Քևին Քոսթներ

ամերիկացի դերասան

Քևին Մայքլ Քոսթներ (անգլ.՝ Kevin Michael Costner, հունվարի 18, 1955(1955-01-18)[1][2][3][…], Լինվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ։ Հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար։ 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի։

Քևին Քոսթներ
անգլ.՝ Kevin Costner
Ծնվել էհունվարի 18, 1955(1955-01-18)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԼինվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲուենայի ավագ դպրոց, Վիլլա պարկի ավագ դպրոց (1973), Մթ. Ուիթնիի ավագ դպրոց և Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան (1978)
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, սցենարիստ, ռեժիսոր և երաժիշտ
ԺանրերՔանթրի
Ամուսին(ներ)Christine Baumgartner?
Համատեղ ապրող(ներ)Էլ Մակֆերսոն, Bridget Rooney? և Birgit Cunningham?
Երեխա(ներ)Joe Costner?, Lily Costner? և Annie Costner?
Պարգևներ և մրցանակներ

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

Ոսկե Խնձոր մրցանկաբաշխություն

«Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար

Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար լավագույն ֆիլմի համար

«Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար

[4]

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ոսկե գլոբուս

Արծաթե արջ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստասերիալում/դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար

[5]
և

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

kevincostner.com

Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Պարեր գայլերի հետ», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում։

Քևինը Ուիլյամ Անս Հեթֆիլդին «Հեթֆիլդներն ու ՄակՔոյերները» մինի սերիալում մարմնավորելու համար արժանացել է Էմմի մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի «մինի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում։

Վաղ կյանք խմբագրել

Քոսթները ծնվել է Կալիֆոռնիայի Լինվուդ քաղաքում, սակայն ապրել է Կոմպտոնում։ Նա երեք եղբայրներից ամենակրտսերն է (միջնեկ եղբայրը մահացել է ծնվելու ժամանակ)։ Նրա մայրը՝ Շերոն Ռեյը (օրիորդական ազգանունը՝ Թեդրիկ), լավ վարձատրվող աշխատող էր, իսկ հայրը՝ Ուիլյամ Քոսթները, աշխատում էր որպես էլեկտրիկ, իսկ ապա «Southern California Edison» ընկերությունում որպես ղեկավար[6][7]։ Հայրական գծով Քոսթների նախնիները եղել են գերմանացի, ովքեր Հյուսիսային Կարոլինա են գաղթել 1700-ական թվականներին[8]։ Քևինը նաև ունի անգլիական, իռլանդական, շոտլանդական և վալիական արմատներ[9][10][11]։ Քոսթները դաստիարակվել է որպես բապտիստ[12][13]։

Քոսթները սովորել է Բուենայի և Վիլլա պարկի ավագ դպրոցներում։ Նա հակում չուներ դեպի ակադեմիական գիտելիքները։ Քևինը սիրում էր սպորտը, գնում էր դաշնամուրի դասերի և երգում էր Բապտիստական առաջին երգչախմբում[6][14]։ Նա հայտարարել է, որ իր մանկությունն ավարտվել է, երբ ինքը յոթ տարեկանում՝ 1962 թվականին, դիտել է «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» ֆիլմը[8]։

Քոսթների մանկության տարիներն անցել է Կալիֆորնիայի տարբեր վայրերում, քանի որ հայրն իր կարերիայի առաջընթացն ապահովելու համար ստիպված էր տեղափոխվել այլ բնակավայրեր[8]։ Քոսթներն այդ ժամանակաշրջանի համար ասել է, որ ինքը կորցրել է իր ինքնավստահությունը, քանի որ հաճախ էր ստիպված լինում նոր ընկերներ փնտրել[8]։ Նա ապրել է Օրինջում, այնուհետև Վիսեյլիայում, որտեղ հաճախել է Մթ. Ուիթնեյի ավագ դպրոցը։ Դրանից հետո Քևինն ապրել է Վենտուրայում, որտեղ 1973 թվականին ավարտել է Վիլլա Պարկի ավագ դպրոցը։ 1978 թվականին նա ընդունվել է Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարանի «մարքեթինգ և ֆինանսներ» բաժինը[8]։

Ուսումից հետո խմբագրել

Քոսթները դերասանությամբ սկսեց հետաքրքրվել քոլեջում սովորելու վերջին տարիներին[8]։ Քոլեջն ավարտելուց հետո նա ամուսնացել է Սինդի Սիլվայի հետ։ Զույգն իրենց մեղրամիսն անցկացրել է Պուերտո Վալարտայում և այնտեղից վերադառնալու ճանապարհին հանդիպել է դերասան և համաուղևոր Ռիչարդ Բերթոնի հետ, որն իր շրջակայքի բոլոր նստատեղերը գնել էր, որպեսզի առանձնանա։ Բերտոնը համաձայնել էր Քոսթների հետ հանդիպել իր գիրքը վերջացնելուց հետո միայն։ Քևինը, որ մինչ այդ դերասանական դասեր էր առել, իր կնոջը չէր ասել, որ մտադիր էր դերասան դառնալ։ Քոսթները դերասանին ասել է, որ չի ուզում, որ իր կյանքը լինի դրամայի նման, որին Բերտոնը ասել է, որ դերասան լինելու համար պետք է համբերություն ունենալ։ Իսկ այնուհետև Բերտոնը պատասխանել է. «Դու կանաչ աչքեր ունես, ես` նույնպես։ Ինձ թվում է, ամեն ինչ կարգին կլինի։» Վայրէջքից հետո իր լիմուզինով մոտեցավ մայթին, որտեղ կանգնած տաքսու էին սպասում Քոսթները և Սինդին։ Բարթերը հաջողություն մաղթեց Քոսթներին։ Քևինը դրանից հետո այլևս չհանդիպեց Բերտոնի հետ, բայց Բերտոնի կողմից ներշնչած վստահությունը մասամբ նպաստեց նրա կարիերիային[6][15]։

Վերադառնալով Քոսթները համաձայնվեց զբաղվել մարկետինգով, բայց նա իր կնոջ աջակցությամբ շաբաթը հինգ գիշեր դերասանական վարպետության դասեր էր առնում[8]։ Մարկետինգի բնագավառում նրա աշխատանքը տևեց ընդամենը 30 օր։ Դրանից հետո Քոսթները ընտրեց այնպիսի աշխատանքներ, որոնք նրան հնարավորություն կտային զարգանալ որպես դերասան։ Նա աշխատեց ձկնորսական նավերում, եղավ բեռնատարի վարորդ և տուրեր էր վերցնում Հոլիվուդյան աստղերից, ովքեր աջակցում էին զույգերին[6]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերա խմբագրել

