (Բի-չեք) — այս ստուգումն իրականացվում է մոտավորապես յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։ Որպես կանոն իրականացվում է գիշերը օդանավակայանի անգարում։

C-check խմբագրել

C-check (Սի-չեք) — տեխնիկական սպասարկման այս ձևը առավել բարդ է քան նախորդները և իրականացվում է յուրաքանչյուր 15-20 ամիսը մեկ կամ 4000 ժամ թռիչքից հետո։ Այս ստորաբաժանվում է С1, С2, С4, С6 и С8։ Այս ստուգման իրականացման համար պահանջվում է ինքնաթիռը որոշ ժամանակով շահագործումից հանել (մոտ 2 շաբաթ), ինչպես նաև անհրաժեշտ է մեծ տարածություն՝ այսինքն օդանավակայանի մեծ անգարում է իրականացվում։ Այս ստուգման ժամկետները կախված են բազմաթիվ գործոններից, մասնավորապես ինքնաթիռի տեսակից։

D-check խմբագրել

D-check (Դի-չեք) — սա ինքնաթիռի սպասարկման ամենածանր ձևն է։ Այս ստուգումն իրականացվում է մոտավորապես 12 տարին մեկ անգամ և տևում է 30-40 օր։ Այդ ընթացքում ստուգվում է ամբողջ ինքնաթիռը, նրա բոլոր հանգույցներն ու դետալները։ Այն հանգույցները, որոնք իրենց ռեսուրսը սպառել են, կամ ստուգում չեն անցել պարտադիր փոխարինվում են։ Օդանավի այս ստուգումը ավելի մեծ տարածք և ժամանակ, քան նախորդները և իրականացվում է համապատասխան տեխնիկական բազայում։

SV (Shop visit) խմբագրել

SV (Shop visit)– ինքնաթիռի գլխավոր շարժիչների տեխնիկական սպասարկման ծանր ձև է։ Միջին հաճախականությունը՝ 12000 ժամ թռիչքաժամանակ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Техническое обслуживание самолета Արխիվացված 2014-07-29 Wayback Machine