Օգնություն:Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ

Հայերեն Վիքիպեդիայում բեռնված պատկերները կարող են ջնջվել, եթե դրանք չեն համապատասխանում պատկերների և ֆայլերի բեռնման և օգտագործման պահանջներին (այդ պահանջները դուք կարող եք տեսնել պատկեր բեռնելիս)։ Դրանցից պատկերի մասին անհրաժեշտ տեղեկությունների բացակայությունն է։ Եթե պատկերի մասին լիարժեք տեղեկություներ չկան, ապա այն ջնջվում է անմիջապես․ քանի որ եթե չկան տեղեկություններ՝ հնարավոր չէ ճշտել՝ թույլատրելի՞ է այդ պատկերի գործածումը Վիքիպեդիայում, թե՞ ոչ։

Ստորև կարող ես ավելի մանրամասն ծանոթանալ ջնջման պատճառներին և դրանցից խուսափելու եղանակներից։

Ազատ և ոչ ազատ պատկերներ խմբագրել

Այս ձեռնարկում օգտագործվում են «ազատ» և «ոչ ազատ» պատկերներ տերմինները։ Որո՞նք են դրանք։ Մեծ մասամբ այն լուսանկարները, որոնք ստեղծել եք ինքներդ համարվում են «ազատ», բացի այն դեպքերից, երբ դուք լուսանկարել եք որևէ առարկա, որը համարվում է ստեղծագործություն և պաշտպանված է հեղինակային իրավունքներով։ Իսկ այն լուսանկարերները, որոնք դուք չեք ստեղծել մեծ մասամբ «ոչ ազատ» են, բացի այն դեպքերից, երբ հեղինակը դրանք հրապարակել է ազատ արտենոգրի ներքո[1]։ Այս մասին բացատրություն կարելի է գտնել նաև պատկերների բեռնման էջում։

Ազատ պատկերները կարելի է օգտագործել ցանկացած նպատակով ու եղանակով․ փոփոխել դրանք և նույնիսկ տպագրել ու վաճառել։ Ոչ ազատ պատկերները կարելի է միայն սահմանափակ դեպքերում և սահմանափակ եղանակով օգտագործել։

Ինչպես բեռնել ազատ պատկերը խմբագրել

Ազատ պատկերները պետք է բեռնել ոչ թե Հայերեն Վիքիպեդիա, այլ Վիքիպահեստ՝ հատուկ ազատ պատկերների համար նախատեսված շտեմարանը։ Եթե դուք ազատ պատկերը բեռնել եք Հայերեն Վիքիպեդիա, ապա Հայերեն Վիքիպեդիայի ադմինը կարող է ջնջել այն, կամ, եթե նա ժամանակ գտնի՝ փոխադրել Վիքիպահեստ։ Ամեն դեպքում ավելի լավ է ազատ պատկերը բեռնել Վիքիպահեստ՝ տհաճ անակնկալից խուսափելու համար։

Ազատ պատկերը Հայերեն Վիքիպեդիա կարելի է բեռնել միայն հատուկ դեպքերում։ Օրինակ, երբ հեղինակը գրավոր թույլտվությունը միայն հայերեն է և այն հիմք չի ընդունվում Վիքիպահեստի ադմինների կողմից։ Այդ դեպքում անպայման պետք է նշել Վիքիպահեստ չբեռնելու պատճառը (տե՛ս ստորև «Անհրաժեշտ տվյալներ» բաժինը)։

Ինչպես բեռնել ոչ ազատ պատկերը խմբագրել

Ոչ ազատ պատկերները պետք է բեռնել Հայերեն Վիքիպեդիա, եթե դրա գործածությունը թույլատվում է Ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնակարգը։

Պատկերի ջնջման հիմնական պատճառներ խմբագրել

Անհրաժեշտ տվյալները լրացված չեն - Ինչպես նշվեց, պատկերը առանց զգուշացման ջնջվում է, եթե բոլոր անհրաժեշտ տվյալները պատկերի մասին առկա չեն։ Պատկերը կարող է ջնջվել նույնիսկ, եթե երկար ժամանակ է անցել բեռնունից հետո և Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորը այն անմիջապես չի նկատել։

Իսկ որո՞նք են պատկերի մասին անհրաժեշտ տվյալները։ Յուրաքանչյուր պատկեր բեռնելիս պետք է լրացնել հատուկ ձև (կաղապար)։ Այդ կաղապարը կարելի է տեսնել պատկերների բեռնման էջում։ Ազատ պատկերների դեպքում պարտադիր տվյալներն են 6-ը, իսկ ոչ ազատ պատկերների դեպքում դրանք 9-ն են (կաղապարի մեջ 10 դաշտ կա, սակայն դրանցից վերջինը՝ «Այլ տվյալները» անհրաժեշտ չէ)։

Եթե այդ բոլոր տվյալները լրացված չեն կամ տեղեկությունները ճիշտ չեն, ապա պատկերը ենթակա է ջնջման։ Եթե մասնակիցը բեռված պատկերում ներկայացնում է կեղծ տվյալներ, նա կարող է նաև արգելափակվել։

Առկա է փոխարինող ազատ պատկեր - Նախքան ոչ ազատ պատկեր բեռնելը՝ որոնե՛ք Վիքիպահեստում. եթե կա մեկ այլ պատկերը, որն ազատ է և կարող է փոխարինել ձեր պատկերին, ապա օգտագործե՛ք այն։ Բոլոր դեպքերում, հիշե՛ք, որ ոչ ազատ պատկերը ենթակա է ջնջման, եթե հայտնվում է ազատ տարբերակը։

Եթե հոդվածի պատկերազարդման համար օգտագործված է մեկ կամ ավելի ազատ պատկեր, և եթե ոչ ազատ պատկերը խիստ անհրաժեշտություն չէ, ապա այդ դեպքում ևս վերջինս ենթակա է ջնջման, նույնիսկ եթե այն նույնական չէ ազատ պատկերի հետ։

Ոչ սահմանափակ գործածություն - Ոչ ազատ պատկերը կարելի է օգտագործել միայն մեկ հոդվածում և նույն հոդվածում չի կարելի է օգտագործել մեկից ավել ոչ ազատ պատկերները։ Ոչ ազատ պատկերները չի կարելի օգտագործել ցանկերի կամ պատկերասրահների մեջ։ Հակառակ դեպքում պատկերը ենթակա է ջնջման։

Չօգտագործվող - Եթե ոչ ազատ պատկերը չի օգտագործվում որևէ հոդվածում, ապա այդ դեպքում ևս այն ենթակա է ջնջման (սա չի վերաբերում ազատ պատկերներին)։

Հարցրե՛ք խմբագրել

Եթե վստահ չեք՝ ձեր պատկերը կարելի է բեռնել Հայերեն Վիքիպեդիա, թե ոչ, ապա կարող եք հարցնել Հարցերի էջում։ Նույնը կարող եք անել, եթե ձեր պատկերը ջնջվել է, սակայն պատճառը այստեղ չեք գտնում։

Հնարավո՞ր է վերականգնել ջնջված պատկերը խմբագրել

Որոշ դեպքերում ջնջված պատկերը հնարավոր է վերականգնել։ Եթե դուք գտնում եք որ պատկերը սխալմամբ կամ հանիրավի է ջնջվել, կարող եք դիմում ներկայացնել Ադմինիստրատորների տեղեկատախտակում՝ այն վերականգնելու խնդրանքով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օրինակ, հանրահայտ Ֆլիկր կայքում կարելի է որոնել պատկերներ, որոնք գտնվում են ազատ արտոնագրի ներքի։