Մինչև 2000 թվականը խմբագրել

 
Քոսթները 2003 թվականի Կաննի կինոփառատոնին

Քոսթների կինոնորամուտը համարվում է «Սիզլ ծովափը, ԱՄՆ» ֆիլմը։ Այն լույս է տեսել 1978–1979 թվականների ձմռանը, բայց հանդիսատեսի դատին է ներկայացվել 1986 թվականին։ Քոսթներն էպիզոդիկ դերով հանդես է եկել Ռոն Հովարդի «Գիշերային հերթապահություն» (1982) ֆիլմում, որի տիտրերում նշված է որպես «Եղբայրության երիտասարդ № 1»: Նրա հերոսն էկրանին է հայտնվում Նյու Յորքի դիահերձարանում կազմակերպված հարբած երեկույթի թեժ պահին, երբ երաժշտության ձայնը դադարեցվում է Հենրի Ուինկլերի բարկացած հերոսի կողմից․ Քոսթները կանգնած է գարեջրի գավաթը ձեռքին և զարմացած նայում է, թե ինչու է ընդհատվել երեկույթը։

1983 թվականին նա նկարահանվում է Apple Lisa համակարգչի գովազդային հոլովակում և «Սեղան հինգ հոգու համար» ֆիլմում, ինչպես նաև փոքր դեր է կատարում միջուկային ցեղասպանությունը նկարագրող «Կտակ» ֆիլմում։ Ավելի ուշ նա նկարահանվել է «Մեծ հիասթափություն» կինոդրամայի մի քանի տեսարանների համար, սակայն վերջնական մոնտաժի արդյունքում այդ տեսարանները հեռացվել են[8]։ Նրա հերոսն Ալեքսն է, որ ինքնասպանություն է գործում․ այդ իրադարձությունը մեկ վայրում է հավաքում ֆիլմի մյուս հերոսներին[16]։ Քոսթները եղել է ռեժիսոր Լոուրենս Կեզդանի ընկերը, ով խոստացել էր իր հետագա նախագծերում նրան դեր հատկացնել[8]։ Այն հանդիսացավ «Սիլվերադո» ֆիլմը և Քոսթների բեկումնային դերը[8]։ Նույն թվականին նա նկարահանվել է ոչ մեծ ֆիլմերում՝ «Ֆանդանգո» և «Ամերիկյան կայծակներ», հայտնվում է Կիֆեր Սազերլենդի կողքին՝ «Հետաքրքրիր պատմություններ» հատուկ հեռուստասերիալի Սթիվեն Սփիլբերգի նկարահանած «Առաքելություն» էպիզոդում[17]։

Քոսթները կինոաստղի լիարժեք կարգավիճակ ձեռք բերեց 1987 թվականին՝ խաղալով դաշնային գործակալ Էլիոթ Նեսի դերը «Անձեռնմխելիները» քրեական դրամայում և գլխավոր դերը «Ելք չկա» թրիլերում[8]։ Բեյսբոլներին նվիրված «Դարհեմյան ցուլեր» (1988) և «Հրաշքների դաշտ» ֆիլմերով նա գրավեց առաջնային շարքերը նմանաոճ ֆիլմերում[8]։ Քոսթների հաջորդ ֆիլմը «Պարեր գայլերի հետ» (1990) էր[8]։ Ֆիլմում նա հանդես էր գալիս որպես ռեժիսոր, գլխավոր դերակատար և պրոդյուսեր[8]։ Ֆիլմը ներկայացվել է 12 Օսկարի և շահել է նրանցից յոթը, ընդ որում երկուսը անձնական օսկարներ էին (լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր)[8]։ Նույն թվականին լույս է տեսնում ռեժիսոր Թոնի Սքոթի «Վրեժ» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն էին Էնթոնի Քուինը և Մեդելին Սթոուն։ Քոսթներն ինքն էր ուզում լինել ֆիլմի ռեժիսորը։

Այնուհետև նկարահանվեց «Ռոբին Հուդ. գողերի արքայազն» (1991), Օլիվեր Սթոունի «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Միք Ջեքսոնի «Թիկնապահը» (1992) և Քլինթ Իսթվուդի «Կատարյալ աշխարհ» ֆիլմերում, որոնք բոլորն էլ արժանացել են կինոքննադատների ուշադրությանը կամ էլ կինովարձույթներում առաջին դիրքեր են գրավել[8]։ Իսկ ապա նա նկարահանվեց կենսագրական «Ուայաթ Էրփ» ֆիլմում, որի ռեժիսորը Կասդանն էր։ 1994 թվականին նկարահանվեց նաև «Պատերազմ» ֆիլմում, որը քիչ է ուշադրության արժանի։ Գիտաֆանտաստիկ «Ջրաշխարհ» (1995) և «Փոստատարը» ֆիլմերի ռեժիսուրայով զբաղվեց Քևինը։ Երկու ֆիլմերն էլ իրենց չարդարարցրեցին կինովարձույթում և բազմաթիվ կինոքննադատների կարծիքով դրանք անհաջող գեղարվեստական աշխատանքներ էին[8]։ Այնուամենայնիվ «Փոստատարը» ֆիլմի արդյունքներն ավելի վատն էին, քան «Ջրաշխարհ» ֆիլմինը։ «Փոստատարը» վաստակել է հինգ Ոսկե ազնվամորի, այդ թվում նաև վատագույն նկար, վատագույն դերասան և վատագույն ռեժիսոր անվանակարգերում[18]։ Դրանից հետո Քոսթները նկարահանվեց գոլֆին նվիրված «Երկաթե գավաթ» (1996) ֆիլմում, որի ռեժիսորը Ռոն Շելտոնն է։ Վերջինս զբաղվել էր նաև «Դարհեմյան ցուլեր» ֆիլմի ռեժիսուրայով[8]։ Նա ստեղծել էր «Նախագահի ինքնաթիռը» ֆիլմը և պատրաստում էր նրանում մարմնավորել գլխավոր հերոսին՝ նախագահին, սակայն Քևինը որոշեց վերջացնել «Փոստատարի» ֆիլմի աշխատանքները, և ինքն անձամբ այդ դերն առաջարկեց Հարիսոն Ֆորդին։ 1999 թվականին նա նկարահանվեց Ռոբին Ռայթ Պենի «Ուղերձ շշի մեջ» ֆիլմում։ Սցենարը գրվել էր Նիկոլաս Պարկի համանուն վեպի հիման վրա։

2000 թվականից հետո խմբագրել

 
Քոսթներն 2003 թվականի հուլիսին, «Նախագահի ինքնաթիռը» ֆիլմի հետ կապված

2000 թվականին նա նկարահանվել է «Տասներեք օրեր» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջոն Ֆ. Քենեդիի խորհրդականին։ 2003 թվականին Քոսթներ նկարահանվում է «Բաց տեսադաշտ» ֆիլմում և զբաղվում է ֆիլմի ռեժիսուրայով։ Այն հաջողություն է ունենում կինովարձույթում և լավ գնահատականներ է ստանում կինոքննադատների կողմից։ Կինոքննադատների կողմից բարձր գնահատականներ ստացավ թոշակի անցած պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Դեննի Դևիսի դերը «Ցասման տեսանելիություն» ֆիլմը, որը նոմինացվեց «Broadcast Film Critics Association» մրցանակի և արժանացավ Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների մրցանակի լավագույն դերասան անվանակարգում։ Դրանից հետո Քոսթները նկարահանվել է «Փրկարարը» և «Ո՞վ եք դուք, միստր Բրուկս» ֆիլմերում։ Վերջին ֆիլմում Քոսթների հերոսը սերիական մարդասպան էր։

