Օգոստոս (ֆիլմ, 1996)

Էնթոնի Հոփքինսի ֆիլմը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օգոստոս (այլ կիրառումներ)

«Օգոստոս» (անգլ.՝ August), Էնթոնի Հոփքինսի ֆիլմը` նկարահանված 1996 թվականին Ջուլիանա Միտչելի համանուն բեմադրության հիման վրա։

Օգոստոս
անգլ.՝ August
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Հոփքինս[1]
Սցենարի հեղինակՋուլիան Միտչել[2]
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս[3], Ռիս Իվանս[3], Լեսլի Ֆիլիպս[3], Գոուն Գրեյնջեր[3] և Քեյթ Բերթոն[2]
ԵրաժշտությունԷնթոնի Հոփքինս
Պատմվածքի վայրՈւելս և Ռուսական կայսրություն
Տևողություն94 րոպե

Ֆիլմի հիմքում ընկած է Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսը` Տանյա Ալեքսանդերի թարգմանությամբ։ Սա Հոփքինսի երկրորդ աշխատանքն է որպես ռեժիսոր։ Այս ֆիլմի համար նա գրել է նաև երաժշտություն։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բավականին հստակորեն (որոշակի հապավումներով, փոքրիկ տեսարանների ավելացումով, օրինակ, Դոկտոր Լլոյդի գործողությունը) հետևում է չեխովյան տեքստին` գործողությունը տեղափոխելով Ուելս` համապատասխան ժամանակաշրջանին։

Դերերում խմբագրել

Բնօրինակ դեր Դերը տարբերակում Դերասան
Սերեբրյակով Ալեքսանդր Վլադիմիրիչ պրոֆեսոր Բլետուայթ Լեսլի Ֆիլիպս
Ելենա Անդրերնա Հելեն Բլետուայթ Քեյթ Բերթոն
Սոֆյա Ալեքսանդրովնա (Սոնյա) Շոն Բլետուայթ Ռայն Մորգան
Վոյնիցկայա Մարիա Վասիլևնա Մայրա Դևիս Ռոդա Լյուիս
Վոյնիցկի Իվան Պետրովիչ Իեն Դևիս Էնթոնի Հոփքինս
Աստրով Միխայիլ Լվովիչ դոկտոր Մայքլ Լոյդ Գոուն Գրեյնջեր
Տելեգին Իլյա Իլյիչ Թոմաս Պրոսեր Հյու Լոյդ
Մարինա Գվեն Մեննա Տրասլեր
Աշխատակից Դևիդ Էդվարդս Հյու Հարմոն

Պարգևներ խմբագրել

  • 1997 թվականին ֆիլմը «Լավագույն դրամա» անվանակարգում արժանացել է BAFTA Cymru մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել