Օդային ավազան, օդային տարածություն՝ քաղաքի (ավանի, գյուղի) կամ արտադրական ձեռնարկության սահմաններում։ Պայմանականորեն ընդունված է, որ օդային ավազանի վերին սահմանը գտնվում է տեղական ամենաբարձր շենքից կամ կառույցից վերև։ Օդային ավազանը մարդու, կենդանիների և բույսերի կյանքի համար անհրաժեշտ, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական պրոցեսների, օդափոխման, ջեռուցման և այլ համակարգերի համար օգտագործվող օդի աղբյուր է։ Օդային ավազանը անընդհատ աղտոտվում է արտադրական ձեռնարկությունների, օդափոխման և ջեռուցման տեղակայանքների արտանետվածքներով, ինչպես նաև մարդու և կենդանիների կենսագործունեության արգասիքների քայքայումից առաջացող տհաճ հոտերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 516