2008 թվականինն նկարահանվել է «Թարմ գլխով» ֆիլմում։ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին Քոսթները պատվի արժանացավ։ Նրա ձեռքերը և ոտքերը դրոշմվեցին բետոնե հարթակում՝ Գրաումենի չինական թատրոնի դիմաց՝ այլ հայտնի դերասանների դրոշմների կողքին։ 2010 թվականին նա հանդես եկավ «Տղամարդկանց շրջապատում» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներին էին Բեն Աֆլեքը, Թոմի Լի Ջոնսը և Քրիս Կուպերը։ Ֆիլմը մասնակցել է Սանդենս կինոփառատոնին և լավ արձագանքներ է ստացել։ Ֆիլմը համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարին։ Ֆիլմը համարվում էր Օսկարի թեկանածու, բայց անգամ չի ներկայացվել։

Քոսթները հայտարարել է, որ ռեժիսորական գահ կվերադառնա 2011 թվականին «Սեփական փոքրիկ պատերազմ» ֆիլմի համար՝ 7 տարի ընդմիջումից հետո։ Ֆիլմը մի տեղացի շերիֆի մասին է, ով իր սեփական քաղաքը պետք է փրկեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մյուս գլխավոր հերոսը գերմանական սուզանավի նավապետի մասին էր։ Ֆիլմի սցենարիստը Դեն Գորդոնն էր, որը Քոսթների համար գրել էր շերիֆի մասին մեկ այլ՝ «Ուայաթ Էրփ» (1994) ֆիլմի սցենարը։ 2012 թվականին Քոսթները խոստովանեց, որ ֆինանսները չեն բավարարում ֆիլմի վրա աշխատելու համար և հույս հայտնեց ֆիլմով զբաղվել 2013 թվականին։

Նա ուզում էր համագործակցել ռեժիսոր Քևին Ռեյնոլդսի հետ «Սովորել իտալերեն» ֆիլմը նկարահանելու համար։ Քոսթներն այնտեղ պետք է մարմնավորեր ԿՀՎ գործակալի, որը գործում էր իտալական քաղաքում։ Այնուամենայնիվ նախագիծը անգամ նախաարտադրական փուլ չի մտնում, քանի որ անհրաժեշտ ֆինանս չկար։

Քոսթները հանդես է եկել նաև Funny or Die ընկերության «Հրաշքներ դաշտ 2։ Մեկուսացում» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Սուպերմենի մասին պատմող ռեժիսոր Զակ Սնայդերի «Պողպատե մարդը» ֆիլմում՝ մարմնավորելով Ջոնաթան Քենտին[19]։ Քոսթները պատրաստվում էր նկարահանվել Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմում[20], բայց դերից ստիպված էր հրաժարվել այլ ֆիլմերում մասնակցության պատճառով։

Քոսթները մասնակցել է «Հեթֆիլդ և ՄաքԿոյ» մինի սերիալի երեք սերիաներում, որի շնորհանդեսը եղել է History Channel ալիքով՝ 2012 թվականի մայիսի 28-ին։ Սերիալը միանգամից ռեկորդ սահմանեց։ Այն դիտում է շուրջ 13.9 միլիոն մարդ։ Մինի սերիալը պատմում է իրական պատմություն ամերիկյան լեգենդար տոհմի մասին, որի թշնամությունը դարձավ Կենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի միջև տասնամյակներ ձգվող պատերազմի պատճառ։ Քոսթներն իր դերի համար 2012 թվականին ստացավ Էմմի մրցանակ մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան անվանակարգում[21]։ Նույն անվանակարգում Քոսթներն արժանացել է նաև Ոսկե գլոբուսի։

2014 թվականին Քոսթները նկարահանվում է Քեննետ Բրանի «Ջեք Ռայան։ Ուրվականի զորակոչը» լրտեսական ֆիլմում՝ մարմնավորելով Թոմաս Հարփերին։ Նույն թվականին նա նկարահանվել է «Երեք օր սպանության համար» թրիլերում և «Դրաֆտի օր» դրամայում և զբաղվել է «Սև կամ սպիտակ» ֆիլմի պրոդյուսերությամբ[22]։ Վերջին ֆիլմի շնորհանդեսն եղավ 2014 թվականին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, իսկ Ամերիկայում այն ցուցադրվեց 2015 թվականին։ 2015 թվականին Քոսթները «Մակֆարլանդ, ԱՄՆ» ֆիլմում մարմնավորեց կրոսս վազքի մարզիչ Ջիմ Ուայթին։

Քանթրի երաժշտություն խմբագրել

 
Քոսթները բեմին, 2010 հուլիս

Քոսթները Քևին Քոսթներ և Մոդեռն Ուեսթ խմբի անդամ է։ Խումբը երգում է քանթրի ռոք։ Խմբի կազմավորմանն աջակցել է Քևինի կինը՝ Քրիստինան։ Խումբը միջազգային շրջագայություն սկսեց 2007 թվականին։ Այդ ընթացքում նրանք եղան նաև Ստամբուլում և Հռոմում։ Խումբը նվագել է NASCAR-ի Դայտոնայի միջազգային մայրուղու և Հյուսիսային Կորոլինայի Լոու Մոտոր մայրուղու ավտոմրցարշավերին։

Խումբը 2008 թվականի նոյեմբերի 11-ին «Universal South Records» ստուդիայում թողարկել է «Untold Truths» ալբոմը։ Ալբոմը Billboard-ում գրավեց 61-րդ տեղը, իսկ «Top Heatseekers»-ի սյունակում՝ 35-րդ։ Երեք երգեր («Superman 14», «Long Hot Night» և «Backyard») թողարկվել են ռադիոյի համար, բայց առանձնակի ուշադրության չեն արժանացել։ «Superman 14» երգի համար նկարահանվել է նաև տեսահոլովակ։

2009 թվականին խումբը մեկնեց բացօթյա երգչային տուրի։ Օգոստոսին Քոսթներն ու իր խումբը պատրաստվում էին համերգ տալ Կամրուսի Բիգ Վալեյ Ջամբուրում (Ալբերտա), երբ կայծակը խփեց բեմին, որից առաջացած փլուզման պատճառով զոհվեց մեկ և վիրավորվեց 40 անձ[23]։ Դրանից հետո աճուրդ տեղի ունեցավ, որպեսզի օգնեն մահացած կնոջ երիտասարդ տղաներին։ Քոսթները ճաշ կազմակերպեց, որի ընթացքում հավաքվեց 41,000 դոլար։ Քոսթները վաճառեց իր երկու կիթառները, որոնցից մեկի վրա կար իր ստորագրությունը։ Դա բերեց հավելյալ 10 000 դոլար[24]։

«Քևին Քոսթներ և Մոդեռն Ուեսթ» խմբի երկրորդ՝ «Turn It On» ալբոմը թողարկվել է 2010 թվականի փետրվարին Եվրոպայում[25] և այն աջակցվում էր եվրոպական տուրի ժամանակ[26]։ 2012 թվականի հուլիսին խումբը մասնակցեց Հալիֆաքսի 20-րդ տարեկան Telus World Skins Game գոլֆի միջոցառմանը, որպեսզի աջակցի «IWK Health Centre» ֆոնդին։ Այդ ֆոնդի համար Քոսթները զոհաբերեց իր ստորագրությամբ կիթառը[27]։

