Քրքում գարնանային

բույսերի տեսակ
Քրքում գարնանային
Քրքում գարնանային
Քրքում գարնանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Crocoideae
Ցեղ Քրքում (Crocus)
Տեսակ Քրքում գարնանային (C. vernus)
Միջազգային անվանում
Crocus vernus

Քրքում գարնանային (լատին․՝ Crocus vernus), հիրիկազգիների ընտանիքին պատկանող սոխարմատավոր ծաղկաբույս։ Վայրի վիճակում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Եվրոպայում։ Բարձրությունը հասնում է 12-15 սանտիմետրի։ Տերևները նեղ են, երկարավում։ Ծաղիկները ձագարաձև են, սպիտակ, բաց մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլին կամ աշնանը։

Մշակում խմբագրել

Հուլիսի սկզբին, երբ տերևները չորանում են, հողից սոխարմատները հանում են, չորացնում, առանձնացնում են մանրասոխերը (ձագուկներ) և սեպտեմբերի վերջին տնկում նախատեսված տեղում՝ 12 սմ խորությամբ, բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Բավականին լուսասեր է, սակայն լավ է տանում որոշ ստվերացումը։ Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, թեթև ավազակավային կամ ավազային, ջրաթափանց և օդաթափանց, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողերը։ Ցրտադիմացկուն է և ձմեռադիմացկուն է։ Բազմանում են նաև մանրասոխերով և սերմերով (աշնանը)։ Սերմնաբույսերը ծաղկում են կյանքի երրորդ տարում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ 226.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում գարնանային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում գարնանային» հոդվածին։