Այլ գործունեություն խմբագրել

Բեյսբոլ խմբագրել

Քոսթների ֆիլմերից մի քանիսը նվիրված են բեյսբոլին։ Այդ ֆիլմերից են՝ «Դարհեմյան ցուլեր», «Հանուն խաղի սիրո», «Հրաշքների դաշտ» և «Ցասման տեսանելիությունը», որոնց մեծամասնությունում Քևինի հերոսը բեյսբոլի նախկին պրոֆեսիոնալ խաղացող է։

Քևինը տուն ունի Օստինում և երբեմն հանդես է գալիս Տեխաս Լոնգհորնի մարզումների ու խաղերի ժամանակ։ Լոնգորնի բեյսբոլային թիմի մարզիչ Աուգի Գարիդոն Քոսթների մտերիմ ընկերն էր Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարանի տարիներից ի վեր։ Գարիդոն «Հանուն խաղի սիրո» ֆիլմում յանկիների առաջնորդն էր։ Քևինը փորձում էր մասնակցել Օմահայում ընթացող «քոլեջի աշխարհի սերիաների» խաղերին։ Քոսթներն իր ուսանողական տարիներին, սակայն, թիմ ձևավորել չկարողացավ։

Քոսթները Զիոնի կողմից հիմնված անկախ բեյսբոլի լիգայի համասեփականատեր է Հյուսիսային Ամերիկայի լիգայում։ Բեյսբոլային թիմի լոգոն կարելի է տեսնել «Հրաշքների դաշտ» ֆիլմում, երբ խաղացողը կանգնած է դաշտում[28][29]։

Բիզնես հետաքրքություններ խմբագրել

2004 թվականին Ֆրենսիս և Կառլա Կանևաները դատական գործ հարուցեցին Քևին Քոսթների դեմ։ Քևին Քոսթները նրանց հետ բացել էր Դիդվուդի «Midnight Star» խաղատունը։ Քոսթները, ում ձեռքում էր գտնվում խաղատան բաժնետոմսերի 93.5%-ը, աշխատանքից հեռացրել էր մյուս երկու բաժնետերերին։ Վերջիններս դատարանի միջոցով Քոսթներից պահանջում էին 6,1 միլիոն դոլար իրենց բաժնետոմսերի դիմաց։ 2006 թվականի հոկտեմբերին Քոսթները հայցով դիմեց Հարավային Դակոտայի բարձրագույն դատարան, որպեսզի վերջիններս վերանայեն գործը, քանի որ Քոսթների վարձած հաշվապահը երկու բաժնետերերի բազնետոմսերի արժեքը գնահատել է 3,1 միլիոն դոլար[30]։

2004 թվականի հունիսի 6-ին Քոսթները Դիդվուդի «U.S. Route 85» մայրուղում բացեց «Տատանկա։ Բիզոնի պատմությունը» ատրակցիոնը։ Նա հույս ուներ, որ դա կլիներ կրթական և էմոցիոնալ վայր, որտեղ հնարավոր կլինի իմանալ արևմտյան Ամերիկայի մասին։ Հինգ միլիոն արժողությամբ ատրակցիոնն ուներ 3800 քառակուսի մղոն տարածք, ցուցահանդեսների կենտրոն, սննդի և խմիչքների օբյեկտներ, օֆիսներ և փոքրիկ թատրոն։ Ցուցանակներում և լուսանկարներում այցելուները կարող են տեսնել, թե ինչպես են բիզոնները եկել Հյուսիսային Ամերիկա, և թե ինչպես են Ամերիկայի հնդկացիների տոհմերն նրանց օգտագործել սննդի, կենցաղի և այլնի համար։ Մյուս ցուցանակներում կարելի է տեսնել, թե ինչպես է ամերիկացիների կողմից վտանգվել բուֆալո ցեղատեսակը, և թե ինչպես է բժշկության օգնությամբ քանակը վերականգնվել մինչև 400 000-ը։

Ատրակցիոնի կենտրոնական մասում է գտնվում թռիչք գործող բուֆալոյի բրոնզաձույլ արձանը, որին սպանում էին հնդկացիները իրենց գոյատևումը ապահովելու համար։ Հիլ Սիթիի քանդակագործ Պեգի Դետմերսը կերտել է բիզոնների 14 բրոնզաձույլ արձաններ, որոնք փախչում են հետապնդումից և Լակոտայի ձիավորների երեք արձաններ՝ իրենց ձիերով։ 3 մարմնեղ բիզոնները գտնվում են օդում, իսկ մյուսները ժայռի վրա։ Դետներսի աշխատանքները հասանելի եղան 1994 թվականին։ Բրոնզե արձաններից յուրաքանչյուրը կշռում էր 2500-8000 ֆունտ, և այստեղ են բերվել Լանդերի Իգլ բրոնզե ձուլարանից (անգլ.՝ Eagle Bronze Foundry)։ Ատրակցիոնի մյուս առանձնահատկություններից է 1845 թվականի Լակոտայի ճամբարը։ Ճամբարում պետք է բնակվեին այդ ժամանակաշրջանի շորեր հագած թարգմանիչներ, որոնք կկարողանային ներկայացնել Լակոտայի պատմությունը[31]։

1995 թվականին Քոսթները ստեղծեց նավթաբաժան մեքենաներ՝ ԱՄՆ կառավարության արտոնագրի վրա հիմնվելով։ Ընկերության կողմից արտադրված մեքենաները կոմերցիոն քիչ հետաքրքություն ունեին, մինչև 2010 թվականին տեղի ունեցավ «Deepwater Horizon»-ի պայթյունը, որի պատճառով 5 միլիոն բարել (1 բարելը = 158,988 լիտր) նավթ լցվեց Մեքսիկական ծոց։ Բրիտանական նավթագազային BP ընկերությունը ընկերությունից 6 նավթազտիչ մեքենա գնեց, որպեսզի այն փորձարկի 2010 թվականի մայիսին[32] 2010 թվականի հունիսի 16-ին BP-ն ընկերության հետ պայմանագիր ստորագրեց 32 նավթազտիչներ վերցնելու համար[33]։

Spyron Contoguris-ը և Սթիվեն Բոլդուինը նախօրոք արտոնագրեր էին վաճառել «Ocean Therapy Solutions» ընկերության այլ ներդնողի։ Նրանք Լուիզիանայի տեղային դատարանում դատի տվեցին և պահանջեցին 10.64 միլիոն արժեքավոր փաստաթղթերի կեղծման և մարդկանց մոլորեցնելու համար։ Ըստ իրենց՝ Քոսթները BP-ի հետ իր հանդիպումը պահել է գաղտնի և որպես կանխավճար՝ ստացել 18 միլիոն դոլար, իսկ նրանից գնել են 5.2 միլիոն դոլարի ապրանք։ Իսկ ներդրողներից մեկն էլ կանխավճարի մի մասը օգտագործել է բաժնետոմսերի գնման համար, այսպիսով իրենք դուրս են մղվել շուկայից[34]։ 2012 թվականի հունիսին Լուիզիանայում տեղի ունեցավ 2 ժամանոց դատ, որի արդյունքում բոլորովին հերքվեց Բոլդուինի և Contogouris-ի հայցը և նրանք պարտավորվեցին Քոսթներին և մյուսներին փոխհատուցել դատի հետ կախված բոլոր ծախսերը։

Ֆիլանտրոպիա խմբագրել

Քոսթների անունը կա Կանզաս Սիթիի Առաջին համաշխարհային պատերազմի թանգարանի պատվո հարթակում։ 2011 թվականին Քոսթները ձայնագրեց երկու ռադիո հաղորդում թանգարանի մասին, որը հեռարձակվեց «Kansas City Royals» ռադիոյով[35]։

Անձնական կյանքը խմբագրել

Հարաբերություններ խմբագրել

 
Քոսթները Քրիստինե Բաումգարտների հետ 2013 թվականին

Քոլեջի ուսանողական տարիներին Քոսթները Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարանի «Delta Chi» ակումբի անդամ էր[6]։ Նա 1975 թվականի սկսեց հանդիպել համակուրսեցի Սինդի Սիլվայի հետ։ Նրանք ամուսնանացան և ունեցան երեք երեխա՝ Էն "Էննի" Կլեյտոն (ծնված 1984 թվականի ապրիլի 15), Լիլի ՄակՔոլ (ծնված 1986 թվականի օգոստոսի 4) և Ջոզեֆ "Ջո" Թեդրիկ (ծնված 1988 թվականի հունվարի 31)։ Զույգն ամուսնալուծվել է 1994 թվականին՝ 16 տարի համատեղ ապրելուց հետո։

Ամուսնալուծությունից հետո Քոսթները կարճ հարաբերություններ է ունենում Բրիջիթ Ռունիի հետ. նրանք ունենում են որդի՝ Լիան Տիմոտին (ծնված 1996 թվականի նոյեմբերի 15)[36]։

1996 թվականին Քոսթներն ապրում է սուպերմոդել Էլ Մակֆերսոնի հետ[37]։

2004 թվականի սեպտեմբերի 25-ին Քոսթներն ամուսնանում է գերմանաամերիկյան մոդել և ձեռքի պայուսակների դիզայներ Քրիստին Բաումգարտների հետ, ում հետ ընկերություն էր արել շուրջ 4 տարի. հարսանեկան արարողությունը տեղի է ունենում Քոսթների Ասպենի ռանչոյում[38]։ Նրանց առաջին երեխան՝ Կայդեն Ուայաթ Քոսթները, ծնվել է 2007 թվականի մայիսի 6-ին Լոս Անջելեսի հոսպիտալում[39]։ Երկրորդ որդին՝ Հեյս Լոգանը, ծնվել է 2009 թվականի փետրվարի 12-ին[40]։ Երրորդ երեխան՝ Գրեյսի Էյվերի անունով դուստրը, ծնվել է 2010 թվականի հունիսի 2-ին[41]։

Սպորտ խմբագրել

Դերասանը պարբերաբար մասնակցում է գոլֆի մրցաշարերի, այդ թվում նաև Փիբլ Բիչի PGA ամենամյա մրցաշարին։ BMW Pro-Am-ն անցակացվում է ամեն տարվա ապրիլին Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքում։ Քոսթները Մոնտեսիտոյի «Birnam Wood Golf Club» ակումբի անդամ է։

Քաղաքական ակտիվություն խմբագրել

1992 թվականից Քոսթները ֆինանսապես աջակցում էր դեմոկրատների քաղաքականությանը, այդ թվում նաև Ալբերտ Գոռին և Թոմաս Դեշելին, բայց նաև 1995 թվականին աջակցել է հանրապետական կուսակցության Ֆիլ Գրամին[42]։ 2008 թվականին Քոսթները պաշտոնապես հայտարարել է, որ ինքը քաղաքական ասպարեզում հանդես գալու ամբիցիաներ չունի և ավելացրել է. «Ես ապրել եմ բավականին գունեղ կյանք»[43]։

2008 թվականին Քոսթներն աջակցում էր Բարաք Օբամայի թիմին և այցելել է Կոլորադոյի բնակավայրեր, որտեղ ինքը ունի տուն[44]։ 2014 թվականի հոկտեմբերին Քոսթները բրիտանական բանակին հայտնեց իր հարգանքների հավաստիքը, նշելով, որ վերջիններս իրենց աշխատանքով ծառայում են ողջ աշխարհին[45]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1981 Վայրի ծովափ Malibu Hot Summer Ջոն Լոգան Կատակերգություն Ռիչարդ Բրենդեր Տերի Կոնջի,
Լեսլի Բրենդեր,
Ռոզելին Ռոյս,
Ռոբերտ Էյսի
1982 Գիշերային հերթապահություն Night Shift Տղա #1 Կատակերգություն Ռոն Հովարդ Հենրի Ուինկլեր,
Մայքլ Քիթոն,
Շելլի Լոնգ,
Ջինա Հեխտ,
Պետ Կորլի
1982 Արշավ երազանքի հետևից Chasing Dreams Էդ Դրամա Թերեզա Կոնտե
Շոն Ռոշ
Դևիդ Ջ. Բրաուն,
Ջոն Ֆայֆ,
Ջիմ Շեյն,
Կլաուդիա Քերոլ
1983 Սեղան հինգ հոգու համար Table for Five Նյուլիվեդի ամուսին Դրամա,
Մելոդրամա
Ռոբերտ Լիբերման Ջոն Վոյտ,
Ռիչարդ Կրեննա,
Մարի-Քրիստին Բարո,
Միլի Պերկինս,
Ռոքսանա Զել
1983 Կտակ Testament Ֆիլ Պիտկին Ֆանտաստիկ,
Դրամա
Լին Լիտման Ջեյն Ալեքսանդր,
Ուիլյամ Դիվեյն,
Ռոսի Հարիս,
Ռոքսանա Զել,
Լուկաս Հաաս
1983 Սթեյսիի ասպետները Stacy's Knights Ուիլ Բոններ Դրամա Ջիմ Ուիլսոն Անդրա Միլիան,
Եվա Լիլիթ,
Մայկ Ռեյնոլդս,
Գարտ Հովարդ
1984 Որսագողը The Gunrunner Թեդ Դրամա,
Քրեական
Նարդո Կաստիլո Սարա Բոտսֆորդ,
Պոլ Սոուլզ,
Ռոն Լիա,
Ալին Վան Դին
1985 Ֆանդանգո Fandango Գարդներ Բարնես, Գրուվեր Կատակերգություն Քևին Ռեյնոլդս Ջադ Նելսոն,
Սեմ Ռոբարդս,
Չակ Բուշ,
Բրայան Կեսակ
1985 Սիլվերադո Silverado Ջեյք Մարտական,
Վեստեռն
Լոուրենս Կեզդան Քևին Քլայն,
Սքոթ Գլեն,
Դենի Գլովեր,
Մարվին Ջ. ՄակԻնտայր
1985 Ամերիկյան կայծակներ American Flyers Մարկուս Սոմերս Դրամա,
Սպորտային
Ջոն Բեդեմ Դևիդ Մարշալ Գրանտ,
Ռեյ Դոն Չոնգ,
Ալեքսանդրա Պոլ,
Ջենիս Ռուլ
1985 – 1987 Հետաքրքրիր պատմություններ Amazing Stories կապիտան Սերիալ,
Սարսափ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դետեկտիվ,
Արկածային
Լեսլի Լինկա Գլաթեր
Ֆիլ Ջոանու
Սթիվեն Սպիլբերգ,
Չարլզ Դյորնինգ,
Դուգլաս Սիլ,
Պոլ Բարտել,
Ջեֆ Կոեն,
Տոլիզին Ջաֆե
1986 Ստվերները սև են դառնում Shadows Run Black Ջիմի Սքոթ Սարսափ,
Քրեական
Հովարդ Հյորդ Էլիզաբեթ Տրոսպեր,
Ուիլյամ Ջ. Կյուլզեր,
Շի Պորտեր,
Ջորջ Էնգելսոն,
Դիանե Հինկլեր
1987 Անձեռնմխելիները The Untouchables Էլիոթ Նես Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Պատմական
Բրայան Դե Պալմա Շոն Քոնների,
Չարլզ Մարտին Սմիթ,
Էնդի Գարսիա,
Ռոբերտ Դե Նիրո
1987 Ելք չկա No Way Out Լեյտենանտ Թոմ Ֆարել Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ռոջեր Դոնալդսոն Ջին Հեքմեն,
Շոն Յանգ,
Ուիլ Պատոն,
Հովարդ Դաֆ
1988 Դարհեմյան ցուլեր Bull Durham Կրաշ Դևիս Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Ռոն Շելտոն Սյուզան Սարանդոն,
Թիմ Ռոբինս,
Տրեյ Ուիլսոն,
Ռոբերտ Վուլ
1989 Հրաշքների դաշտ Field of Dreams Ռեյ Կինսելա Ֆենտեզի,
Դրամա,
Ընտանեկան,
Սպորտային
Ֆիլ Օլդեն Ռոբինսոն Ռեյ Լիոթա,
Բերտ Լանկասթեր,
Ջեյմս Էռլ Ջոնս,
Էմի Մեդիգան
1989 Վրեժ Revenge Կոհրան Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Թոնի Սքոթ Էնթոնի Քուին,
Մեդելին Սթոու,
Թոմաս Միլիան,
Հոակին Մարտինես
1990 Գայլերի հետ պարողը Dances with Wolves լեյտենանտ Դանբար Դրամա,
Արկածային,
Վեստեռն
Քևին Քոսթներ Մերի ՄակԴոնել,
Գրեմ Գրին,
Ռոդնի Ա. Գրանտ,
Ֆլոյդ «Ռեդ Կրոու» Ուեսթերմեն
1991 Ռոբին Հուդ. Գողերի արքայազն Robin Hood: Prince of Thieves Ռոբին Լոքսլիից Մարտական,
Դրամա,
Մելոդրամա,
Արկածային
Քևին Ռեյնոլդս Մորգան Ֆրիման,
Մերի Էլիզաբեթ Մասթրանտոնիո,
Քրիստիան Սլեյթեր,
Ալան Ռիկման
1991 Ջոն Ֆ. Կենեդի։ Կրակոցներ Դալլասում JFK Ջիմ Գարիսոն Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Կենսագրական,
Պատմական
Օլիվեր Ստոուն Գարի Օլդման,
Թոմմի Լի Ջոնս,
Քևին Բեյկոն,
Սիսի Սպեյսեկ
1992 Թիկնապահը The Bodyguard Ֆրենկ Ֆարմեր Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Միկ Ջեքսոն Ուիթնի Հյուսթոն,
Գարի Կեմպ,
Բիլ Կոբբս,
Ռալֆ Ուեյտ
1993 Կատարյալ աշխարհ A Perfect World Ռոբերտ 'Բատչ' Հայնես Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Քլինտ Իսթվուդ Քլինտ Իսթվուդ,
Լորա Դերն,
Տ. Ջ. Լոուզեր,
Կիտ Շարաբայկա
1994 Ուայաթ Էրփ Wyatt Earp Ուայաթ Էրփ Մարտական,
Մելոդրամա,
Արկածային,
Վեստեռն,
Կենսագրական
Լոուրենս Կեզդան Դեննիս Կուեյդ,
Ջին Հեքմեն,
Դևիդ Էնդրյուս,
Լինդեն Էշբի
1994 Պատերազմ The War Սթիվեն Սիմոնս Դրամա,
Արկածային,
Ընտանեկան,
Ռազմական
Ջոն Էվնետ Էլայջա Վուդ,
Մեր Ուինինգհեմ,
Լեքսի Ռենդալ,
ԼաՏոյյա Չիշոլմ
1995 Ջրաշխարհ Waterworld Մարիներ Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Քևին Ռեյնոլդս
Քևին Քոսթներ
Դեննիս Հոփեր,
Ջին Տրիփլխորն,
Թինա Մաժորինո,
Մայքլ Ջիտեր
1996 Երկաթե գավաթ Tin Cup Roy 'Tin Cup' McAvoy Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Ռոն Շելտոն Ռենե Ռուսո,
Դոն Ջոնսոն,
Չիչ Մարին,
Լինդա Հարտ
1997 Փոստատարը The Postman փոստատար Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Քևին Քոսթներ Ուիլ Պեթոն,
Լորենց Տեյթ,
Օլիվիա Ուիլյամս,
Ջեյմս Ռուսո
1998 Ուղերձ շշի մեջ Message in a Bottle Գարեթ Բլեյք Դրամա,
Մելոդրամա
Լուիս Մանդոկի Ռոբին Ռայթ,
Պոլ Նյուման,
Ջոն Սևիջ,
Իլիանա Դագլաս
1998 Ուրվական. Ճանապարհորդություն դեպի պարեր, երազանքներ և երաժշտություն Spirit: A Journey in Dance, Drums & Song պատմող Փաստագրական Բոբ Մարտի Ռոբերտ Միրաբալ,
Հոուկ Պոուպ
1999 Հանուն խաղի սիրո For Love of the Game Բիլի Չափել Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Սեմ Ռեյմի Կելի Պրեսթոն,
Ջոն Սի Ռայլի,
Ջենա Մելոուն,
Բրայան Կոքս
2000 Տասներեք օրեր Thirteen Days Կեննի Օ'Դոնել Թրիլեր,
Դրամա,
Պատմական
Ռոջեր Դոնալդսոն Բրյուս Գրինվուդ,
Սթիվեն Կալպ,
Դիլան Բեյքեր,
Շոն Դրիսկոլ
2001 Ճանապարհ դեպի Գրեյսլենդ The Road to Graceland Թոմաս Ջ. Մերֆի (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Քրեական
Բրայան Էշ Քրիստիան Սլեյտեր,
Բուկեմ Վուդբայն,
Հոուի Լոնգ,
Գրեգ Տրևիս
2001 3000 մղոն դեպ Գրեյսլենդ 3000 Miles to Graceland Թոմաս Ջ. Մերֆի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Դեմիեն Լիխտենշտայն Կուրտ Ռասել,
Քորթնի Կոքս,
Քրիստիան Սլեյտեր,
Քևին Պոլակ
2002 Ճպուռը Dragonfly Ջո Դարոու Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Թոմ Շեդյակ Սյուզաննա Թոմպսոն,
Ջո Մորտոն,
Ռոն Ռիֆկին,
Քեթի Բեյթս
2003 Բաց տեսադաշտ Open Range Չարլի Ուայթ Մարտական,
Մելոդրամա,
Վեստեռն
Քևին Քոսթներ Ռոբերտ Դյուվալ,
Աննետ Բենինգ,
Մայքլ Գեմբոն,
Մայքլ Ջիտեր
2003 Hollywood Pinstripes Փաստագրական Մարինո Ամորուզո Ռոջեր Կլեմենս,
Բիլի Քրիստալ,
Դերեկ Ջեթեր,
Ջո Տորե
2005 Ցասման տեսանելիություն The Upside of Anger Դենի Դևիս Դրամա,
Կատակերգություն
Մայկ Բայնդեր Ջոան Ալեն,
Էրիկա Քրիստենսեն,
Կերի Ռասել,
Ալիսիա Ուիթ
2005 Ասեկոսեներ Rumor Has It... Բեու Բուրոութս Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբ Ռայներ Ջենիֆեր Էնիսթոն,
Շիրլի ՄաքԼեյն,
Մարկ Ռուֆալո,
Ռիչարդ Ջենկինս
2006 Փրկարարը The Guardian Բեն Ռանդալ Մարտական,
Դրամա,
Արկածային
Էնդրյու Դևիս Էշթոն Քաթչեր,
Սիլա Ուորդ,
Մելիսա Սեյջմիլեր,
Կլենսի Բրաուն
2006 Կրկին և կրկին Ever Again պատմող (հնչյունավորում) Փաստագրական,
Ռազմական,
Պատմական
Ռիչարդ Տրանկ Ալեքս Դեմիր
2007 Ո՞վ եք դուք, միստր Բրուկս Mr. Brooks միստր Էռլ Բրուկս Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Բրյուս Ա. Էվանս Դեմի Մուր,
Դեյն Կուկ,
Ուիլյամ Հեորտ,
Մարժ Հելգենբերգեր
2008 Թարմ գլխով Swing Vote Բադ Ջոնսոն Դրամա,
Կատակերգություն
Ջոշուա Մայքլ Շտերն Մադլեն Քերոլ,
Պոլա Պեթոն,
Կելսի Գրեմեր,
Դենիս Հոփեր
2009 Նոր աղջիկը The New Daughter Ջոն Ջեյմս Սարսափ,
Թրիլեր
Լուիսո Բերդեյո Իվանա Բակերո,
Սամանտա Մետիս,
Գետլին Գրիֆիտ,
Էրիկ Պալադինո
2010 Տղամարդկանց շրջապատում The Company Men Ջեք Դոլան Դրամա Ջոն Ուելս Բեն Աֆլեք,
Քրիս Կուպեր,
Կրեյգ Տ. Նելսոն,
Թոմի Լի Ջոնս
2011 Հրաշքներ դաշտ 2։ Մեկուսացում Field of Dreams 2: Lockout Իովայի ֆերմերի հայր Կարճամետրաժ,
Կատակերգություն
Էրիկ Ափել Թեյլոր Լոտներ,
Ռեյ Լյուիս,
Թոնի Գոնզալեզ,
Մարիել Ջաֆե,
Սթիվ Սմիթ
2012 Հեթֆիլդ և ՄաքԿոյ Hatfields & McCoys Դև Անս Հաթֆիլդ Մինի սերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Վեստեռն,
Ռազմական,
Պատմական
Քևին Ռեյնոլդս Բիլ Պեկսթոն,
Մեթ Բար,
Թոմ Բերենջեր,
Պաուերս Բուտ
2012 Ամերիկայի թշնամությունը. Հեթֆիլդ և ՄաքԿոի America's Feud: Hatfields & McCoys հնչյունավորում Փաստագրական
2013 Պողպատե մարդը Man of Steel Ջոնաթան Քենթ Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Զակ Սնայդեր Հենրի Կավիլ,
Էմի Ադամս,
Ռասել Քրոու,
Մայքլ Շեննոն,
Լորենս Ֆիշբյորն
2013 Ջեք Ռայան. Ուրվականի զորակոչը Jack Ryan: Shadow Recruit Ուիլյամ Հարփեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Քեննետ Բրենա Քրիս Պայն,
Քիրա Նայթլի,
Քեննետ Բրենա,
Լի Ասկվիտ Կոու
2014 Երեք օր սպանության համար Three Days to Kill Էթան Ռաներ Քրեական,
Մարտական,
Թրիլեր
ՄակՋի Հեյլի Ստայնֆելդ,
Էմբեր Հերդ,
Կոննի Նիլսեն,
Թոմաս Լեմարկուս
2014 Սևագրի օրը Draft Day Այվեն Ռայթման Դրամա,
Սպորտային
Քեննետ Բրենա Ջենիֆեր Գարներ,
Դենիս Լարի,
Ֆրենկ Լանջելլա,
Սեմ Էլիոթ
2014 Սևը կամ սպիտակը Black or White Դրամա Քեննետ Բրենա Օկտավիա Սպենսեր,
Ջիլիան Ջեյքոբս,
Ջենիֆեր Իլի,
Էնթոնի Մակի
2015 ՄաքՖարալդ McFarland Դրամա Նիկի Կարո Մարիա Բելլո,
Մորգան Սեյլոր,
Էլսի Ֆիշեր,
Վինսենտ Մարտելլա

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1989 Վրեժ Revenge
1990 Պարեր գայլերի հետ Dances with Wolves
1991 Ռոբին Հուդ. գողերի արքայազն Robin Hood: Prince of Thieves
1992 Թիկնապահը The Bodyguard
1994 Ռապա Նուի. Կորուսյալ դրախտ Rapa Nui
1994 Ուայաթ Էրփ Wyatt Earp
1995 500 ազգություններ 500 Nations
1995 Ջրաշխարհ Waterworld
1997 Փոստատարը The Postman
1998 Ուղերձ շշի մեջ Message in a Bottle
2000 Երեսուն օրեր Thirteen Days
2003 Բաց տեսադաշտ Open Range
2007 Ո՞վ եք դուք, միստր Բրուկս Mr. Brooks
2008 Թարմ գլխով Swing Vote
2012 Հեթֆիլդ և ՄաքԿոի Hatfields & McCoys

Ռեժիսոր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1990 Պարեր գայլերի հետ Dances with Wolves
1995 Ջրաշխարհ Waterworld
1997 Փոստատարը The Postman
2003 Բաց տեսադաշտ Open Range

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
1990 ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ Լավագույն ռեժիսոր Պարեր գայլերի հետ Հաղթանակ
1991 Օսկար Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների մրցանակ Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Դավիդ դի Դոնաթելլո Լավագույն օտարերկրյա դերասան Առաջադրված
Լավագույն օտարերկրյա ֆիլմ Առաջադրված
Ամերիկայի ռեժիսորներ գիլդիա Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Ոսկե գլոբուս Լավագույն դերասան դրամա ժանրում Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
1992 Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ ավագույն դերասան Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Ֆրանսիայի կինեմատոգրաֆիա Լավագույն օտարերկրյա ֆիլմ Առաջադրված
Գերմանիայի կինեմատոգրաֆիա Լավագույն օտարերկրյա ֆիլմ Հաղթանակ
Ճապոնիայի կինեմատոգրաֆիա Լավագույն օտարերկրյա ֆիլմ Հաղթանակ
Ոսկե գլոբուս Լավագույն դերասան Ջոն Ֆ. Կենեդի։ Կրակոցներ Դալլասում Առաջադրված
MTV Movie Awards Ամենացանկալի տղամարդ Ռոբին Հուդ. գողերի արքայազն Առաջադրված
Լավագույն զույգ (Մորգան Ֆրիմենի հետ միասին) Առաջադրված
Լավագույն դեր Առաջադրված
Ոսկե ազնվամորի Վատագույն դերասան Հաղթանակ
Սատուրն կինոմրցանակ Լավագույն դերասան Առաջադրված
1993 MTV Movie Awards Ամենացանկալի տղամարդ Թիկնապահը Առաջադրված
Լավագույն զույգ (Ուիթնի Հյուսթոնի հետ) Առաջադրված
Լավագույն դեր Առաջադրված
Ոսկե ազնվամորի Վատագույն դերասան Առաջադրված
1996 Ջրաշխարհ Առաջադրված
1997 Ոսկե գլոբուս Լավագույն դերասան երաժշտական կամ կատակերգական ժանրում Երկաթե գավաթ Առաջադրված
1998 Սատուրն կինոմրցանակ Լավագույն դերասան Փոստատարը Առաջադրված
Ոսկե ազնվամորի Վատագույն ֆիլմ Հաղթանակ
Վատագույն դերասան Հաղթանակ
Վատագույն ռեժիսոր Հաղթանակ
2000 Blockbuster Entertainment Awards Ֆավորիտ դերասան դրամայի կամ ռոմանս ժանրում Ուղերձ շշի մեջ Առաջադրված
2005 Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների ակումբ Լավագույն դերասան Ցասման տեսանելիություն Հաղթանակ
Satellite Awards Լավագույն դերասան Առաջադրված
2006 Broadcast Film Critics Association Awards Լավագույն դերասան Առաջադրված
2012 Critics' Choice Television Award Սերիալի կամ մինի սերիալի լավագույն դերասան Հեթֆիլդ և ՄաքԿոյ Առաջադրված
Primetime Emmy Awards Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ
Լավագույն մինի սերիալ կամ ֆիլմ Առաջադրված
Satellite Awards Լավագույն դերասան Առաջադրված
2013 Ոսկե գլոբուս Լավագույն դերասան մինի սերիալում կամ սերիալում Հաղթանակ
Screen Actors Guild Awards Լավագույն դերասան մինի սերիալում կամ սերիալում Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=32
  5. https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Todd Keith, Kevin Costner: The Unauthorized Biography, Ikonprint Publishers: Southwark, London (1991)
  7. «The religion of Kevin Costner, actor and film director». adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 Stated on Inside the Actors Studio, 2001
  9. Barnes, Harper (1990 թ․ նոյեմբերի 18). «Costner's Waltz with the West ... He takes the Indians' side in making his directing debut». St. Louis Post-Dispatch. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. "Pursuing The Dream" Արխիվացված 2013-06-02 Wayback Machine, Time Magazine June 26, 1989
  11. Kevin Costner – Biography
  12. «KEVIN COSTNER PLOWS HIS OWN 'Field of Dreams'». The Atlanta Journal and The Atlanta Constitution. 1989 թ․ մայիսի 6. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Kempley, Rita (1990 թ․ նոյեմբերի 9). «Kevin Costner in the Land of 'Wolves'; The Director: Reclaiming Boyhood Dreams». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Kevin Costner biography». bestmediareviews.org, The Pierian Press, 2003. videocassette. Traveling Light Media, 2003. Media Review Digest, MRD05052940. 1743 թ․ մայիսի 18. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  15. Roger Ebert (2008 թ․ հուլիսի 3). «Kevin Costner: 'I'll never make a sequel.'». Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «The Big Chill (1983)». IMDb.
  17. «Amazing Stories; The Mission». Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  18. Internet Movie Database. «18th Annual Golden Raspeberry Awards». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. «Kevin Costner Confirmed for Superman!». SuperHeroHype.
  20. Kit, Borys (2011 թ․ հուլիսի 18). «Kevin Costner to Train Slaves in 'Django Unchained'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  21. Pennington, Gail (2012 թ․ սեպտեմբերի 24). «'Homeland' wins big; Hamm loses again at Emmys». St. Louis Post-Dispatch via website. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. Kevin Costner interview (1/2-hour), Tavis Smiley, PBS, February 3, 2015. Retrieved 2014-02-04.
  23. «1 Dead, 40 Injured in Canada Stage Collapse». Associated Press via The New York Times. 2009 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  24. Lees, Nick (2009 թ․ օգոստոսի 12). «Katz likely culprit behind mystery $41,000 bid». Edmonton Journal.(չաշխատող հղում)
  25. «New Album – "Turn It On" – News – Kevin Costner & Modern West». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. «New Tour Dates Announced / New Album In the Works – News – Kevin Costner & Modern West». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. «Academy Award winner, actor, director and musician, Kevin Costner and Juno Award winner Canadian musician and humanitarian Tom Cochrane to play at 2012 TELUS World Skins». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  28. Rotenbirk, Lori (2009 թ․ ապրիլի 5). «Major League Hopes Pinned on the Minors». The New York Times. էջ A23.
  29. «Zion, IL 2010 Northern League Expansion Team Named the Lake County Fielders». Lake County Fielders web site. 2009 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  30. Costner appeals in casino wrangle, BBC
  31. Rapid City Journal, June 6, 2004
  32. Robbins, Liz (2010 թ․ մայիսի 19). «If You Build It ...». The New York Times.
  33. «Examiner: Kevin Costner sells 32 oil spill machines to BP to recycle 6 million gallons of water a day (photos)».
  34. Kate Ward. «Stephen Baldwin spills lawsuit on Kevin Costner». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  35. «Costner Lends Voice to Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  36. Perry, Simon (2007 թ․ փետրվարի 9). «"Kevin Costner, Wife Christine Are Expecting."]». People.
  37. Pringle, Gill. (1996 թ․ հունիսի 3). «Kevin Costner Gets an Elle of a Girl». Sunday Mirror.
  38. Kappes, Serena and Jason Bane "Kevin Costner Marries Girlfriend in Aspen." People. September 26, 2004.
  39. Nudd, Tim. "Kevin Costner, Wife Have a Baby Boy." People. May 7, 2007.
  40. Silverman, Stephen M. "It's Another Boy for Kevin Costner." People. February 13, 2009
  41. Michaud, Sarah (2010 թ․ մարտի 17). «Seventh Child on the Way for Kevin Costner». People (magazine). Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  42. «FreshMeat:Celebrity Donations». FreshMeat.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  43. «Comedy Central:Kevin Costner». 2008 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
  44. Trevor Hughes (2008 թ․ հոկտեմբերի 29). «Celebrities, officials push CSU student vote». Fort Collins Coloradoan. էջ A1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  45. «Kevin Costner pays tribute to British soldiers». 2014 թ․ հոկտեմբերի 8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Քոսթներ» հոդվածին։